Լավ գիրքը կարող է փոխել մարդու ճակատագիրը:
Զարմանալի ընկերներ են այս գրքերը. առանց հարցնելու մտնում են հոգիդ, խառնում ամեն ինչ ու դուրս գալիս՝ թողնելով դուռը կիսաբաց, դե արի ու գլուխ հանիր: Ու նորից սկսում ես էջ առ էջ դասավորել հիշողություններդ, զգու՜շ, որ ինչ-որ բան չվնասես, ինչ-որ բան հանկարծ չմոռանաս:Եվ շփոթմունքդ պատահական չէ. որովհե-տև մարդ երկու դեպքում է, որ չի ստում, մեկ՝ աղոթելիս, մեկ էլ ՝ կարդալիս:
Մի ընկեր ունեմ անդավաճան, այնտեղ քայլում ենք Աշունն ու ես, իմ ապրած կյանքի անխո՛ս վկա , իմ….<<Մթնշաղի անուրջներ>>: Այս անգամ էլ քեզ հաջողվեց տակնուվրա անել հոգիս: Միշտ քո ներկայությամբ ես ինձ պաշտպանված եմ զգում, դու գիտես իմ մասին ամեն ինչ, շա՜տ բան ես տեսել: Իմ կյանքի ամեն կարևոր էջ քեզնով եմ սկսել, ու , որքան էլ զարմանալի է, քեզ հետ էլ փակել: Երբ ուրախ եմ, խայտում ես գույներովդ, ամեն տողիդ տակ մի ձայն եմ լսում, որոնք ինձ երազների գիրկն են տանում և հուշում հետագա անելիքս: Իսկ երբ տխուր եմ, տխրում ես ավելի, լացում ես բացահայտ ու անձրևիդ կաթիլներով փորձում ես թաքցնել սեփական արցունքներս: Քո ներկայությունն ինձ ուղեկցում է ամենուր, իմ բարի՛ ընկեր: Ամեն ընկնող տերևի, ամեն լացող ուռենու մեջ ես քեզ եմ տեսնում, տեսնում ու գիտակցում ՝ կա՛ ինձ հարազատ մեկը, միակը, անկրկնելին:
Հիմա ուրախ եմ, ա՜խ, դու գիտեի՜ր, ինչպե՞ս չիմանաս, երբ միշտ շա՜տ ամուր սեղմված ես կրծքիս, իսկ այն ամաչկոտ աղջկա նման դողում է, լռում , թրթռում անդադար:
Իմ ազնի՛վ ընկեր, գտել եմ քեզ պես անբասիր մեկին, ում աչքերն արդեն ապացուցում են, որ……ծանոթներ եք: Արև եմ տեսնում այդ աչքերի մեջ, հենց այն արե-վը, որ դու թաքցնում ես էջերիդ խորքում, հենց այն արևը, որ դուրս է գալիս, մի քիչ ջեր-մացնում ու նորից կորչում: Կարոտ ու սեր եմ տեսնում ես այնտեղ , սիրելու փափագ ու սիրվելու տենչ: Ես ի՛նձ եմ տեսնում այդ աչքերի մեջ մոլորված կանգնած, ես քե՛զ եմ տեսնում այդ աչքերի մեջ , աշու՛ն թախծալի, իրեն եմ տեսնում հենց իր աչքերում ՝ ա -մոթխած, բարի:
Իմ աչքերն էլ են նրան պատկանում:Զգու՜յշ փակում եմ կոպերս հոգնած, որ չանհե-տանա պատկերը հանկարծ, մնա աչքերիս ու հուշերիս մեջ: Համամիտ ես, չէ՞, ճիշտ ընտրություն եմ կատարել, հարկավ: Ժպտու՜մ ես խոհուն: Ամեն ինչ աչքիս պայծա՜ռ է այնպես, այնքա՜ն լուսավոր: Աշնան գույներն են ձմեռային լույսով ուղեկցում և ո՛չ թախիծը:
Նման եք իրար՝ թախծոտ ու սիրուն: Պատահական չէ, որ հենց քեզ հետ եմ հանդիպել նրան: Քեզ պես կրակոտ հայացք ունի նա, բոց է ու ոսկի: Նման եք, հաստա՛տ: Միայն թե մի բան շատ է տխրեցնում. ահա , ուր որ է , հրաժեշտ կտաս ու ինձ կթողնես ձմեռվա ցրտում, խնդրու՛մ եմ, հետդ չտանես նրան, թող մնա ինձ հետ ՝ որպես երաշխիք քո այն խոսքերի, թե երազները կատարվում են միշտ:
Նա իմ երազն է, իմ երազանքը, իրականացրու՛ քո տերյանական ոսկե փայտիկով , ուզում եմ նրա ընկերակցությամբ քայլել մի ո՜ղջ կյանք, քայլելը քիչ է՝ թռչե՛լ եմ ուզում…..դա քեզ չի՞ հուզում, հուզե՜ց, տեսնում եմ , լացում ես թաքուն , քեզ տեսնեմ, ա-շուն՝ բախտակի՛ց ընկեր, անուրջներիս մեջ <<Անուրջներ>>ից դուրս , այս անգամ սերս քեզ եմ վստահում:
Լոռու մարզ , գյուղ Շահումյանի միջն. դպրոց
12-րդ դասարան.
Նարինե Բաղդասարյան
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment