Saturday, February 16, 2013

Արինա Փաշինյան:Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել

Անհապաղ գրքերը կարող են փոխել մեր կյանքը և սովորեցնել ապրել: Ասում են, որ առաջին ծանոթությունը գրքի հետ լինում է պատահաբար: Այդպես եղեվ նաև ինձ հետ: Պայծառ ամառային օր էր, երբ իմ զեռքն ընկավ մի փոքրիկ և պատառոտված գիրք: Դա մի փոքրիկ հատված էր ֆրանսիացի մեծ գրող Վիկտոր Հյուգոյի "Թշվառները" վեպից: : Այդ վեպի մեջ գրողը ցույց է տալիս հասարակ մարդկանց ծանր կյանքը: Նա մեղադրում է բուրժուական կարգերը` աշխատող մարդկանց հալածելու, նրանց սովի, կարիքի և տանջանքների մեջ թողնելու համար: Իր ամբողջ կյանքում Վ.Հյուգոն հանդես է եկել աշխարհի պաշտպանության և ժողովրդի հալածանքների դեմ: Նա դեմ էր պատերազմներին: Նա հավատում էր, որ ապագայում ժողովուրդները ձեռք կբերեն ազատություն ու հաստատակամություն: Մեր օրերում Հյուգոյի կոչերը հնչում են յուրահատուկ հզորությամբ:                                                                                           
 Այն պատմությունը, որի մասին ես կխոսեմ, կոչվում է հենց գլխավոր հերոսուհու անունով` "Կոզետ": Կոզետի երեք տարին դեռ չէր լրացել, երբ նրա մայրը թողեց իրեն Թենարդիեների ընտանիքում, որոնք ապրում էին Փարիզից ոչ հեռու գտնվող Մոնֆերմեյլ գյուղում: Նրանք ունեին երկու աղջիկ` Էպոնինան և Ազելման: Էպոնինան Կոզետի տարիքին էր, իսկ Ազելման` մեկ տարի նրանից փոքր:                                                                                                                
 Կոզետի մայրը գնում էր աշխատանք փնտրելու և երբ նա անցնում էր Թենարդիեների իջևանատան կողքով, տեսնելով երեխաներին, մոտենում է նրանց մորը և խնդրում, որ Կոզետին պահեն իրենց մոտ մինչև իր վերադարձը: Թենարդիեները համաձայնվում են այն պայմանով, որ աղջկա մայրը ամեն ամիս նրանց յոթ ֆրանկ ուղարկի, բայց նախնական վճարի վեց ամսվա գումարը և գումարած տասնհինգ ֆրանկ` սկզբնական ծախսերի համար: Կոզետի մայրը, վճարելով գումարը, թողնում է իր աղջկան և շարունակում իր ճանապարհը: Վեց ամիս անց Կոզետի մայրը ուղարկում է ևս յոթ ֆրանկ: Որոշ ժամանակ անց Թենարդիեները պահանջում են տասներկու ֆրանկ, իսկ ևս մեկ տարի անց` տասնհինգ: Թենարդիե մայրիկը չար կին էր` տգեղ դիմագծերով և լայն թիկունքով: Նա շատ վատ էր վերաբերվում Կոզետի հետ, և նրա աղջիկներն էլ, օրինակ վերցնելով իրենից, նույնպես վատ էին վարաբերվում աղջկա հետ: Գյուղում բոլորը կարծում էին, թե կոզետի մայրը թողել է աղջկան, իսկ Թենարդիեները, խղճահարությունից ելնելով, աղջկան պահում են` չնայած նրան, որ հարուստ չեն: ՄինչԿոզետըփոքրէր, նաայներկուաղջիկներիզոհնէր: Հենցորնամեծացավ, այսինքն` դարձավհինգտարեկան, նաարդենայդտանծառանէր:                              -Հինգտարեկան, - կասենմեզ, - բայցդաանհնարէ: Ավա~ղ, դա այդպես է:                                   Նրան ստիպումէինանելամենինչ` մաքրել  սենյակները, փողոցը, լվանալափսեները, նույնիսկանելայնպիսիաշխատանք, որինիզորուչէնույնիսկմեծմարդը: Երեխանմեծանումէր, ևնրահետմեծանումէրնաևիրցավը: Նաքնումէրաստիճաններիտակ, ուտումշնիցմիփոքրլավևկատվիցվատկերակուր:                                                                                 Ձմեռային մից ուրտ օր`ուշ երեկոյան, Թենարդիե մայրիկը հրամայում է Կոզետին գնալ ջուր բերելու իջևանատան հյուրերից մեկի համար: Նա նաև գումար է տալիս, որպեսզի Կոզետը վերադառնալիս հաց գնի: Երեխան ոտաբոբիկ էր, նրա շորերն ամբողջովին պատռված էին, բայց նա ստիպված էր գնալ: Նա այնքան էր վախենում Թենարդիե մայրիկից, որ չէր համարձակվում վերադառնալ տուն առանց ջրի: Վախեցած երեխան վազելով գնում է առվակի մոտ: Ջուր լցնելիս նա հանկարծակի գցում է գումարը: Հետ դարձի ճանապարհին նա հանդիպում է մի տղամարդու, որը օգնում է նրան: Նրանք միասին գնում են իջևանատուն: Աղջիկը այնքան էր տարվե լխոսակցությամբ, որ մոռացել էր հացի մասին: Երբ նրանքգալիսեն, տիկինըԿոզետից պահանջում է հացը, բայց աղջիկը նրան խաբում է` ասելով, որ խանութը փակ էր: Տիկինը նրանից հետ է պահանջում իր տված գումարը: Աղջիկը, ձեռքը տանելով գրպանը, տեսնում է, որ այն չկա: Խեղճը վախից չգիտեր` ինչ աներ, և երբ տիկինը ուզում է նրա նհարվածել, անծանոթը տալիս է նրան գումար` ասելով, որ Կոզետը պատահաբար այն գցեց: Որոշ ժամանակ անց ներս են մտնու մԷպոնինան և Ազելման: Նրանք նստում են կրակի մոտ և խաղում ինչ-ո րտիկնիկով: Մինչ նրան քխաղում էին, Կոզետը մի անկյունում նստած, նրանց համար գուլպաներ է րգործում: Անծանոթը զրուցում է Թենարդիե մայրիկի հետ և որոշակի գումար վճարում, որ կոզետը նույնպես խաղա: Աղջիկը մի արկղի միջից հանում է իր ճկույթի չափ խաղալիքը և սկսում խաղալ: Այդ ընթացքում Էպոնինան և Ազելման հոգնում են իրենց տիկնիկից և այն մի կողմ գցելով` սկսում են խաղալ կատվի հետ: Կոզետն անդադար նայում էր այդ տիկնիկին և այնպ ահին, երբ իրեն ոչ ոք չէր նայում, նա վերցնում է տիկնիկը, մտնում սեղանի տակ և ամուր գրկում նրան: Բայց Թենարդիեի աղջիկները նկատում են և անմիջապես ասում իրենց մորը: Տիկինը սաստիկ զայրանում  է և ծեծում խեղճ աղջկան: Այդ ժամանակ անծանոթը դուրս է գալիս ևորոշ ժամանակ անց վերադառնում մի չքնաղ տիկնիկով: Դա այն տիկնիկն էր, որի մասին երազում էին գյուղ իբոլոր երեխաները, ինչպես նաևԿոզետը: Նա նվիրում է այդ տիկնիկը նրան:


Արինա Փաշինյան
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment