Երևի բոլորս էլ տեսնում էնք Հայաստանի ներկա
վիճակը ,և բոլորս էլ պատկերացնում ենք,թե
ինչ կլինի ապագայում:Այո,պայծառ ապագա
չենք ակնկալում սակայն հույսներս
չենք կորցնում:Ապրել և պայքարել են մեր հայրերը,պապերը և անգամ նրանց հայրերը,և
անցել են տարիներ,դարեր սակայն չի անհետացել Հայաստանի և հայի ապրելու և գոյատևելու համար կռիվը:Մինչ օրս էլ
մենք,մեր ծնեղներն ու պապերը կանգնած են նույն խնդրի առջև,բոլորիս հուզող այն
փաստը,որ շարունկվում է,սակայն, մեր քաղաքացիներիս,ջանքերը քիչ են պետք է նաև
<<կառավարությանը>>տեղաշարժել տեղից:Ես փորձում եմ այսօրվա կյանքը
համեմատել Րաֆֆու <<Խաչագողի հիշատակարանը>>վեպի հետ,և հասկանում
եմ,որ ոչինչ չի փողվել,որ ամեն ինչ մնում
է այնպես ինչպես միշտ է եղել:Հայը րողնում է ընտանիքը անտեր,երկար ու ձիգ տարիներ աշխարհի
մի ծայրից դեպի մյուսը:Միթե արծաթ որսալու համար կարելի է դիմել ամեն տեսակ
անազնիվ միջոցների,այդպես վարվեց վեպի գլխավոր հերոսը,ով իսկական խաչագող էր:
Րաֆֆին 1857 թվ. սկզբին լինում
է Սավրայում,խաչագող Մուրադ Խոդավերդյանի տանը և տեղեկություններ է հավաքում խաչագողի կյանքի
մասին:Այս գիրքը մի ուրույն աշխարհ է, որը կարող է անհայրենասեր և խաչագող մարդուց
սարքել ճիշտ կլինի ասել
<<ծեփել>> հայրենասեր և քրիստոնյա էակի:Երբ ես կարդացի այս
գիրքը, հասկացա ,որ կյանքը մի փխրուն գունդ է, իսկ օրերը այդ կյանքի անցնում են այնպես որ,կարծես,այդ
գունդը յուրաքանչյուրս պտտում ենք մեր ձեռքերի մեջ և որը ամեն մի պտույտից
մասնատվում է բեկորների:Այս գրքի էջերը թերթելիս կարծես ես ընկնում եմ մի
կախարդական ինքնամորացւթյան մեջ և ապրում եմ այդ գրքի հերոսի հետ միասին և զգում
եմ այն ինչ զգում է հենց ինքը հերոսը:Քաղցր է շնչել այդ գրքի բույրը հատկապես երբ
նրա մեջ հանգրվանել են չորացած ծաղիկների թերթիկները:Առհասարակ շատ եմ սիրում գիրք
կարդալ հատկապես այս գիրքը, որը
զբաղեցնում է իր ուրույն տեղը իմ կյանքում:Եվ այս ստեղծագործությունը իմ
կարծիքով Րաֆֆու գրչով ստեղծագործած յուրահատուկ ստեղծագործություն է,որի մեջ են
ընդգրկված մռայլ և միևնույն ժամանակ վառ գույներ,տխրություն և միևնույն ժամանակ
ուրախություն և դավաճանություն որին հաջորդում է հավատարմությունը.մի խոսքով այս
գիրք է որով յուրաքանչյուրը կարող է վերադաստիարակվել:
Ամառ
էր,երբ սկսեցի կարդալ այս գիրքը,առաջին իսկ տողը կարդալուց հետո հասկացա,որ պետք է այն արագ ավարտեմ:Երբ սկսեցի
կարդալ կարծեսը տխրություն տիրեց իմ սրտում և միանգամից աչքերս դարձան ինչպես
<<վարար գետ>>:Ինչքան կարդում էի,այնքան ավելի ու ավելի էի տարվում
այդ գրքով,և ակամա արագ էի կարդում ,որպեսզի հասնեմ այդ ցանկալի կարևոր
մտքին,սակայն րոպեներ անց սկսեցի ավելի
դանդաղ բառերը կարդալ,որպեսզի մի քանի վայրկյան ավելի ապրեմ այս գրքի հետ,մի քանի
վայրկյան ավելի մնամ այդ աշխարհում:Եվ հասա այդ վերջին տողերին,սակայն,ավարտելուց
հետո աչքերս լցվեցին,և ես ազատություն տվեղի
արցունքներիս:Կարդալուվ այս գիրքը ես զգացի,որ իմ հոգին պարուրել է ուրիշ
զգացմունք,ինձ թվաց ես ուրիշ մարդ եմ:Հօդս ցնդեցին ուրիշ երկիր տեղափոխվելու
երազանքներս,և ես հասկացա,որ հայրենիքից հարազատ ու ջերմ,ոչ մի երկիր չի լինի:
Իսկ ինչու
չմնալ իմ հայրենիքում,ինչու չապրել այստեղ և չկերտել ներկան և ապագան սեփական հողի
վրա:Այո,ես զարմանալի կերպով մտափոխվեցի:
Եվ իմ
կարդացած գրքի հերոսը դարձավ իմ նոր ձևավորվող հոգու ճարտարապետը,և ստիպեց,որ որ
դառնամ ամբողջովին իմ հայրենիքին զինվորագրված հայուհի:Եվ ես պատրաստ եմ ծառայել
իմ հայրենիքին և շուրջս լցնել բարություն և հայրենասիրություն,չէ որ յուրաքանչյուր
հայի հոգին պետք է կազմավորվի հայրենասիրությամբ:
Ես ուրախ եմ ,որ հայ եմ,որ ունեմ այնպիսի
գրողներ,որոնցից է Րաֆֆին և իր <<Խաչագողի հիշատակարանը>>:
Եվ ես
վստահ եմ,որ եթե այս գրքի միտքը հասնի որոշ մարդկանց գիտակցությանը,կհասկանան, որ
Հայաստանը կործանման եզրին է, և մի քանի տարի հետո նա այլևս չի լինի:
Ցավոք,տարիները անցան ,բայց
կյանքի ապրելաձևը և մտածելակերպը չփեխվեց:
Եվ բոլորը
մտածում են և ձգտում ուրիշ երկիր
մեկնել,աշխատել այնտեղ,սակայն,չեն հասկանում, որ եթե ոչ մենք , ապա ով պետք է
ծառայի հայրենիքին,ցավոք,մենք այլևս
ընդունակ չենք լավը մտածելու,հոգնել ենք ճակատագրի քամահրանքից,հոգնել ենք լինել
խաղալիք,այո խաղալիք,այնել մեկ մարդու ձեռքում: Բայց ինձ թվում է,որ դեռ ոչին չի
ավարտվել դեռ կարող ենք վերջակետը դարձնել ստորակետ:
Վանաձորի 18 միջնակարգ դպրոց.
10-րդ դասարան.
Հասմիկ Շահնազարյան
Նյութը խմբագրված չէ.
Հասմիկ Շահնազարյան
Նյութը խմբագրված չէ.
10-րդ դասարան
Rate this posting: {[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Shat hetaqrqir er, shat chisht hamematakanner es tarel nerjayis Hayastani u hin Hayastani mijev, shat lavner
ReplyDeleteinc shat dur ekav,hetaqrqir er
ReplyDeleteinc shat dur ekav, es el em sirum ayd girq@
ReplyDeleteshat lavn e, shat hetaqrqir sharadrutyun e, indz shat dur ekav
ReplyDeleteshat ogtakar ev hetqarqir sharadrutyun e, es el em shat sirum ayd girq@
ReplyDeletehianali e, espisi sharadrutyun erbeq chem tesel
ReplyDeletees apshac em uxaki shat graget e grvac ev dipuk
ReplyDeleteindz tvum e henc ays sharadrutyunn el haxtox kchanachvi , shat lavn e
ReplyDeleteuxaki hianai e,xosqer chkan
ReplyDeleteshat graget axjik e ays sharadrutyun@ grox@, apres Hasmik jan es hiacac em qo gracov
ReplyDeleteindz shat dur ekav sharadrutyun@, shat gexecik es sharadrel mtqerd Hasmik jan
ReplyDeletekecces Hasmik jan, shat lav es grel
ReplyDeleteHasmik jan shat lav es grel
ReplyDeleteshat gexecik es grel, qez hajoxutyun em maxtum
ReplyDeletekcankanam vor haxtes ays mrcuytum Hasmik jan, shat lav mtqer unes
ReplyDeleteshat hetaqrqir u bazmabovandak nyut er !!apres Hasmik jan
ReplyDeleteshat gexecik sharadrutyun e,gexecik sharadraz mtqer ev amena karevor@ jisht hamematutyun e araz nerkayis ev arajva hayastani mijev
ReplyDeletees uxaki urax em vor kan ayspisi eritasardner voronq unen ayspisi mtqer ev karoxanum en jist sharadrel es shnorhavorum em dzez