Sunday, February 17, 2013

Զարինե Գալուստյան:Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին



 << Ախր  ես  ինչպե՜ս  ապրեմ  առանց  ինձ...>>
Այո՛, ոչ  ոք  չի  կարող  ապրել  առանց  իր  էության:
 Կրկին  մթնշաղ`  վերջալույսի  անդորր, իմ  երազելու  նվիրական  պահը, որոնք  ավելի  կենդանի  ու  ավելի  իրական  են, քան  կյանքը: Ու  ես  նստում  եմ  իմ  երազների  ոսկեզօծ  կառքը, ձգում  է  հրեղեն  ձիու  ադամանդակուռ  սանձն  ու  սլացքի  եմ  ելնում  երազներիս  տիեզերքի  աստղազարդ  երկնակամարով` հանդիպելու  իմ  սիրելի  հերոսին:
  Ակամայից  զարմանում  եմ, որ  աշխարհի  մի  փոքրիկ  անկյունում  կարելի  է  հանդիպել  այնպիսի  հերոսներին, որոնք  կարող  են  լինել  ամբողջ  աշխարհի  զարդն  ու  հպարտու-թյունը:
  Հերոսների  մահով  սկսվում  է  նրանց  անմահությունը: Նրանք  սովորական  մահկանա-ցուներիս  նման  չեն, որ  վախենան  մահից. Այրվում  են  մարդկության  համար  ու  սպառ-վում  մոմի  պես: Եվ  որքան  ուժեղ  է  լույսը, այնքան  արագ`  ինքնայրումը: Որքա՜ն    վա-ղամեռիկ  հերոսներ  ունենք: Կարճ  է  եղել, ցավոք, այդպիսիների  երկրային  կյանքը,  բայց  նրանց  թողած  հիշատակը  հաղթում  է թե՛  մահին,  թե՛  ժամանակին:
 
Քանի  դեռ  ապրում  են  իմ  կերտած  անուրջների  աշխարհում ,  քանի  դեռ  աշխարհին  նայում  եմ  մանկան  անմեղ  հայացքով`  վարդագույն  ակնոցով, նրանցից  ակնկալում  եմ  միայն  բարին  ու  լուսավորը, հոգիս  անվրդով  է, ներդաշնակ, հանգիստ:
  Հոգիս  թևեր  է  առնում,  և  ես  ճախրում  եմ  մոլորակի  վրայով, որտեղ  էլ  հանդիպում  եմ  ամենահայրենասեր   հերոսներից  մեկին` թե՛   մեր  պատմության, թե՛  գեղարվես-տական  գրականության :
  Նա  գեղեցիկ  էր, առողջ, ուժեղ, լավ  մարզված  ու  լավ  կրթված: Եթե  ապրեր  խաղաղ  ժամանակներում`  գուցեև   արժանի  լիներ  հայոց  գահին  կամ  դառնար  մեծ  առաջնորդ: Սակայն  նա  չորրորդ  դարի  ծնունդ  էր, դար, երբ  առանց  ձևականությունների  ոչնչաց-նում  էին  գաղափարական  ու  քաղաքական  հակառակորդներին: Ու  այդ  դաժան  դա-րում  բախտի  ամենադառը  պաստառներից  մեկն  էլ  նրան  բաժին  ընկավ:
  Վտանգված  էր  սրբություն  սրբոց  հայրենիքի  ապագան, քրիստոնեական  հավատքի  ճակատագիրը:  Եվ  նա  ստեղծված  էր  ձեռք  բարձրացնել  երկրորդ  սրբության`  ծնող-ների  վրա:
  Հանդիպելով  իմ  սիրելի   հերոսին, հասկացա, որ  ազատությունն  ու  անկախությունը  հենց  այնպես  չեն  պարգևում, դրանք  նվաճում  են: Ազատության  և  անկախության  համը  ճաշակած   մեր ժողովուրդը  այլևս  չի  հանդուրժի  որևէ  մեկին  բռնանալ  իր  կամքին:
  Սիրելի՛   Սամվել, մինչ  դավաճան  հորդ  հանդիպելը  դու  անցար  նրա  ավերի  ուղիով, տեսար  այրվող  մագաղաթներ, ծխացող  քաղաքներ, սպանված  հարազատներ:     Հայրե-նասերի  քո  հոգում  կաթիլ  առ  կաթիլ  կուտակվող  դառնությունը  ատելություն  էր  դառ-նում:  Համոզված  եմ, որ  այժմ  էլ  կարող  ենք  օգնել  ձեր  տեսակին  կարոտյալ   հայ  ժո-ղովրդին, որի   մի  մասնիկն  էլ  ես  եմ,  հետնորդը   Ձեր   գաղափարի,  գաղափարախոսը  Ձեր  հավատի, հավատը  Ձեր  հաղթանակի, սահմանապահը  Ձեր  նվաճածի, դրոշակակի-րը  Ձեր  փառքի  դափնիների, Ձեր  սխրանքների՛, արիությա՛ն, հայրենասիրությա՛ն:
  Սակայն , հորդ  հանդիպելիս ,  դու  փորձեցիր  դավաճան  իշխան  Վահան  Մամիկոնյա-նին  ետ  դարձնել  խոտոր  ուղուց: Նա  չուզեց  քեզ  լսել: Ավելին` մերկացրեց  սուտը: Քեզ  բախտը  ընտության  հնարավորություն  չթողեց...
   Դառնացած  ու  մոլոր` Ողական  ամրոց  գնացիր: Այնտեղ  էլ  մայրդ  կրակապաշտությամբ  հավատուրացության  դասեր  էր  տալիս: Զայրացար, նորից  խոցվեց  վիրավոր  հոգիդ,  ու  պահանջեցիր  հանգցնել  ատրուշանի  կրակը:  Ու  երբ  չհանգցրեց, դու  կրկնեցիր  հուսահատ  ծնողասպանի  քո  արարքը, որ  թեև  գնահատվում  է  իբրև  անձնազոհ  հայրենասիրություն, բայց  ծանր  է  ու  հատկապես  այսօր  դժվար  ըմբռնեի:  Քո  արարքը  մեզ  թվում  է  արտառոց  այն  պատճառով, որ  մեզ  հաճախ  չեն  հանդիպում  իսկական  հայրենասեր  երիտասարդներ, որոնք  պատրաստ  են  հանուն  հայրենիքի  գնալ  այդպիսի  զոհաբերությունների:
   Սիրելի՛  Սամվել,  մեծ  հայրենասեր, այդ  ամենը  կատարեցիր  հանուն  հայրենիքի, հա-նուն քո  սուրբ  նպատակի:  Եվ  քո  անձնազոհ  և  հայրենասիրական  արարքը  թող  օրի-նակ  դառնա  հետագա  սերունդների  համար  և  ինձ  համար,  որովհետև  հայրենասերի  արյունն է  հոսում  իմ  երակներում, որովհետև  ես  Ձեր  հետնորդն  եմ, գալիքի  խորհրդա-նիշը: Դուք`  ազգի  նվիրյալ, ազգիս  գլուխգործո՜ց...  Դուք  ցույց  տվեցիք  աշխարհին, թե  ինչպես  պիտի  ապրել  և  ինչպես  չի  կարելի  մեռնել:
  Իմ  երկրում  ծնված  յուրաքանչյուր  մանկան  համար, հայոց  յուրաքանչյուր  բացվող  օրվա  համար  խաղաղ  լուսաբացներ  են  պետք  ու  կապույտ  երկինք:
  Ես  համոզվեցի, որ  նրա  խիղճը  հանգիստ  չէ: Նրա  զայրույթի  ու  ցասման  զոհն  է  դար-ձել  հայրը, որն  իր  հույսերի  ամրոցը  կառուցում  էր  գուցե  նաև  նրա  համար:  Նրա  ա-կանջներում  դեռ  հնչում  է << հայրասպան>>  բառը:  Նա  հեղել  է  մոր  տաք  արյունը, սա-կայն  իրեն  մեղավոր  չի  զգում:  Եթե  նրան  տրվեր  նույն  պայմաններում  նորից  գործելու  անհրաժեշտություն, նա  կվարվեր  նույն  կերպ:
  Լսելով  ամբողջ  պատմությունը, հասկացա, որ  Սամվել  Վահանի  Մամիկոնյանը`  ազ-գային  նկարագիր  ունեցող  հայրենասեր  գործիչ  է, ով  պետական  մտածողությունը  գե-րադասել  է  իր  արյունակցական  կապից:  Կանգնած  լինելով  հայահալած  քաղաքա-կանության  դեմ`  առ  այսօր  մնացել  է  հայրենասիրության  բարձրագույն  տիպար, ով  սովորեցնում  է, թե  ինչպես  պետք  է  սիրել  հայրենիքը  և  պաշտպանել  պետությունը:
  Ահա  այս  ամենը  և  շատ  իղձերի  ու  երազանքների  մասին  էր, որ  իմացա  իմ  սիրելի  հերոսի    հետ  հանդիպելով:
  Ես  էլ  եմ  երազում, որ  մոտիկ  և  հեռու  ապագայում, հայոց  գալիք  բոլոր  դարերում  դեռ  կծնվեն  Սամվելի նման  հերոսներ  և  կհնչեցնեն  հայոց  շեփորները  և  կազդարարեն  այս  հին  ու  նոր  աշխարհին, որ  կանք  ու  կլինենք , և  մեր  հազարամյա  անգին  գանձերը  շա-լակած, մեր  ազգային  սուրբ  իղձերը  որևէ  իրականություն  դարձած`տեսնելու  մեծ  երա-զանքով, մեր  այսօրով, գալիքով  ու  նաև`  անցյալով:
  Ուզում  եմ  հավատալ, որ  քսանմեկերորդ  դարը  չի  հալածելու   ազատատենչներին, որ  ազատամարտիկների  արյունով  չի  հանգցնելու  իր  ծարավը: Բռնության  ոգին ... Այո՛, ու-զում  եմ, հավատալ, քանի  որ  իմ  հոգին  էլ  է  ազատաբաղձ, քանի  որ  ես էլ  եմ Միքայել  Նալբանդյանի  հանրահայտ  բանաստեղծության  քնարական  հերոսի  նման  պատրաստ  ընտրելու  միմյան  դեպի  ազատություն  տանող  ճանապարհը`  թեկուզ  տատասկոտ  ու  ահալի...
  Նայում  եմ  ճերմակափառ  Արարատին  ու  նրա  երկնահաս  բարձունքին, փրկության  լույս  եմ  տեսնում`  զորեղ, աստվածային...
  Լույս, որ  հույս  է  ճառագում` հայրենիքի  փրկության  հույսը, գերյալ սրբավայրերի, շղթայված  սուրբ  լեռան  ազատության  հույսը...
  Եվ  դու`  իմ  սիրելի  հերոս, այդ  լուսեղեն  օրերում  անձնուրաց  քաջամարտիկ, որ  հարազատների  արյունով  ես  գծել  քո  տառապած  հայրենիքի  նոր  սահմանները:
  Ների՛ր, բայց  այսօր  քեզ  մի  քիչ  ավելի  դժվար  են  հասկանում , քան  քո  ժամանա-կակիցը   լինելու  դեպքում:
                                                                                         
գ. Սիսի միջնակարգ  դպրոց.
11- դասարան.
Զարինե Գալուստյան.
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment