Օրը սահում էր առաջ. Հոգսաշատ ժամերը մեկ դանդաղ, մեկ էլ գլխապտույտ արագությամբ հաջորդում են իրար: Մթնում է: Ես հոգնել եմ օրվա անցուդարձից, աղմուկից և հանգիստ եմ փնտրում: Աներևույթ, բայց զորեղ մի ուժ ինձ մղում է իմ սիրելի գրքերը, որոնք միշտ իմ սեղանին են լինում: Թերթում եմ <<ընկեր>> դարձած գրքերից մեկը, և կատարվում է հրաշք...
Ընկնում են գրքերի աշխարհ, որտեղ դեպքերը զարգանում են յուրովի` լի անակնկալներով…
Ձեռքս եմ վերցնում Տերյանի, Մեծարենցի սքանչելի բանաստեղծությունների ժո-ղովածուն: Զգում եմ աշնանային անձրևի սառնությունը, հեռացած, մոռացած ընկերոջ կարիքը, լսում արձակ դաշտերի ամայության մեջ անուրջ կույսի շշուկը.
Իմ հոգու համար չկա արշալույս.
Անձրև է, աշուն…
Իսկ ես ուզում եմ հերոսուհու կողքին լինել, ապրելու, երազելու, մարդկանց օգ-տակար լինելու, սառած հոգիները ջերմացնելու կարողություն ունենալ:
Այս անգամ ձեռքս եմ վերցնում Մեծարենցի ժողովածուն: Համբույրներ են գալիս ամեն կողմից, բայց արև չկա, ցուրտ է: Մրսում եմ հերոսի հետ, բայց նրա նման մնում եմ լավատես և խնդրում եմ Աստծուց ուրախություն անանձնական: Արցունքներս գլորվում են, և դառնացած միանում եմ բարությամբ վարակված հե-րոսին ու դառնում լավատես:
Փակում եմ գիրքը և բացում գրքերիցս ամենասիրելին` Մ. Խորենացու <<Հայոց պատմություն>>-ը: Այն ինձ համար սրբություն է` իր առասպելական հերոսմերով, գողթան երգերով, քաջ ու հզոր նախնիներով:
Հպարտանում եմ Հայկով, Արայով, Տիգրանով…
Իսկ հիմա նրանց կողքին եմ: Նրանց հետ տոնում եմ հաղթանակները, պայքա-րում ենք, դժվարություններից դուրս գալու ելք փնտրում:
Ուզում եմ լինել իմ սիրած գրքերում, շարունակել, որ լացող աշուն չլինի, այլ ոսկեզօծ, որ հերոսները չտխրեն, իսկ մեր պատմությունը չավարտվի <<Ողբ>>-ով:
Իսկ դա հնարավոր չէ…: Ես միայն ընթերցող եմ…
Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշեն գյուղի №1 միջն. դպրոց.
12-րդ դասարան.
Հարությունյան Դիաննա
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment