Արևմտյան Հայաստանում եմ:
Քարտեզը ձեռքիս՝ շրջում եմ գավառից գավառ, քաղաքից քաղաք, ամրոցից ամրոց: Հետս Հայաստանից մեռոնաջուր եմ տարել. որտեղ խոնարհված վանք եմ տեսնում, քարերը մեռոնաջրում եմ, որտեղ խաչքար՝ էլի նույնը, ուզում եմ սրբացնել երկիրս հայոց, պիղծ օտարից մի բանով մաքրել սրբացած հողս… Արդեն երրորդ շաբաթն է՝ այստեղ եմ՝ պապերիս ՙէրգրում՚, իմ էրգրում: Մտովի հանդիպում եմ նախնիներիս հետ, հարցեր տալիս, բացատրություններ պահանջում, բայց իզուր. վշտերիս մատյանը օր օրի նոր էջերով է ավելանում, սրտիս վրա նստած քարը ավելի է ծանրանում…
Այդ երկու շաբաթում ես հնարավոր և անհնարին ճիգեր թափեցի, ոտքով անցա տասնյակ կիլոմետրեր, տեսա հազարավոր խտացած մրմուռ ու ցավ…
Երբ պատրաստվում էի վերադառնալ, հայաստանցի մի քուրդ, որ հիմա էքսկուրսավար է աշխատում, ասաց, որ եթե Տարոն գավառ գնամ, մի հետաքրքիր ամրոցի կհանդիպեմ, ուր գրեթե ոչ ոք չի գնում: Հաջորդ օրը էշով, ձիով, ոտքով ես հասա ավերակ ամրոցին. ո°չ անուն կար, ո°չ գրություն, ո°չ ցուցանակ: ՙԿարող է Աշտիշատի վանքն է՚,- մտածեցի ես ու շրջեցի քարակույտերի շուրջբոլորը: Ես շատ էի ուզում, որ այդ ավերակները կոչվեին Աշտիշատի ավերակներ, քանի որ մտքովս իմ սիրած հերոսի՝ Սամվելի հետ էի: Մոտս մնացած վերջին մեռոնաջրով ցողեցի ավերակը ու նստեցի մի քիվաքարի վրա: Մի ժամ կլիներ, որ այդպես նստել էի, ու մտքովս անցնում էին մեր պատմական հերոսները՝ սկսած Տիգրան Մեծից մինչև Նարեկացի: Պատրաստվում Էի վեր կենալ, երբ լսեցի ձիու խրխնջոց, ու առջևս հայտնվեց նա՝ Սամվելը՝ գեղանի դեմքով, ազնվականի կեցվածքով: Մենք ողջագուրվեցինք, հարազատների՝ 16 դարյա կարոտով խոսեցինք, պատմեցինք եղելություններ, հիշեցինք քաջերին, նորօրյա հերոսներին: Ես այրվում էի Սամվելին հարց տալու գայթակղությունից, հարց, որ ինձ ու շատերին է հուզել, որն ստացել է բազմազան ու հակասական պատասխաններ:
-Սիրելի° Սամվել դու չե՞ս ափսոսում, որ հանուն հայրենիքի սպանեցիր ծնողներիդ:
-Իհա°րկե ոչ, ես այսօր էլ նույնը կանեի: Այսօրվա օրենքով ի՞նչ են անում մի մարդ սպանածին. ցմահ բանտարկություն կամ մահապատիժ: Քանիսի՞ն սպանեց հայրս, քանի՞ քաղաք այրեց, ամայացրեց, քանի՞ երեխա որբացավ, քանի՞ գյուղ հիմնահատակ կործանվեցավ, այդքանից հետո, սիրելի°դ իմ օրիորդ, պետք է ո՞ղջ մնար հանցագործը, իհարկե ոչ:
-Բայց նա քո հայրն էր:
-Ցավոք…
-Թող պատժվեր ուրիշի ձեռքով:
-Բայց պիտի պատժվեր, չէ՞, սակայն ի՞նչ տարբերություն, թե ում ձեռքով. չէ՞ որ տիեզերական օրենք է՝ հանցանքը պիտի պատժվի: Եվ հետո, եթե ողջ մնար, զոհերի թիվը չէ՞ր ավելանա, և հարց է՝ Հայաստան կմնա՞ր, թե՞ չէր մնա:
-Սամվե°լ, հետագայում, երբ սթափվեցիր, ցավ, ափսոսանք չապրեցի՞ր:
-Հազար անգամ ոչ, իմ նազելի° քույր, շատ ցավ ապրեցի նրա համար, որ ճանապարհին հիվանդացա և ուշ գտա ոճրագործ հորս: Շուտ գտնելու դեպքում գուցե մի շեն, մի գեղջուկ ողջ մնային, մի խաղաղ առավոտ բացվեր արեգակն արդարով, ու Աստված իջներ իր կառուցած դրախտը. չ՞է որ մեր երկիրը Աստծո դրախտն է, երկնային դրախտը. թե չէ ինչու՞ պիտի Նոյը հենց այստեղ իջներ:
-Ճիշտ ես, Սամվե°լ, այսօր շատերն են այդպես կարծում ու իրենց նորածիններին քո անունով կոչում, նրանք շատ-շատ են, բայց հակառակ մտածողներ էլ կան, որոնք քեզ ծնողասպան են կոչում:
-Գիտեմ, մի անգամ դեռահաս տղաների մի շրջապատում էի: Լսեցի նրանց խոսակցությունը, չնայած քիչ բան հասկացա նրանց խոսքից, որ ասում էին՝ էտ Սամվելը տուֆտա գյադա ա, մյուսներն էլ միաձայն ասացին, որ իրենց ատեցի վրա, ինչ ուզում է արած լինի, ձեռք չեն բարձրացնի, բայց եղան նաև համախոհ մարդիկ, որոնք ինձ հետ լիովին համաձայն էին:
-Սամվե°լ, ասում են՝ հերոսներն անմահ են, ճի՞շտ է:
-Այո°, ես արդեն 16 դար ապրում եմ, այդքան ել ապրում է Վարդանը, Մաշտոցը, Եղիշեն, Խորենացին…
-Իսկ որ ասում են՝ կա հոգու վերադարձ, ճի՞շտ է:
-Հոգու չգիտեմ, բայց ոգու վերադարձ կա: Օրինակ դու, որ դեռ 16 տարեկան ես, բայց այստեղ ես, որոնումների մեջ:
-Իսկ ի՞նչ ես կարծում, Սամվե°լ, Հայաստանում այսօր լա՞վ են ապրում:
-Ո°չ: Այլապես մեր սուրբ հողը չէին լքի:
-Իսկ ինչի՞ց է, որ լքում են:
-Հայրենասիրության պակասից: Մեր ժամանակ, իմ օրինակը չվերցնենք, հանուն հայրենիքի շատ բան էին զոհում, բանտերում էին հեծում, երկրի, գաղափարի համար տուն ու ընտանիք էին մոռանում, գնում էին ողջակիզման, իսկ հիմա միայն հացիվ է, բանիվը նախավերջին կամ վերջին տեղում է:
-Այսինքն՝ պակասել է հայրենասիրությու՞նը:
-Կասեի՝ վերջացել է, թե չէ ինչպես կարելի է հայրենիքից խռովել ու գաղթի ճամփան բռնել:
-Բայց այնտեղ հարստանում են, բարեկեցիկ ապրում:
-Բայց և թաղվում են հայրենիքում. հիշու՞մ ես ՙՄենավոր ընկուզենի՚ ֆիլմի հերոսն ասում էր՝ հայրենիքը թաղվելու համար չէ, հայրենիքը ապրելու համար է:
-Ի՞նչն է այսօր մեզ պակասում:
-Իրական հայրենասիրություն քարոզելը: Այ, դու երկու շաբաթ շրջում ես այս երկրում, ի՞նչ ես տեսնում ամենուր գրված:
-ՙԵս թուրք եմ, հպարտ եմ որ թուրք եմ՚:
-Տեսնու՞մ ես, սիրելի°ս, մեր ժամանակ այդ ազգը գոյություն էլ չուներ, իսկ այսօր… Հայն այնքան արժանիքներ ունի, որ ոչ թե պատերին պիտի գրի, այլզգեստին՝ ես հայ եմ, ես ընտրյալ եմ, ես հպարտ եմ:
-Դա ազգայնամոլություն չէ՞…
-Իսկ ուրիշներինը այդպիսին չէ՞, որ օր ու գիշեր թմբկահարում են իրենց խղճուկ ունեցածը: Համաշխարհային գիտության ասպարեզում հայի ներդրածը սար է, նրանցը՝ խղճուկ թմբիկ, բայց աղմկում է սարի չափ:
-Իշխա°ն Սամվել, մայր հայրենիքի բարքերից գո՞հ եք,- հարցրի նրան:
Սամվելը ուսերը բարձրացրեց, զարմացած նայեց երեսիս ու լռեց:Նրա հայացքը ահռելի հարցական նշան էր…
-Լավ, նազելի իմ օրիորդ, արի ես քեզ ուղեկցեմ դեպի տուն, դեպի մայր հայրենիք, գուցե մի օր էլ այնտեղ հանդիպենք, ու դու հարցեր չունենաս:
-Վերջին հարցս, Սամվե°լ, եթե այսօր ապրեիր Հայաստանում, հանուն գաղափարի կգնայիր նման քայլի:
Իշխան Սամվելը նորից դարձավ հարցական նշան ու ոչինչ չպատասխանեց…
Երկու օր հետո ես վերադարձա Երևան՝ հետս բերելով անջնջելի տպավորություններ, ցավի անասելի բեռ, նոր կարոտի անշիջելի զգացումներ և հարցականնե¯ր, հարցականնե¯ր՝ ինչու՞, ինչի՞ համար…
Երևանի հ. 105 ավագ դպրոց,
12րդ դասարան, 16 տ.
Անի Գրիգորյան
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Mitqe Shat hetaqrqir er..aveli shat realistakan er im karciqov
ReplyDeleteHianali err...xosqern avelord en...apres Ani jan
ReplyDeleteshat havaneci, ayspisi mtqer pakasum en mez
ReplyDeleteshat lavn er
ReplyDeleteShat hetaqrqir sharadrutyun...apri Ani Grigoryan@
ReplyDelete