Կարծում եմ, որ յուրաքանչյուրիս կյանքում էլ լինում են պահեր, երբ մեզ միայնակ ենք զգում, ու ապագայի հանդեպ տածած բոլոր վառ երազանքներն ու հույսերը մարում են, երբ նունիսկ ընկերներդ ու մինչ այդ քեզ հարազատ թվացող մարդիկ օտարանում են. այդժամ ցանկություն է առաջանում կարդալ մի այնպիսի ստեղծագործություն, որի տողերում կգտնես քո կյանքը, քո զգացմունքներն ու աշխարհայացքը: Եվ այո՛, գտնելով այդ ստեղծագործությունը, մենք հասկանում ենք, որ այն օգնում է մեզ՝ վերանայելով մեր անցյալը, ճիշտ կերպով դասավորել կյանքի հետագա ընթացքը: Այն օգնում է մեզ վերածնվել, սովորեցնում է նորից ու նորից ապրել, և մենք այդ ստեղծագործության շնորհիվ նորից զինվում ենք «վարդագույն ակնոցներով», լցվում ենք հույսով, լույսով ու բարությամբ, մեր մեջ արթնանում են զգացմունքները, սկսում ենք սիրել և հոգ տանել մեզ շրջապատող մարդկանց մասին, խորհուրդներ ու դասեր տալ նրանց, խորհուրդներ, որոնք ժամանակին քաղել ենք գրքերից: Եվ այս ամենը փաստում է այն մասին, որ մենք նորից ապում ենք, ապրում բառիս բուն իմաստով:
Ընտրելով ճիշտ գրականություն՝ մենք կարող ենք փոխել մեր ապագան, իսկ ներկան դարձնել Էլ՛ ավելի հետաքրքիր: Եվ վերջապես, կարդալով գրքեր, մենք հարստացնում ենք մեր ինտելեկտը և բարձրացնում մեր զարգացածության մակարդակը:
Ես ինքս միշտ էլ սիրել եմ գիրք կարդալ և այժմ էլ ազատ ժամանակս հիմնականում հատկացնում եմ ընթերցանությանը: Իմ կարդացած գրքերից յուրաքանչյուրն էլ առանձին-առանձին իրենց հետքը թողեցին իմ կյանքում և տվեցին այնպիսի խորհուրդներ, որոնք, կարծում եմ, երբևէ չէր տա ինձ ոչ ոք:
Եվ այսպես, առաջին վեպը, որը ձեռքս վերցրի, Աղավնու «Շիրակ»-ն էր: Սա հրաշալի շարադրված մի ստեղծագործություն է, որը, անշուշտ, կհուզի բոլորին: Գրքի գլխավոր հերոսուհին մի աղջնակ է, ով, չնայած իր փոքր տարիքին, ապրում է բավականին մեծ դժվարություններ և, որ ամենակարևորն է, հաղթահարում է դրանք: Հաղթահարում է իր մեծ հավատի շնորհիվ, պայքարում է, պայքարում ու երբեք չի հանձնվում՝ ապացուցելով աշխարհին, որ ուժեղ է և որ երբեք ծնկի չի գա դժվարությունների առջև: Այս գիրքը ընթերցողների մեջ սերմանում է սեր դեպի հայրենիքը, պայքարելու ունակություն և լավատեսություն:
Հաջորդ գիրքը, որը ինձ ստիպեց ապրել, և որի մասին ես ուզում եմ խոսել, Ջեննի Դաունհեմի «Քանի դեռ ես կենդանի եմ» ստեղծագործությունն է : Այստեղ նկարագրվում է մի աղջկա կյանք, ով տառապում է անբուժելի հիվանդությամբ: Ինչպես յուրաքանչյուր դեռահաս, նա նույնպես ցանկանում է ապրել սովորական կյանքով: Հասկանալով, որ իրեն քիչ է մնացել ապրելու, կազմում է մի ցուցակ, որում նշում է իր խենթ ցանկությունները: Կյանքի վերջին ամիսներին, հաշվի չառնելով ոչինչ, նա անում էր այն, ինչ ցանկանում էր: Սակայն նա մենակ չէր. կյանքի այդ դժվարին պահերին նրա կողքին էր իր սիրելին, ով ստիպեց նրան հավատալ, որ սիրված է և լինել երջանիկ: Այս գրքի հիմնական խորհուրդն է ապրել, սիրել և երազել… Ընթերցելով այն՝ ես սկսեցի գնահատել կյանքը, հասկացա, թէ ինչ է ազատությունը, և ինքս էլ փորձեցի լինել ազատ:
«Ջեյն Էյր» ՝ ևս մեկ գիրք, որը ստիպեց ինձ վերանայել իմ ապրելակերպը և օգնեց ապրել ՝ կյանքը սկսելով նոր էջից: Շառլոթ Բրոնտեյի այս սիրավեպը համարվում է բրիտանական լավագույն ստեղծագործություններից մեկը: Նրանում պատմվում է մի որբի և նրա կյանքի դժվարին փորձությունների մասին: Այս պատմության շնորհիվ ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում անհաղթահարելի փորձություններ, չլուծվող խնդիրներ գոյություն չունեն, և որ մարդ էակը ունակ է դիմանալ ցանկացած դժվարության. չէ ՞ որ ինչ էլ լինի, ցանկացած պահի Աստված մեր կողքին է, և վերջիվերջո հնարավոր է, որ այդ փորձության միջոցով հասնենք այն բանին, ինչի մասին այդքան երազել ենք: Այս վեպում գլխավոր հերոսները բազմաթիվ փորձությունների միջով անցան, ճաշակեցին կյանքի դառնությունները, միայնությունն ու թախիծը, բայց ճակատագիրը միավորեց սիրող զւյգին և հատուցեց նրանց կրած տառապանքները: Աղջկա կյանքը՝ դժվարություններով լի, վառ ապացույց է այն բանի, որ մարդը ցանկացած իրավիճակում, որքան էլ տանջանքներ կրի, չպետք է կորցնի իր մարդկային արժանապատվությունը, ազնվությունը և մարդասիրությունը: «Ջեյն Էյր»-ում զետեղված եին այնպիսի մտքեր, որոնք ես հաճախ հիշում և նաև օգտագործում եմ ՝ հայտնվելով կյանքի այս կամ այն իրավիճակում: Այդ մտքերից են. »Իզուր են պնդում, թե մարդիկ պետք է բավարարվեն խաղաղ կյանքով: Նրանց անհրաժեշտ է եռուն կյանք, և նրանք կստեղծեն այդ կյանքը, ետե չգտնեն այն», «դուք երբևէ չեք զգացել, թե ինչ բան է խանդը, որովհետև երբևէ չեք զգացել, թե ինչ բան է սերը»:
Բնավ, սա ամենը չէ, ինչ կարելի է գրել այս վեպերի մասին, բայց կարծում եմ, որ սա այն ընդհանուր բնութագիրն է, որը կարդալիս ցանկություն կառաջացնի ընթերցել դրանք:
Կարդալով այս գրքերը՝ ես ապրում էի դրանցով, փորձում էի իմ առօրյան նմանեցնել դրանց, լցնել դրանցով: Հերոսների մեջ փորձում էի ինձ գտնել, աշխատում էի իմ մեջ ձևավորել նրանց դրական հատկանիշները: Հիմա վստահաբար կարող եմ ասել, որ գրքերը իմ կյանքում էական փոփոխություն մտցրին: Գրքերի շնորհիվ ես կարողացա գտնել իմ եսը, ճանաչել ինքս ինձ և ինձ շրջապատող աշխարհը: Հասկացա, թե ինձ ինչ է պետք, և թե որն է իմ նպատակը: Գրքերն ինձ սովորեցրին, որ ինչպիսին էլ լինի նպատակը, դրան հասնելու համար պետք է հավատալ և առաջ շարժվել: Իսկ հաջողության գագաթնակետին հասնելու համար պետք է քայլ առ քայլ մոտենալ դրան: Ապրելու և գոյատևելու համար էլ պետք է ունենալ խոսքի և մտքի ազատություն, չվախենալ ոչնչից և գործել, իսկ սխալվելու դեպքում էլ պետք չէ հուսահատվել, քանզի նունիսկ աըդ դեպքում մենք ձեռք ենք բերում կյանքի փորձ և հաջորդ անգամ կարող ենք սկսել նորից ՝ մեր ետևում ունենալով հարուստ կյանքի փորձ:
Այսպիսով, ի՛մ բարեկամ, դիմում եմ քեզ և խորհուրդ եմ տալիս ժամանակը փողոցում, հեռուստացույցի առջև կամ համացանցում զուր վատնելու փոխարեն գիրք ընթերցել և դրանցից քաղել հնարավորինս շատ գիտելիքներ: Հավատացա՛ծ եղիր, որ դրանց շնորհիվ կյանքում շատ ու շատ փակ դռներ կբացվեն քո առջև:
Վ. Թեքեյանի անվան №92 միջնակարգ դպրոց.
Մինասյան Էլեն
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment