Իսկ ո՞ր
գրքում չէի ցանկանա ապրել. ախր այնքան շատ են իմ սիրած գրքերն ու այնքան մեծ է գրքի
հերոս դառնալու ցանկությունը:
Գրքերի անեզր
աշխարհ` առեղծվածային ու խորախորհուրդ: Շատերն են կախարդվել այդ աշխարհի գունավոր ու
հրաշք հեքաթներով, շատերն էլ տառապել են սիրած հերոսի տխուր ճակատագրով կամ փորձել
ցավակից լինել ու ամոքել տխուր սրտերի անանց վիշտը:
Սիրում եմ
գրքեր կարդալ, հաճախ այնքան եմ տարվում գրքերով, որ մոռանում եմ իրականի ու անիրականի
սահմանը: Երբեմն ինձ թվում է, թե ապրում եմ իմ կարդացած գրքերում, հերոսանում եմ, դառնում
հնարամիտ, օգնում եմ խեղճին ու սխրանքներ եմ գործում:
Կարդացի
Սերո Խանզադյանի <<Սպիտակ գառը>>, և միտքս ու հոգիս խառնվեց,
լցվեցի պատմվածքով. ապրեցի և տառապեցի… Տառապեցի, սիրեցի ու խղճացի Նավասարդ ապորն
այնքան, որ մտածեցի` երանի ապրեի այդ գրքում: Եվոր շա¯տ-շատ էի
ուզում, ինքս էլ հավատացի իմ հորինածին:
Հավատացի
ու ինձ պատկերացրի պատմվածքի էջերում: Ես պատմվածքի հերոսներից մեկն եմ ու իմ ամեն
աստծո օրն սկսվում ու ավարտվում է Նավասարդ ապոր հետ, որն անմռունչ ու հոժարակամ ուսերին
էր առել ճակատագրից իրեն բաժին հասած դառնությունն ու ցավը:
Ձմռան ու
աշնան ցրտաշունչ օրերին ես Նավասարդի հետ մնում էի գյուղում, նստում էինք տաք բուխարու
կողքին, ուր կրակը թևին էր տալիս, և Նավասարդ ապերն ինձ պատմում էր իր տխուր կյանքի
պատմությունը: Սենյակի հաճելի գոլի մեջ ես ու Նավասարդ ապերը գարնան հեքիաթն էինք հյուսում,
որ աշխարհը կանաչեր, ձորը լցվեր ծաղիկներով, հավքերի տաղ ու խաղով, զարթնած ջրերի անուշ
կարկաչով, և մենք իջնեինք ձորը:
Գլորվում
էին օրերը, այդպես գլորվում էին Նավասարդ ապոր տխուր կյանքի մռայլ օրերը:
Աշուն է:
Ձորը լցված է բերք ու բարիքով, գույներով ու բույրերով:
Մենք շատ
ենք սիրում աշնանային ձորը:
Պապիս ցավը Արշակն էր, որին տասը տարի չէր տեսել: Իմ խե¯ղճ պապ…
Տասը տարի
կարոտով սպասել էր Արշակի վերադարձին: Սպասել էր ու մատաղ խոստացել: Այդ տասը տարիների
ընթացքում ես կապրեցնեի պապիս: Մեծ ու անհոգի աշխարհում պապիս համար աշխարհ կստեղծեի:
Ու մի օր էլ, երբ պապի ցավը ինձ շատ խեղդեր, ես կգնայի թեկուզ յոթ սարից այն կողմ,
կգտնեի Արշակին, կպատմեի նրան Նավասարդ ապոր` հոգին կրծող կարոտի, երկար ու ձիգ սպասումի,
անքուն գիշերների մասին: Կպատմեի ու կարթնացնեի Արշակի քնած կամ գուցե արդեն մեռած
խիղճը, կհիշեցնեի հեռավոր ձորում թողած որբ մանկությունը, որ Նավասարդ ապերը գունավորում,
պայծառացնում ու ջերմացնում էր իր չիրականացած երազանքների գույներով: Կդառնայի Արշակի
խիղճը, կհիշեցնեի այն զոհողությունները, որոնց համար թանկ էր վճարել Նավասարդ ապերը:
Իմ խե¯ղճ Նավասարդ
ապեր…
Իսկ եթե Արշակի խիղճը չարթնանար, ես ետ կգայի պապի մոտ, մենակ
չէի թողնի նրան: Կուչ կգայի գոմի կտուրին §փլված¦ Նավասարդ
ապոր կողքին, կգրկեի նրա` տարիների հոգսից կքած ու բարակած ուսերը, կսրբեի նրա աղի-լեղի
արցունքներն ու կասեի.
-
Պա′պ ջան,
պա′պ, մի′ տխրիր, ես կդառնամ քո Արշակը ու քեզ երբեք մենակ չեմ թողնի, սպիտակ գառի
նման կգամ քո հետևից, քեզ հետ կլինեմ, ու երբ հանկարծ մի օր քեզ դավաճանեն քո դողդոջյուն
ծերունական քայլերը, խոր ընկած ջրակալած աչքերը, ես քեզ համար կդառնամ և′ աչքի լույս,
և′ ամուր ու հաստատուն նեցուկ, կդառնամ այս մեծ աշխարհի քեզ կապող փայլուն օղակ:
Վանաձորի Պ. Տիչինայի անվան N 20հիմն. դպրոց.
9-րդ դասարան.
Զավեն Սնխչյան
Նյութը խմբագրված չէ.
Նյութը խմբագրված չէ.
.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment