Երբ Աստված արարեց Երկիր մոլորակը և բաժանեց լույսը խավարից, ստեղծեց մարդուն: Նա մարդուն ստեղծեց իր կերպարանքով, որպեսզի մարդն արարի գեղեցիկն ու բարին:Եվ մարդը սիրեց գեղեցիկը, աստվածացրեց, երկրպագեց գեղեցիկին, և երկրպագության ու արարման հիմքը դարձավ արվեստը:
Արվեստի մարդիկ հանճարեղ են, որովհետև Աստված ընտրեց նրանց ու պարգևեց Աստվածային շնորհը: Արվեստի մարդիկ գեղեցկացրին Երկիր մոլորակը գույներով, մեղեդիներով, տաճարներով, խաչքարերով, բառերով…
Մարդու արարումը լրացրեց ու ամբողջացրեց Տիեզերքը, աստվածային բանականությամբ իմաստավորեց ողջ արարչագործությունը:
Գրականությունը արվեստի այն հզոր ճյուղն է, որի նվիրյալները բառի ուժով, բառի զորությամբ մարդուն ընկալելի դարձրին գեղեցիկը:
Գիրքը երազի թևերով սավառնեց մարդկանց հոգիներում և թողեց իր հետքը`բարություն սփռող, գեղեցիկը հաստատող,ստի դեմ անհաշտ կռիվ մղող, արդարի ու ազնիվի համար երազներ որոնող:
Ես սիրեցի գիրքը, և այն դարձավ իմ կյանքի ուղեկիցը ուսման առաջին տարուց:
Գրքերի նկարազարդ էջերում ես գտա այն հեքիաթը, այն մոլորակը, որի տերը ես էի, որը ոչ ոք չէր կարող խլել ինձնից:
Նորին մեծություն Գիրքը տալիս է այն, ինչը չեն կարող տալ հեռուստասերիալներն ու ժարգոնային բանավեճերը, Գիրքը տալիս է այն, ինչը չի կարող տալ անգամ ծնողը: Փորձենք ծնողի տված դաստիարակությանը գումարել Գրքի տված դաստիարակությունը. կարդալու ժամանակ հաստատ կա, մնում է ունենալ ցանկություն: Գալու է ոգու սովը հաղթահարելու ժամանակը: Հինգ տարի հետո, տասը տարի հետո մեր ժամանակն է գալու,և մենք մտնելու ենք հասարակություն:
Երբ մեր մասին գովեստի ու հիացմունքի խոսքեր լսենք,հպարտությամբ հիշելու ենք մեր սենյակի գրապահարաններում բազմած փառակազմ ու հաստափոր գրքերը: Բայց այդ պահին մոռանալու ենք այն անշուք ու ոչ հաստափոր գիրքը, որի շնորհիվ մենք ծանոթացանք մյուս գրքերին, որը ժամանակավոր էր մեր գրադարակներում, որը կարդացել են բոլորը, որի էջերը գունավոր ու պայծառ էին, որի վրա պատկերված էին տիեզերանավով թռչող երեխաներ, որի երկնագույն կազմին ճերմակ տառերով գրված էր <<Այբբենարան>>…
Այնպե~ս կուզենայի նորից ապրել այդ գրքում…<<Այբբենարան>>…Որքա~ն անմեղություն ու ջերմութուն կար Քո էջերում…
Մենք փոքրիկ էինք ու թոթովախոս, դասը մեզ համար մի խորթ երևույթ էր, և Դու մոր նման Քո ապահով թևերի տակ առար մեզ, Քո ջերմությամբ գուրգուրեցիր ու մեզ նվիրեցիր մի կախարդական բանալի, որով մենք բացեցինք կրթության ու գիտութան գաղտնարանները: Մեր մանկական սրտիկի զարկերի ներքո, դողացող ձեռքերով թերթեցինք Քո կախարդական էջերը, հայոց այբուբենը սովորեցինք ու Քո շնորհիվ մեզ հայ զգացինք: Գրաճանաչ դարձնելով` Դու մեր մեջ մի նոր ուղի բացահայտեցիր, որը մեզ տարավ դեպի գիտելիքների անհուն ծովը: Դու մեր անշահախնդիր ու ամենաանկեղծ բարեկամը դարձար, որ մեզ հետ ծանոթանալով` բաշխեցիր Քո ծովածավալ շտեմարանները: Հիշու՞մ եք Ձեր առաջին սեպտեմբերի մեկը, հիշու՞մ եք, որ երբ առաջին անգամ բացեցիք Ձեր §Այբբենարանը¦, այն կարծես ժպտաց Ձեզ ու ասաց. <<Ապագայի լու'յս մանկիկ, թող կախարդվի երազանքիդ ժապավենը թևավոր, արև լինի ճանապարհիդ ու երազներ գունավոր>>: Հիշու՞մ եք, արդյոք, այդ քաղցր ու անփոխարինելի վայրկյանը`Ձեր կյանքի ամենաշփոթված ու ամենաանհասկանալի, բայց ամենաանհոգ, ամենաերջանիկ օրը… Արդյոք չէի՞ք ցանկանա ժամացույցի սլաքների ուղղությունը փոխել, չէի՞ք երազի արդյոք գեթ մի վայրկյանով տեղափոխվել ու զգալ մանկական անբիծ հոգու այն ջերմ թրթիռը…
Չէի՞ք ցանկանա տառերը նորից սովորել, դողացող թաթիկով բռնել անհնազանդ գրիչը և փորձել գրել…Իսկ տգեղ գրելու դեպքում չէի՞ք ցանկանա լսել Ձեր մայրիկի բարկացած ձայնը… Իսկ Դուք հիշու՞ եք, երբ մի անգամ Ձեր առաջին ուսուցչուհուն շփոթմամբ §մայրի'կ¦ անվանեցիք… Այս ամենը հիշելիս Քեզ եմ հիշում,իմ հավատարի'մ ընկեր, իմ առաջի'ն գիրք: Հիշում եմ Քո լուրթ հայացքը, Քո ջերմ ժպիտը, Քեզ նվիրված մեր հանդեսը… Ա~խ, երանի կախարդ լինեի ու կարողանայի այդ անհոգ ու երջանիկ, անմեղ ու արդար գրքի մեջ սուզվե~լ, խորտակվե~լ, խեղդվե~լ ու…դուրս չգալ, ապրել այդ աշխարհում ու չվերադառնալ այս անարդար, մեղավոր ու կեղծավոր աշխարհը: Ես երջանիկ եմ, որ ինչ-որ ժամանակ ապրել եմ այդ գրքում, այդ աշխարհում, բայց ափսո~ս…Այդ ժամանակ չէի գիտակցում, թե ինչքան երջանիկ եմ, չէի պատկերացնում, որ կգա մի ժամանակ, երբ երանի կտամ այդ օրերին ու կտենչամ դրանց: Եթե պատկերացնեի, ամբողջ հոգով պաղատագին կբացականչեի. <<Կա'նգ առ, ժամանա՜կ...>> Եվ ժամանակը կլսեր ինձ ու կանգ կառներ, իսկ մենք կապրեինք հրաշքների աշխարհում: Ժամանակը ոսկի չէ. ոսկին չի կարող իր արժեքով հասնել ժամանակին: Ժամանակը հեռանում է հուշիկ ու աննշմար քայլերով. այնքան նրբանկատ է, որ չի ուզում`մենք զգանք իր հեռանալը և տառապենք: Բայց օրերից մի օր մեր շուրջը նայելով`զգում ենք նրա բացակայությունը և ողբում:
<<Այբբենարանի>> հեքիաթային աշխարհից անտեսանելի թռչող ափսեները մեզ դանդաղ տեղափոխում են իրականություն: Այսպես նրանք վարվում են բոլոր մարդկանց հետ, բայց մինչև կյանքի վերջին կայանը մարդիկ ապրում են`այրվելով իրենց հարազատ աշխարհի կարոտից ու տենչանքից:
Դուք հիմա մեծացել եք ու բազում գրքեր եք կարդում: Իսկ կարդալու պահին, տառերին նայելու պահին մտաբերում եք այն գիրքը, որով Դուք սովորեցիք այդ տառերը մանուկ հասակում… Երբ Դուք կհասնեք գիտական մեծ բարձունքների և գիտելիքի ասպարեզում կունենաք խոշոր ձեռքբերումներ, չմոռանաք, որ դրանով պարտական եք Ձեր Առաջին գրքին, որովհետև Նա է Ձեզ տվել այն կախարդական բանալին, որով բացեցիք գիտության աշխարհի դռները: Երբ Դուք կդառնաք աշխարհահռչակ գիտնական, և աշխարհը կհպարտանա Ձեզնով, չմոռանաք, որ այն տառերը, որոնցով պաշտպանեցիք Ձեր գիտական թեզը, §Այբբենարանն¦ է Ձեզ նվիրել` դրա դիմաց ոչինչ չակնկալելով: Եվ երբ հոգնած ու վաստակած կբարձրանաք բեմ`մարդկանց հայտնելու Ձեր շնորհակալության ու երախտիքի խոսքերը, չմոռանաք վերջում խոնարհվելով ասել.
Տարիներ կանցնեն`հասակ կառնեմ ես,
Գրքերն ինձ քեզնից հեռու կտանեն…
Բայց երախտապարտ`միշտ կհիշեմ Քե'զ,
Առաջի'ն իմ գիրք, ի'մ <<Այբբենարանն>>:
Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի
հենակետային վարժարան
10-րդ դասարան
10-րդ դասարան
Զարուհի Խաչատրյան
Նյութը խմբագրված չէ.
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
միակ շարադրությունը, որն ինձ ստիպեց լաց լինել !!!
ReplyDeleteHianalali sharadrutyun e ev arjani e haxtanaki.
ReplyDeleteshaaaaaaat hetaqrqir er,,ev ir mej ogtakar xorhurdner er parunakum,,,,haxtanaki arjani sharadrutyun :)
ReplyDeleteHetaqrqir er ev xratakan,kisum em ay karciq@ ,vor haxtanaki arjani sharadrutyun er)))))))))))
ReplyDeleteshat huzich ev amkexc sharadrutyun!!! ays kayqum nerkayacvac er 130 sharadrutyun bayc amenic hetaqrqir dzevov kardaci henc ays sharadrutyun@!!! hexinakin andzamb chanachelov karom em bolorin asel vor na hasel e shat barcunqneri!!!!! indz tvum e vor ays sharadrutyun@ iskapes arjani e haxtanaki!!! bravo
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeletemimiayn haxtanaki arjani sharadrutyun
ReplyDelete