«Տունը, որտեղ գիրք չկա, նման է հոգուց զրկված մարմնի »,- այսպես է արտահայտել Ցիցերոնն իր սերը գրքերի նկատմամբ :Անշուշտ գրքերն են ,որ թեվեր են տալիս մեր հոգիներին ու օգնում մտքով սլանալ դեպի անսահման գիտելիքների աշխարհ :
Հաճախ հոգնում ես առօրեական հոգսերից, ձանձրանում կյանքիդ միօրինակությունից եվ երազում կտրվել աշխարհից :Այդ ժամանակ է, որ քեզ օգնության է հասնում քո անկեղծ, անխոս ու իմաստուն ընկերը՝ գիրքը :Գիրքը մարդու ընկերն է , որին պետք է կարողանալ ընտրել , իսկ ընկերոջ հանդեպ ամենավատ վերաբերմունքը դա չկարդալն է :Ով գիրք սիրում է, նա երբեք նվիրված բարեկամի , փրկարար խորհրդատուի , ուրախ ընկերոջ , իսկական մխիթարողի կարիք չի զգա::
Կարդալով , մտորելով մարդ կարող է անմեղորեն ուրախացնել իրեն եվ հաճույք ստանալ ժամանակից, ճակատագրի բոլոր պատահակություններից:
Ամեն անգամ նոր գիրք ընթերցելիս տեղափոխվում ես մի նոր աշխարհ , ուր մտնելով սկսում ես ապրել հերոսների պես, մտահոգվել, ուրախանալ , գուցե նաեվ ազատություն տալ զգացմունքներիդ ու արտասվել:Այդ զգացողությունները կարող են մեջդ արթնանալ այն ժամանակ , որ հասկանաս հեղինակի ասելիքն ու նոր դաս քաղես դրանից:
Հաճախ հեղինակը կերտում է այնպիսի կատարյալ հերոս ,որին ուզում ես նմանվել , խլել նրա բնավորության գծերը , կամ այլեվս չկրկնել նրա սխալ արարքները :Գուցե նաեվ դեմ առ դեմ հանդիպել ու ասել, թե ինչ ես զգացել ,երբ կարդացել ես նրա մասին, թե իր նկարագրության ժամանակ ինչպես է իր դեմքն ուրվագծվել ուղեղիդ մեջ , թե ինչպես ես վերապրել նրա ապրածը եվ շատ այլ այսպիսի խոհեր , որոնց մասին կուզեիր , որ անպայման իմանա սիրածդ ստեղծագործության հերոսը :
Երկար մտորումներից հետո, մտածեցի , որ ճիշտ կլինի բացեմ գրքերի պահնոցն ու ընտրեմ մի հոգեհարազատ գիրք : Երբ բացեցի գրապահարանս, մի տարօրինակ, միաժամանակ արտասովոր ու հաճելի բույր զգացի ՝ դա հին ու հաստափոր գրքերի մաշված էջերի բույրն էր, որն ստիպեց զգալ ինձ դրախտում :Այո, ես միշտ պատկերացրել եմ , թե դրախտը մի տեսակ գրադարան է ,եվ այդպես էլ կա:
Գրքերը շարված էին հավասար, լուռ , խրոխտ ու ձիգ, միայն նրանց մեջ դարչնագույն կազմով մի գիրք կարծես խնդրում էր ,որ խախտեմ այդ գրքերի շարքն ու իրեն ձեռքս առնեմ : Դա Րաֆֆու ««Սամվելն » էր: Ես, առանց վարանելու, ,զգուշությամբ հանեցի այն, նստեցի բազմոցին ու սկսեցի ընթերցել: Սկիզբը խոստումնալից էր:Անընդատ սպասում էի , որ շուտով հաջորդ էջին կհայտնվի մի հերոս, ով կստիպի մյուսներին համեմատվել իր հետ, ով կատարյալ կլինի իր կերպարով ու նա եղավ . ոչ Սամվելը, այլ Մամիկոնյան Վասակի որդի Մուշեղը: Անունն ընթերցելուն պես առջեվս կանգնեց մի հոյակապ ու բարեկազմ տղամարդ, որի ամեն մի գծից երեվում էր լավ պատերազմողի վեհությունը :Նրա հագուստի պարզությունը ամբողջովին համապատասխանում էր իր տան անշքությանը :Նրա մեջ նկատվում էր ավելի ամրություն եվ դիմացկունություն , քան նրբություն կամ ճաշակ : Իր զինվորական խստակեցության հետ մեկտեղ նա ընտանիքի նվիրյալ էր: Այս գծերն էին , որ ինձ ստիպեցին սիրել այս կերպարն ու ցանկանալ նմանվել նրան :
Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին ՝ Մսւշեղին , ամուր կգրկեի նրան ու կասեի , որ ուզում եմ իր պես քաջ ու խիզախ լինել …
Լոռու մարզ , գյուղ Շահումյանի միջն. դպրոց,
9-րդ դասարանի աշակերտուհի
Բաղդասարյան Օֆելյա Սեմյոնի
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Օֆ, կուզեի, որ էս Մուշեղ, Սամվել, Վարդան` իրանց մասին գրողները մի 2 օր սովորեին պատմության ֆակուլտետում, որ իմանային` որը որից հետո է:
ReplyDeleteԼավ
ReplyDelete