Sunday, February 17, 2013

Ալմաստ Մովսիսյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում տգիտությունից` կույրը զրկվում է արեգակի ճառագայթներից: Տգետ չլինելու համար պետք է ընդամենը գիրք կարդալ:
ՙԳիրքը՚` դա մտքի բարձրաբերձ ելևէջների, հոգու զմայլելի, աստվածային  ու չնաշխարհիկ թևակոխումների լիակատարությունն ու ամբողջությունն է: Այն մարդկության լավագույն ստեղծագործություններից է:
Դրա միջոցով է, որ մեզ է հասել դարեր ու դարեր փոխանցված գիտելիքները:Եթե չլիներ գիրքը, ամեն դարաշրջան նոր Նյուտոն, Շեքսպիր և Էնշտեյն պետք է ունենար: Գրքերի այնքան մեծ բազմազանություն կա, որ չես էլկողմնորոշվում, թե որը կարդալ: Շատերը երազում են այնքան ժամանակ ունենալ , որ աշխարհի բոլոր գրքերը  կարդան: Ամեն դեպքում, անկախ նրանից, թե որքան զբաղված ես լինում միշտ էլ ժամանակ պետք է գտնես գիրք կարդալու համար:Գիրքը գիտելիք է տալիս և սովորեցնում է ապրել կյանքում, այն զարգացնում է մարդու մտածելակերպը, երևակայությունը, ընդլայնում է նրա աշխարհայացքը: Մարդու համար գիրք կարդալը, դա ժամանակը լավագույն ձևով օգտագործելու հնարավորությունն է:
Այն մարդիկ, ովքեր պարապ են և օրվա ընթացքում անելիք առանձնապես չունեն, կարող են փոխել իրենց կյանքը միայն գիրք կարդալով: Չի կարող մարդն անընդհատ կարդալ-կարդալ և նրա մոտ ոչինչ չփոխվի:Իսկ եթե չի փոխվում, ուրեմն նա անխելք է և չունի համապատասխան գիտելիքներ, հասկանալու համար տվյալ գրքի իմաստը: Որպեսզի հասկանա այդ գրքի իմաստը, նախ պետք է իմանա, թե ինչի համար է այն կարդում: Եթե մարդ ուզում է ուղղակի հաճելի ժամանակ անցկացնել ու հանգստանալ, պետք է կարդա գեղարվեստական գրքեր, եթե ուզում է նորանոր բարձունքների հասնի մասնագիտության մեջ, ապա պետք է կարդա մասնագիտական գրքեր: Մարդիկ կան, ովքեր էլեկտրոնային գրքեր են կարդում, իսկ ոմանք էլ` թղթե գրքեր: Էլեկտրոնային գիրքն իհարկե չունի թղթի հոտը, որն ունեն սովորական գրքերը: Դրանք չես կարող շոշափել, թերթել և էջանիշ դնել: Բայց էլեկտրոնային գիրքը ունի մի շարք առավելություններ` հնարավոր է վայրկյաններում գտնել ինչ-որ գիրք աշխարհի մյուս ծայրում, մեկ համակարգչում հազարավոր գրքեր պահել և այլն: Իմ կարծիքով դա այդքան էլ էական չի` կարևորը բովանդակությունն է:

Հոգեզմայլ, հրաշագեղ և հիասքանչ գիրք կարդալիս, ես թևակոխում եմ անելանելի, խորասույզ, ուշագրավ ու հետաքրքրաշարժ մի աշխարհ, ուր ամեն ինչ հեքիաթային ու կախարդական է : Գիրք կարդալիս ես հասկանում ու զգում եմ այս խառնիճաղանջ կյանքի ճիշտ, դրական, իրական ու հաստատական ուղղությունները: Առաջին անգամ լավ գիրք կարդալիս ես նույն զգացումն եմ ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս: Կրկին կարդալ արդեն կարդացած գիրքը` նշանակում է նորից տեսնել ընկերոջը: Գրքերը աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը: Ես վստահում եմ գրքերին, որովհետև նրանք ամենամտերիմներն են, նրանք լռում են, երբ պետք է, և խոսում են, երբ պետք է` անհրաժեշտության դեպքում բացելով իմ առջև ողջ աշխարհը: Գիրքը միշտ լավ է ֆիլմից, քանի որ երևակայությունը չի սահմանափակվում հատուկ էֆեկտներով և որքան շատ ես կարդում, այնքան քիչ ես կրկնօրինակում: Մարդը գիրք կարդալիս ասես ձուկ լինի, իսկ գիրքը անեզր, անհաս ու անքննելի ծով, ուր մտնելիս սուզվում , ընկղմվում, մխրճվում ու թաթախվում ես ծովի անելանելի ալիքներում: Ով գիրք սիրում է, նա երբեք նվիրված բարեկամի, փրկարար խորհրդատուի, ուրախ ընկերոջ կարիք չի զգա, և երբեք մենակ չի լինի այն մարդը, որին ուղեկցում է գիրքը: Երբ իմ շուրջը տեսնում եմ, թե մարդիկ չգիտեն, թե ինչպես անցկացնել իրենց օրը և ազատ ժամանակը, փնտրում են ամենախղճուկ զբաղմունքներ և զվարճություններ, ես վերցնում եմ մի գիրք և ինքս ինձ ասում` միայն սա բավական է ամբողջ կյանքի համար: Գիրքը լավն է, եթե հեղինակը նրանում արտահայտում է այն, ինչ պետք է, և այնպես, ինչպես հարկն է, իսկ վատ գիրք չկա, որովհետև ամենքի միտքը չէ, որ կարող է գնահատվել հանրության կողմից: Միայն գիրք կարդալիս մարդ կարող է ստանալ օգտակար և հաճելի գիտելիքներ: Եվ ինչպես լումաներից կազմված է դրամը, այնպես էլ կարդացածից քիչ-քիչ կազմվում է գիտելիքը: Կարդալով, մտորելով, մարդ կարող է անմեղորեն ուրախացնել իրեն և հաճելի անցկացնել ժամանակը ճակատագրի բոլոր պատահականությունների դեպքում: Գաղափարների պատերազմը չի կարելի հաղթել առանց գրքերի այնպես, ինչպես ծովային մարտը` առանց նավերի:
Այս գաղափարին հանգեցի այն ժամանակ, երբ կարդացի Հենրի Ռայդեր Հագարդի ՙՄոնթեսումայի դուստրը՚: Այդ գիրքը ինձ իրոք սովորեցրեց ապրել այս կյանքում: Երբ ես կարդացի, թե Թոմաս Վինգֆիլդի կյանքը ինչ դժվարին ու ցավագին է եղել և նա ինչպես է հաղթահարել այդ փորձությունները, ես հասկացա, որ կյանքում կամքի ուժը,  դա մարդու գոյության ամենամեծ գրավականն է և հասկացա, որ պետք չէ ամեն մի անհաջողության դեպքում հուսահատվել ու ընկճվել, այլ պետք է կամքի ուժ ունենալ և հավատալ Աստծուն, որովհետև դու էլ մի օր կհասնես քո սպասված հաջողությանը: Հենրի Ռայդեր Հագարդի ՙՄոնթեսումայի դուստրը՚ ինձ սովորեցրեց ապրել կյանքում` ենթարկվել ու հնազանդվելկյանքի դյուրին ու դժվարին, հեշտագին ու խրթին օրենքներին, բայց չկորցնել սեփական հավատը, վստահել անձնական ուժերին ու հավատալ, որ մի օր դու էլ կհասնես քո անսասան ու անդրդվելի իղձերին: Գիրքը հեքիաթային մի լամպ է, որ լույս է պարգևում մութ ճանապարհին:
Գիրքը հրաշք բանալի,
Մեր գանձարանն է բարի,
Թե գանձարանն այդ բանաս`
Դու կդառնաս գիտուն մարդ:

Մեծագույն գանձը` լավ գրադարանն է:

Օ¯ գրքերի աշխարհը տիեզերք է անեզր.
Արևների նման բազմապիսի
Եվ աստղերի նման և շողերի,
Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին`
Բարբառում են արձակ ու մտերիմ:


Արմավիրի մարզ, ք. Վաղարշապատ, <<Ներսիսյան>> թիվ 6 հիմն. դպրոց.
9-րդ  դասարան.
Ալմաստ Մովսիսյան
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

3 comments:

  1. շատ լավն էր Ալմաստիկ ջան...........Ով գիրք սիրում է, նա երբեք նվիրված բարեկամի, փրկարար խորհրդատուի, ուրախ ընկեոջ, իսկական մխիթարողի պակաս չի զգա: Կարդալով, մտորելով, մարդ կարող է անմեղորեն ուրախացնել իրեն և հաճելի անցկացնել ժամանցը ամեն ժամանակ և ճակատագրի բոլոր պատահականությունների դեպքում:

    ReplyDelete
  2. Շատ հետաքրքիր շարադրություն է,արտահայտված են խորիմաստ և հետաքրքիր մտքեր:

    ReplyDelete