Saturday, February 16, 2013

Լիլիթ Մարգարյան: Գիրք, որը փոխեց իմ կյանքը


Ամռանը՝ գյուղում հանգստանալիս, տատիկս ինձ մի գիրք տվեց և ասաց.
<<Հեմինգուեյի գրքերից է, կարդա՛>>:
Ես նայեցի գրքին՝վերնագրված էր <<Ծերունին ու ծովը>>: Վերնագիրն անհրապույր էր. Ինձ չգրավեց, և ես մի կողմ դրեցի գիրքը:
Մի քանի օրից, չգիտես, թե ինչ պատահեց. ես վերցրի այդ գիրքն ու սկսեցի կարդալ այն: Կարծում էի, թե գիրքն անհետաքրքիր մի պատմություն պիտի լինի: Բայց, ո՜վ զարմանք, ես չէի կտրվում գրքից: Առաջին հայացքից այն թվում էր մի հասարակ պատմություն ծերունի ձկնորսի մասին: Բայց ամեն մի հաջորդ էջ ինձ կլանում էր իր ծովի նման խորություն ունեցող տողերի մեջ:
Դա զարմանահրաշ գիրք էր. Այն ինձ համար դարձավ զրուցընկեր, որի հետ, ասես, հաղորդակցվում էի: Այն ազատեց ինձ առօրյա կյանքից և ներգրավեց իր աշխարհը՝ սովորեցնելով ինձ հասկանալ իր էությունը, կյանքում ամենակարևոր բանը՝ կամքի ուժը, որով էլ առաջնորդվում էր ծերուկ Սանտյագոն: Ծերունու կամքն ու համառությունն ինձ զարմացրեց:
Ձկնորս Սանտյագոն՝ խեղճ ու միայնակ մի ծերունի, իր ճակատագիրը կապել էր ծովի հետ՝ ձկնորսության միջոցով ապահովելով իր ապրուստը: Սակայն ծովը հենց այնպես ոչինչ չէր տալիս նրան: Գոյատևման համար պետք էր երկար ու համառ աշխատանք, մեծ կամք, համբերատարություն և ուժ ու եռանդ պայքարելու համար:
Ես երկրորդ անգամ էլ կարդացի այդ գիրքը: Եվ ամեն անգամ կարդալիս ես նորովի էի ապրում ամեն տողն ու բառը: Ուզում էի անընդհատ ավելի ու ավելի խորանալ, ու կարծես ես էլ ծերուկի հետ նավակում լինեի ու նրան հավասար պայքարեի:



Զարմանալի մի զգացողություն ունեցա. ես սկսեցի զայրանալ ինքս ինձ վրա:
Այսքան փոքր տարիքիս ես ոչ մի գործ ավարտին չեմ հասցնում, թողնում եմ կիսատ՝ տարբեր պատճառներ հնարելով, ինքս իմ առջև արդարանալով: Միշտ կիսատ եմ թողել սկսածս գործը՝ խոստանալով ավարտին հասցնել: Կարծում էի, թե նպատակասլաց եմ, սակայն նպատակասլաց լինելու համար պետք է նաև կամքի ուժ ունենալ, որպեսզի կարողանաս հասնել նպատակիդ: Քանի՜ գիրք եմ վերցրել կարդալու և կիսատ թողել:
Ես ինչպիսի՜ հիացմունքով էի լցվել ծերունու հանդեպ : Նա շատ փորձությունների միջով է անցնում, բայց երբեք չի ընճվում և հուսահատվում:Ծերունի Սանտյագոն մեծ կենսափորձ ուներ և իր նպատակին հասնելու համար հաղթահարում է կյանքի այնքա՜ն մեծ դժվարությունները:  
Սանտյագոն նպատակասլաց է, համառ, ուժեղ և մեծ կամքի ուժի տեր: Նա իր առջև մեծ նպատակ էր դրել և անգամ մահվան գնով կենաց և մահու կռիվ տալով՝ հասավ դրան: Սանտյագոն հենց այն կերպարն է, ում ես շատ կցանկանայի նմանվել:
<<Ծերունին ու ծովը>> գրքում ինձ ամենից շատ զարմացրեց ու հիացրեց այն, որ իր համառ աշխատանքի, պայքարի ընթացքում ոչ մի վայրկյան նրա մտքով անգամ չանցավ, նա ոչ մի պահ չմտածեց հետ կանգնելու, հանձնվելու մասին: Նա մտածում էր միայն առաջ գնալու, պայքարելու և ուզածին հասնելու մասին: Ինձ համար նրա բնավորության այդ գիծն ամենաբարձրն է: Ցավոք, որևէ պահի դժվարանալիս առաջին հերթին ես մտածում եմ նահանջելու, հետ կանգնելու մասին: Բայց կարդալով այդ գիրքը՝ այն ինձ սովորեցրեց նաև երբեք հետ չկանգնել որոշումից:
Ծերունու արաքը ուսուցանում է ոչ թե ամեն կերպ պայքարել թե՛ լավ, թե՛ վատ նպատակի համար, այլ հասնել միայն բարի ու լավ նպատակին, քանի որ ծերունին բարի ու դրական կերպար է:
Այս գիրքն ինձ շատ բան տվեց և շատ բան փոխեց իմ կյանքում, այն սովորեցրեց ինձ ճիշտ ապրելու բանաձևը: Ծերունու վարքն ու արարքներն ինձ միշտ կյանքում ուղեցույց կլինեն և կօգնեն գտնել իմ դերը կյանքում: Ծերունու կերպարն ինձ համար իդեալ է՝ իր թերություններով ու առավելություններով, լավ ու վատ կողմերով:
Ես շատ գրքեր եմ կարդացել, բայց այն, ինչ տվեց ինձ <<Ծերունին ու ծովը>> գիրքը, ոչ մի գիրք չի տվել: Իհարկե այն իմ ամենասիրելի գիրքը չէ, բայց մինչ օրս կարդացած գրքերից ամենաուսուցանողն է, որը սովորեցրեց ինձ ապրել: Կարելի է ասել, որ Հեմինգուեյն ու ծերուկն ինձ սովորեցրին ապրել:
Ինչպես բոլոր մարդիկ, ես ել դեռ սովորելու շատ բան ունեմ կյանքում և հուսով եմ, որ նոր գրքեր կարդալիս դրանք նույնպես որոշ չափով  կփոխեն իմ կյանքն ու կսովորեցնեն ինձ ճիշտ ապրել:
Թո՛ղ որ գրքերը լինեն իմ միակ դաստիարակները: Համոզված եմ, որ նրանք ինձ ճիշտ ուղով կտանեն:
Ես առաց վարանման կարող եմ ասել, որ այն գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել, Հեմինգուեյի <<Ծերունին ու ծովը>> գիրքն է:
Ես շատ եմ փոխվել: Փորձում եմ սովորել, երբեք չընկճվել:
Ես հույս ունեմ, որ այս գիրքը փարոսի նման ինձ լույս և ուժ կտա իմ ամբողջ կյանքի ընթացքում ավելի պատասխանատու պահերին: Այն կօգնի ինձ կյանքում լինել ավելի ուժեղ, հնարամիտ և նպատակասլաց: Ծերունու կամքի ուժը, ոգու արիությունը, դժվարություններից չընկճվելը ուսանելի կլինեն ինձ նաև ապագայում:
Այս գրքից ես հասկացա,որ ինչպես ծովը հենց այնպես ոչինչ չի տալիս ծերունուն,այնպես էլ կյանքում մարդը ոչնչի չի հասնում, եթե չի մաքառում ու պայքարում, պայքարում մինչև վերջ:
Ընթերցե՛ք այս գիրքը: Միգու՞ցե այն փոխի նաև Ձեր կյանքը:

Թիվ 97 ավագ դպրոց.
 10-րդ  դասարան.

Մարգարյան Լիլիթ.
Նյութը խմբագրված չէ.


Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

28 comments:

  1. Es el em ays girq@ shat sirum,mitq@ shat lavner ,shat havaneci !!!!!!!!!!!

    ReplyDelete
  2. iroq shat lavner,husov em , vor ays girq@ kardaluc heto,duq iroq poxvel eq,hamenayn deps mitq@ shat havaneci!

    ReplyDelete
    Replies
    1. es el em poxvelu,kstacvi indz mot!inch karciqi eq?

      Delete
  3. Namanavand havaneci,te inchpes eiq sksel

    ReplyDelete
  4. Ha shat gexecik barerov er grvac
    << Թո՛ղ որ գրքերը լինեն իմ միակ դաստիարակները: >>ays toxer@ shat lavnen!!!!!!!!

    ReplyDelete
  5. ays girq@ hrashq e,shat em sirum, chem hognum kardaluc!!!!

    ReplyDelete
  6. Lilit jan ete ankexc, es el em shat angamner vercrel grqer u kisat em toxel

    ReplyDelete
  7. chnayac khetevem qo orinakin,u misht kavartem dranq!

    ReplyDelete
  8. U voch miayn girq@ , amen harc,amen ban misht petq e avartin hascnel,ete sksel es!!!!!!!!!

    ReplyDelete
    Replies
    1. de ha,es arden aseci che,vor khetevem Liliti orinakin u kpoxvem

      Delete
  9. Hamadzayn em, indz el shat ognecin!

    ReplyDelete
  10. asem , vor mi girq el ka vor indz shat e poxel, Nar -Dosi "Es ev Na" stexcagorcutyunn e

    ReplyDelete
  11. Chishtn asac es shat rqr em kardacel,voroncic yuraqanchyurn el vorosh chapov poxel en kyanqs

    ReplyDelete
    Replies
    1. De ha,menq inchqan shat kardanq,aveli u aveli kharstacnenq mer mitqn u aveli shat baner kqaxenq drancic!

      Delete
  12. U shat hetaqrqir tema in @ntrel sharadrutyan hamar,erexaner@ bolorn el lav ein grel

    ReplyDelete
    Replies
    1. Es el mi qanisin@ kardaci,hetaqrqir e,vor poqr tariqic aydpisi hetaqrqir mtqer en artahaytum

      Delete
  13. Uxxaki chgitem inch vor arandznahatkutyun gta ays sharadrutyan mej,shater@ kayin,vor miayn grqi bovandakutyunn ein sharadrel,isk aystex konkret grvac er te vor pah@ poxec kyanq@,inchn er cerunu mej amenashat@ havanel,imastn aveli parz u konkret grvac er!

    ReplyDelete
    Replies
    1. Karcum em ete lav pntrenq,shateri mot kgtnenq,uxaki petq e lav pntrel,amenq@ yurahatuk ein grel

      Delete
  14. De el chasem,vor gexecik homanishnerov,poxaberutryunnerov trvac er shat lav hncherang!!!!!

    ReplyDelete
  15. Bravo,mez pakasum en ayspisi mtqer

    ReplyDelete
  16. Shat lav e,es shat urax em ,vor apaga serndi mej kan der nranq ovqer kkaroxanan sharunakel mer azgi nshanavorneri sharq@

    ReplyDelete
    Replies
    1. Henc da amenakarevorn e mer erkri mshakuyti pahpanman hamar,tox vor mer erexaner@ misht paylen irenc mtqerov, u tox misht menq hiananq nrancov!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

      Delete