<<…Բախտի ճամփեքը տարբեր են լինում,
Բախտն ամեն մեկին սիրում է տարբեր,
Նրանք ծնվում են,որ ապրեն հարբած,
Իսկ դու՝ որ քեզնով երբևէ հարբեն…>>
Եվ մենք ապրում ենք՝ Սևակով հարբած:
Ես, հանելով իմ գրքերը մանկության մութ ձեղնահարկից,որտեղ իրերն ու դրանց դերը թաքնված է մեծերից , կարդում եմ հեղինակների անունները ու վերջապես գտնում նրան:
Թեև մանկությունը մի թռչուն է ՝ թելով կապված մեր սրտերի, բայց երբ թելը պոկվում է , նա թռչում է ու հեռանում մեզանից , բայց , միևնույն է , հիշողությունը պահպանվում է ու վերադարձնում նրա մոտ , ով այդ տարիներից սկսած , սովորեցրել է ապրել:
Սևակ:Ահա այն անունը , ում գիրքը փոխեց կյանքս , օգնեց ապրել ժամանակի մեջ և ոչ դրանից դուրս:Ամեն անգամ , երբ կարդում էի նրա ստեղծագործությունները , մի նոր զգացում էր պատում ինձ:Բայց այն , ինչ զգացի այս անգամ , մի զարմանալի հեքիաթ էր , և հաստատ գիտեմ , որ էլ երբեք չի կրկնվելու , քանզի ակնթարթը կանգառ չունի:
Ինձ շատ են դուր գալիս Սևակի բանաստեղծությունները , սակայն կա մի բանաստեղծություն , որը հնարավոր չէ չսիրել և չզգալ դրանից բխող ուժը:<<Մարդ էլ կա , մարդ էլ>> . սա է այն բանաստեղծությունը , որի մեջ ամփոփված է ողջ աշխարհը:Այստեղ է այսօրվա մարդու կերպարը: Մարդ , ով զուրկ է ուրիշների մասին մտածելու ունակությունից , որովհետև միայն իր շահն է սիրում , մարդ , ով նյութապաշտության խորհրդանիշն է:Բայց բանաստեղծության վերջում հեղինակը գտնում է Արարչի ստեղծած հերոսին , ով տիեզերքի խորհրդի ամփոփն է:
Նայելով շուրջդ ՝ տեսնում ես կեղծավոր ու անարժան մարդկանց , որոնց կողքին ապրում ես: Փորձում ես հասկանալ նրանց դերն այս կյանքում , սակայն միայն դատարկությունն է իր մենապարի հաղթանակը տոնում:Միթե՞ չի եղել մի գիրք , որով կարելի էր վերափոխվել , կամ մեկը , ով կհասկացներ իրական կյանքի հեքիաթը: Նրանք պարզապես մի ներկայացում են խաղում և մեզ էլ փորձում են ներքաշել դրա մեջ:Ոմանք անգիտակցաբար են անում դա , սակայն վերջում, երբ հասկանում են իրենց սխալները , դեն են շպրտում իրենց դերն ու հեռանում են այդ խաղից:
Ինչքա՜ն գաղտնիք կա Սևակի գրքերի մեջ , բայց ոչ բոլորը կարող են տեսնել դա:Չէ՞ որ այդ ամենը տեսնելու համար պետք է ունենալ հայացք , իսկ մարդկությունը ունի միայն նայվածք:Սևակի գրքերում պետք է փնտրել կյանք , այլ ոչ թե կյանքի իմաստ , ազգային հոգեբանություն ՝ արտահայտված միայն լեզվի միջոցով , և այնքա՜ն ազգային , որ նույնիսկ եթե պատկերվող նյութը ազգային էլ չլինի , կմատնի իր ազգայնությունը:Սևակի գրքերը մանր-մունր բաներից չեն ծնվել:Նա չի երդվել հույզի ու զգացմունքի անունով , բայց այդ ամենն անբաժան է նրա պոեզիայում:Նա ծնվել է ՝ իբրև մահկանացու , բայց որպես անհատ ՝ խոսել է մի ամբողջ ժողովրդի անունից: Այո՛, նա հանճար էր, բայց հանճար չի կարող լինել ամեն ոք , քանի որ հանճար լինելու համար պետք է մարդ լինել:Սևակն ուզում էր հասկանալ բնության լեզուն և դրա համար ուզում էր գժվել: Չէ՞ որ գժվելով են սիրում ու ատում , գժվելուց է փայտը ճարճատում , և նռան հատիկը ՝ կեղևը պատռում:
Դու հավերժության ճամփորդ ես , Սևա՛կ , որովհետև ընդմիշտ ապրելու ես մեր սրտերում:Դու կյանքից մի բան էիր ուզում , այն է <<ինչ լինում է , թող որ լինի մանգամից>>:Եվ դու բանաստեղծ դարձար միանգամից. տունդ էլ քանդվեց միանգամից:
Իմ ու մյուսների անբիծ սերը Սևակի ու նրա ստեղծած գրքերի հանդեպ այն հուշարձանն է,որ ստեղծել է ինքը ՝ մեծ բանաստեղծը:Այդ սերը մաքուր է և հավերժական:Մենք սիրում ենք նրան , որովհետև հնարավոր չէ չսիրել բնությունը:
Ժողովուրդը Սևակին ծնեց ժամանակին , որպեսզի նա տվյալ ժամանկի ճահճում փրկի խեղդվող հոգիներին:Նա արեց ամեն ինչ. ստեղծեց անմահ գրքեր , բայց ոչ բոլորը ճաշակեցին դրանց զորությունը:Նա անարժաններին էլ տվեց իր քաղցր <<թույնը>> , սակայն ոմանք չընդունեցին այն:
Սևակի գրքերը իմ կյանքի մշտավառ փարոսը դարձան , իսկ նա դարձավ իմ հոգու երգիչը:Ես հավատում եմ , որ աշխարհի բոլոր մարդիկ նրա պոեզիայով կկարողանան հնչեցնել իրենց սրտի լարերը:Նա օգնեց , որ հասկանամ բնությունն ու կարողանամ թափանցել դրա լուսակիր բարու ու ազատության մեջ:
Ի՞նչ պատահեց ՝ չգիտեմ. ինչու՞ նա հանկարծ ճակատագրապաշտության խենթ խաղը խաղաց . վեր կացավ, թողեց մեզ ու հեռացավ:Հեռացավ ՝ տանելով իր մեջ մնացած ղողանջները, որոնք պետք է հնչեին այնքան ուժգին , որ երկնեին նոր գլուխգործոցներ:
Սակայն կա վերադարձ:Ու այդ վերադարձը Սևակ <<ճաշակած>> յուրաքանչյուր հոգու հրաբխային ժայթքումն է ու նոր տիեզերքի ծնունդը:Եվ ես էլ Սևակի նման կկրկնեմ Աստվածաշնչի տողերը. <<Եղիցի՜ լոյս>>:Եվ թող ծաղկի լույսը բոլոր հոգիների ու արարի նոր Սևակներ ՝ հրաչյա ու հրաշուրթ , ու իմ երկիրը դառնա մարդկության նոր արդարության օրրանը.
Եղիցի լույս:
Վաղարշապատի Գրիգոր Նարեկացու անվան թ. 2 ավագ դպրոց.
10 -րդ դասարան.
Ղազարյան Շողեր
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
SHAT LAV SHARADRUTYUN E APRES SHOXER JAN
ReplyDeleteSHNORHAVORUMEM SHOGHER JAN KARCUMEM VOR KO XOSK@ KHASNI BOLOR @NTERCOGHNERI SRTERIN U NRANKEL KVOGESHNCHVEN HANCHAREGH SEVAKI LUYSOV.U INCHPES DUES ASUM YEREVI KGA MI OR YERB AYD LUYS@ KMAKRI BOLORI HOGINER@ U MIAYN LAVATESUTYUN@ KPRKI ASHXARH@.BRAVO SHOGHER
ReplyDeleteshaaaaaaaat lavna Shox jannnnnn
ReplyDeleteHrashali qo nman Shoxer jan
ReplyDeleteHianali sharadrutyun e, es hpartanum em qeznev,
ReplyDeleteShat mec tpavorutyunner staca ays sharadrutyun@ kardalis,shat hetaqrqir er
ReplyDeleteApres im poqrik taxandavorik)))) du heriq chi haovnes, hotovnes, pupushnes, sirunes, naev taxandavores, apren qo cnoxnere vor qo nman hrashq unen, hianalier, Sevakin mecarel e petq, ezaki groxe, u es el ira stexcagorcutyunnere shatem sirum,
ReplyDeletehrashq sharadrutyun voqevorox ev voqeshnchox shat lav kliner ete bolor@ haskanin ayn inch du es haskanum ............shnorhavorum em qez
ReplyDeleteEs hiacac em original sharadrutyun original marduc
ReplyDeleteGexecik shardrutyun e ev original motecum
ReplyDeletean@ndhat kardum em u hianum, shnorhakalutyun ayn usucchin, vor qo mej sermanec ser depi Mecn Sevak@
ReplyDeleteshnorhavorumem u hpartanum vor mer azge ajspisi eritasardner uni., uremn unenq apaga !
ReplyDeleteshnorhavorumem u hpartanum vor mer azge ajspisi eritasardner uni., uremn unenq apaga !
ReplyDeleteShoxer jan hiaskanch sharadrutyun e kecces!!!
ReplyDeleteEte kardaq kahskanaq, inchqan hetaqrqir e u ogtakar
ReplyDeleteShat xorimast u azdecik sharadrutyun e
ReplyDeleteInch el lini, imacir vor du unes shat lav stexcagorcakan mitq
ReplyDelete