Տանը լռություն է. մենակ եմ: Աչքս ընկավ գրապահարանին :Որոշեցի գիրք կարդալ.
վերցնում եմ ամենամոտ դրվածը և հարմար տեղավորվելով բազկաթոռի մեջ՝ կարդում եմ վերնագիրը՝<<Գևորգ
Մարզպետունի>>:
Ամեն տողի հետ սուզվում եմ գրքի բովանդակության
մեջ.աղոտ երևում է մի հսկա ամրոց, որը կամաց-կամաց ավելի տեսանելի է դառնում: Շուտով
ես կանգնած եմ այդ ամրոցի առջև:Ճռնչալով բացվում է դարպասը, և ես ներս եմ մտնում:Ամրոցի
բնակիչները փութկոտ վազվզում են. աղաղակի մեջ լսում եմ կցկտուր արտահայտություններ`<<Թագուհի՞ն
է այստեղ>>, <<Տեսա՞ր թագավորին>>, <<Բա՞ն է պատահել
>>...Ամրոցաբնակները քննարկում են վերջին լուրը. Երազգավորսի ազնվականները առավոտյան
տեղափոխվել են Տավուշ:Ներս եմ մտնում արքունական դղյակ և առաջանում դեպի այն սենյակ,
որտեղից աղմուկ է լսվում:Ապշած կանգնում եմ սենյակի շեմին. սրահը շլացուցիչ է, գեղեցիկ:
Ուշադրությունս գրավեցին հյուրերը. շռայլորեն պճնված կանայք և հրճվող տղամարդիկ տանտիրոջ՝
Ցլիկ-Ամրամի գլխավորությամբ:
Հանկարծ նկատում եմ մի բացառիկ գեղեցկություն. երիտասարդ տիկինն է, ով կարծես կանացի հպարտության ու վեհության մարմնացում լիներ:Նրան են գամված բազմաթիվ հայացքներ` նախանձով, հիացմունքով կամ հետաքրքրությամբ լի:Այդ չքնաղ տիկինը երիտասարդ թագուհին է`Սահականույշը: Թագուհին դուրս է գալիս սրահից, Ամրամի հարուստ ապարանքով անցնելիս նրա ականջին հասնում է ամուսնու ձայնը:Սահականույշը, ժպիտով բացելով դուռը,ուզում է ներս մտնել, երբ հանկարծ, կարծես կայծակնահար, տեղում քարանում է. մեծ էր զարմանքը. իր թագավոր ամուսինը և Ամրամի կինը՝Ասպրամը, գրկախառնված են: Նույն վայրկյանին դրսից լսվում է ամպրոպի որոտը:
Հանկարծ նկատում եմ մի բացառիկ գեղեցկություն. երիտասարդ տիկինն է, ով կարծես կանացի հպարտության ու վեհության մարմնացում լիներ:Նրան են գամված բազմաթիվ հայացքներ` նախանձով, հիացմունքով կամ հետաքրքրությամբ լի:Այդ չքնաղ տիկինը երիտասարդ թագուհին է`Սահականույշը: Թագուհին դուրս է գալիս սրահից, Ամրամի հարուստ ապարանքով անցնելիս նրա ականջին հասնում է ամուսնու ձայնը:Սահականույշը, ժպիտով բացելով դուռը,ուզում է ներս մտնել, երբ հանկարծ, կարծես կայծակնահար, տեղում քարանում է. մեծ էր զարմանքը. իր թագավոր ամուսինը և Ամրամի կինը՝Ասպրամը, գրկախառնված են: Նույն վայրկյանին դրսից լսվում է ամպրոպի որոտը:
Ես դուրս եմ գալիս պատշգամբ ու փոթորկված
սրտով հետևում`ինչպես են գորշ ամպերը աննկարագրելի արագությամբ պարուրում լուրթ երկինքը:Ակամա
<<ներկա լինելով>> այդ տեսարանին`ինքս էլ անհանգիստ շարունակում եմ քայլել
գրքի էջերով:
Այժմ նստած եմ մի օթևանում ու լսում եմ
Մարզպետունու ու Սահակ Սևադայի`Սահականույշի հոր զրույցը: Չնայած Աշոտ Երկաթը խոր վիրավորել
էր Սևադային, նրա որդուն և դստերը, առաքինի իշխանը հանգիստ բացատրում է ապստամբության իրական պատճառները:Բանակցություններից
հետո նա խոստանում էր հաշտվել թագավորի հետ, եթե Ամրամը նունպես համաձայնի հաշտվել:
Ես հարցնում եմ Սևադային.
—Իշխա՛ն , այսքանից հետո դու պատրաստ ես
ներե՞լ թագավորին:
—Ներել թագավորի՞ն, — հեգնանքով կրկնում
է խոսքերս Սևադան, —իհա՛րկե` ո՛չ, ինչպե՞ս կարող եմ ներել մի մարդու, ով ոտնահարեց իմ դստեր պատիվը,
կուրացրեց ինձ և որդուս:
Ես տարակուսանքով նայում եմ Սևադային,
նա, կռահելով միտքս շարունակում է.
—Ես դա անում եմ ոչ թե թագավորի, այլ հայրենիքիս
համար:
—Մի՞թե հանուն հայրենիքի պատրասր ես մոռանալ
անարգանքը:
—Հանուն հայրենիքի ես պատրաստ եմ մեռնել,
ինչը բազմիցս ապացուցել եմ կռվի դաշտում:
Մեծ հարգանքով ես նայում եմ այն մարդուն,
ով հանուն իր եիկրի արհամարհեց սեփական զգացմունքները, կոտրեց անարգանքից վիրավորված
հպարտությունը, խլացրեց վրեժի ձգտումը ու հրաժարվեց պայքարից: Շտապեցի Գևորգ Մարզպետունու հետևից՝ Ցլիկ-Ամրամի մոտ:
Լսում եմ Մարզպետունու և Ամրամի խոսակցությունը,և
հավատս չի գալիս,որ իմ առջև այն բարեսիրտ սեպուհն է, ով Տավուշում զվարթ կատակներով
զբաղեցնում էր հյուրերին:Նա ամբողջովին փոխվել է. դեմքը մտախոհ է, լուրջ, հայացքը`
վճռական ու դաժան:Նա զրահազգեստ է, ահարկու կերպարանք ունի:Անհամբերությամբ սպասում
եմ, որ Գևորգի ազդեցիկ խոսքերից դրդված՝ Ամրամը հրաժարվի ապստամբությունից, բայց բոլոր
հույսերս սեպուհի մեկ<<ոչ>>-ից փլվում են:
Գևորգի հետ դուրս եմ գալիս վրանից ու հարցնում.
—Դու դատապարտու՞մ ես նրան:
Մարզպետունին ինձ է նայում մտախոհ հայացքով:Ես
նրան հասկացա.իշխանը նույնպես չի մեղադրում Ամրամին. նա գիտակցում է, որ գժտության
մեղավորը իր թագավորն է…
Մարզպետունին փորձում է ապավինել իշխանների
օգնությանը, բայց, ի պատասխան իր ջանքերի`տեսնում է միայն անտարբերություն:
Աչքերիս առջև փոխվում է Գևորգը. այլևս
չկա նրա դեմքի վստահությունը,հավատը, հույսը. իշխանը հուսահատության եզրին է: Ես նորից
դիմում եմ նրան.
—Ի՞նչ պիտի անենք. քիչ չէ` թագավորը Սևանում է,մենք
էլ չունենք ո՛չ զորք,ո՛չ կաթողիկոս, ո՛չ էլ օգնական: Ի՞նչ է, մեր ազգը պետք է կորչի՞:
Մարզպետունին տխուր հայացք գցեց վրաս,ապա
նայեց շուրջը՝ սարերին,երկնքին, հողին և նորից ինձ: Այս հայացքը արդեն արտահայտում
էր զայրույթ, հաստատակամություն ու համոզվածություն(վերադարձավ հին Մարզպետունին).
նա խրոխտ ձայնով ասաց.
—Այս ազգը չի՛ կորչի, այն պե՛տք է ապրի, ես կպայքարեմ թշնամու դեմ, կկասեցնեմ
յուրաքանչյուր ոտնձգություն,թեկուզ միայնակ` չե՛մ թողնի մեզ կործանեն:
—Ի՞նչ ես պատրաստվում անել:
Մարզպետունին թեթևակի ժպտաց և ձեռքը դնելով
ուսիս՝ ասաց.
—Կտեսնես:
Առավոտյան բոլորը, կանգնած Տրդատի հովանոցի
առաջ, սպասում են Մարզպետունու խոսքին:
Իշխանը կանգնում է վերնագահի վրա և սկսում.
—Ազնի՛վ իշխաններ ու իշխանուհի՛ք, սիրելի՛
զինակիցներ և ժողովուրդ…
Սրտատրոփ լսում եմ իշխանին ու փորձում
ընկալել նրա ամեն բառը, ըմբռնել նրա շարժումները: Շարունակվում է նրա խոսքը. ավելի
է ուժեղանում սրտիս բաբախյունը. Գևորգ իշխանը շարունակում է.
—Ահա՛ ես միայնակ գնում եմ հագարացոց դեմ. ո՞վ է այն քաջը, որ կկամենա ինձ հետ միանալ,
թո՛ղ առաջ գա:
Նրան են միանում քսան քաջեր:
<<Կատա՞կ է անում, թե՞ լուրջ է խոսում
>>,<<Գուցե խելագարվե՞լ է Գևորգը>>. այս և նման մտքեր հաջորդում
էին իրար: Չեմ կարող հավատալ, որ փորձառու զինվորականը պատրաստվում է քսան հոգով գնալ
հագարացոց հսկա բանակի դեմ, բայց ինչ-որ գերբնական ուժի ազդեցությամբ ես սկսում եմ
հույսով լցվել… Այո՛,կապրի այն ազգը,որն ունի այսպիսի զավակներ, ու թեև նրանք քիչ են,
բայց կա՛ն...
Գտնում եմ Աշոտ թագավորին` ափին կանգնած
տխուր, մտածկոտ ու հուզված:Ինձ մոտ նրա նկատմամբ առաջանում է միայն խղճահարություն.
հզոր թագավորը, ով ստացել էր <<Երկաթ>> մականունը այժմ միայն կարեկցանքի
էր արժանի:Ոչ ոք հաշվի չէր առել, որ երկաթն
էլ կարող է հալվել, այնպես ,ինչպես հալվեց տղամարդու սիրտը մի կնոջ սիրուց…
Թագավորը օրհնում է քսան հոգուց բաղկացած
բանակը, սակայն հրաժարվում է կռվի գնալուց:
Եվ նորից ես մենակ եմ մնում իմ հերոսի
հետ:
Գիշեր է:Նա իր փոքրիկ բանակով պատրաստվում է առաջին մարտի:Աչքերս
լցվում են արցունքով:Անհանգստությունը ինձ տանջում է. երջանիկ կլինեմ, որ մի քանիսը
գոնե ողջ մնան այդ անհավասար կռվից հետո, բայց, հակառակ բոլոր փաստերին, ունեմ հավատ,
որը, այնուամենայնիվ, պահում եմ իմ սրտում…Եվ ահա՛ ժամանակն է . ուխտյալները հարձակվում են թշնամու վրա…
Լույսը բացվեց.թշնամին փախուստի էր դիմել:
Առավոտյան ցավով տեղեկանում եմ, որ երեք քաջ զոհվել են, բայց արաբները ջախջախված են.
Մարզպետունին իրականացրեց խոսումը` մի ծաղկով գարուն բերեց:
Այդ դեպքից հետո շատ բախումներ եղան, բայց
հոգեկան տագնապը, որով պաշարված էի Դվնո առումից առաջ չապրեցի այլևս: Վստահ էի` այն
զորքը, որը կարողացավ քսան հոգով հաղթել, դեռ շա՜տ փառահեղ հաղթանակներ կունենա:
Անցան տարիներ.եկավ իմ անպարտելի հերոսից
բաժանվելու պահը:
Ես վերջին անգամ մոտենում եմ իշխանին և չկարողանալով
զսպել արցունքներս`ասում.
—
Ինչպե՞ս պիտի ապրի Հայոց աշխարհը առանց քեզ:
—Ես չեմ
կարող հավերժ պաշտպան լինել երկրիս.այժմ ես այն կտակում եմ քեզ.դու ես այս օրվանից նրա տերը, — ձեռքս իր
ձեռքի մեջ վերցնելով`խոսեց հերոսը, —ուզում եմ, որ դժվար պահերին, երբ հայրենիքդ քո
կարիքը ունենա, ինչ դրության մեջ էլ հայտնվես, հիշես Դվնո առումը:Մի ծաղկով գարուն
գալի՛ս է, պարզապես դու պետք է քո մեջ ուժ գտնես այդ մի ծաղիկը դառնալու:
Գևորգ Մարզպետունին փակում է աչքերը, ես հեկեկալով
նայում եմ մեր ձեռքերին, բայց ցավով նկատում եմ, որ նրա ձեռքը գնալով հեռանում է ու
ավելի աղոտանում… Ես նորից նստած եմ սենյակումս, իսկ ծնկներիս դրված է վերջին էջի վրա
բացված գիրքը: Ամեն ինչ նույնն է` գրապահարանը, բազկաթոռը, գիրքը, փոխված եմ միայն
ես… Այդ գրքի շնորհիվ ես մասնակից դարձա ահեղ պայքարի, իմացա` ինչ է հավատը, վստահությունը,
ճանաչեցի իսկական հայրենասերին, հասկացա հայրենի հողի խորհուրդը, զգացի նրա ուժը և,
ամենակարևորը, ես ճանաչեցի ինքս ինձ, տեսա, թե ո՛ր ազգի զավակն եմ, զգացի, թե որքա՜ն
մեծ դեր է կատարում իմ երակներով հոսող հերոս հայի` Մարզպետունու,Վարդանի, Նժդեհի,
Մոնթեի արյունը:Այո՛,սա՛ է իմ տունը`Հայաստանը`դարերի ճամփա անցած, բայց երբեք իր հեղինակությունը
չկորցրած, իր պատմությունն ու խորհուրդը ամուր պահած, իմ պապերի մահվան գնով ինձ ավանդված
հայրենիքը`իմ անու՜շ Հայաստանը:
Հ. 149 դպրոց,
11-րդ դասարան.
Մելիքյան Օֆելյա
Նյութը խմբագրված չէ.
11-րդ դասարան.
Մելիքյան Օֆելյա
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Shat hetaqrqir er kardal ev original vochov e grvac
ReplyDeleteAnchap hetaqrqir er, akamayic hisheci, te inchpes em es amen angam girq kardalis aynqan tpavorvum, vor haytnvum em herosneri koxqin !!!
ReplyDeleteShat hetaqrqir er, anchap tpavorvac em!!!
ReplyDeleteՀաճելիորեն զարմացած և հիացած եմ, թե 11-րդ դասարանի աշակերտուհին ինչպես կարող է ՀՈՒԶԵԼ, այնպես ներկայացնել, որ ակամայից հայտնվես դեպքերի վայրում և մեկ առ մեկ տեսնես այն ամենն, ինչի մասին գրված է: Հպարտ եմ, որ ազգս ունի այսպիսի երեխաներ!
ReplyDeleteԿԵՑՑԵՍ!!!!!!!
Հ.Գ. 4 ՀԱՏ /ոչ թե հոգի/ անիմաստ էր-ի հարողներ պարզապես դատարկ են!!!!!!!!!!!
Cerazanc e!!!!
ReplyDeletees uxxaki barer chem gtnum vorpeszi artahaytem im hiacmunq@....aysqan hianali ev tpavorish sharadrutyun es chei tesel ...ev achqers tacacan ...kecces!!!:*
ReplyDeleteHianali!! Shat hacheli er @ntercel
ReplyDeleteAnchap hetaqrqir e yev amenakarevor@ shat ogtakar e :*))) Ketcces!!!!
ReplyDeleteHexinak@ anchap tpavorich e handznel txtin ir zgacmunqner@.
ReplyDeleteNuynisk aranc girq@ kardalu hnaravor e patkeracum kazmel ays hianali stexcagorcutyan masin!!!!
ReplyDeleteHiacac em.... nuynisk xosqer chem gtnum
ReplyDeleteApres...min4ev srtis xorq@ huzec
ReplyDeleteZarmanali e te inchpes e ays tariqi asakert@ karoxacel veraprel ays stexcagorcutyun@...HIANALI e
ReplyDeleteanimast sharadrutyun e !
ReplyDeleteOooo~ patekarcnum em, te inchqan eq Duq, vor Dzez iravunq eq verapahum nman kar&iq haytnel!!!!!!!!!!!!!!!!
DeleteMard@ nerkayacrel e ayn girq@, vortex kcankanar aprel, aysqan@ husov em gone haskanum eq, "imastaxexd" andznavor8yun...
Oooo~ patekarcnum em, te inchqan IMASUTN eq Duq, vor Dzez iravunq eq verapahum nman kar&iq haytnel!!!!!!!!!!!!!!!!
DeleteMard@ nerkayacrel e ayn girq@, vortex kcankanar aprel, aysqan@ husov em gone haskanum eq, "imastaxexd" andznavor8yun...
Yes dzez het liovin hamamit em...Che vor henc tgetnern en aranc voreve ban haskanalu aydpisi qnadatakan karciqner haytnum....Aynqan kuzenayi nranc grac@ kardal
DeleteOooo~ patekarcnum em, te inchqan <> eq Duq, vor Dzez iravunq eq verapahum nman kar&iq haytnel!!!!!!!!!!!!!!!!
ReplyDeleteMard@ nerkayacrel e ayn girq@, vortex kcankanar aprel, aysqan@ husov em gone haskanum eq, "imastaxexd" andznavor8yun...
Hianali e!!!
ReplyDeleteUxaki apshac e te vorqan gexecik e sharadrvac mitq@!!!! Apres
ReplyDelete