Առեղծվածներով ու անակնկալներով լի այս
կյանքում մի անգին ու նվիրական ընկեր ունեմ : Ամեն անգամ նրան հանդիպելիս բացահայտում
եմ ինձ համար չարն ու բարին, գեղեցիկն ու տգեղը , ուժեղն ու թույլը , կեղծավորն ու անկեղծը, աշխատասերն ու
ծույլը , սերն ու ատելությունը:
Երբ
տխուր եմ ու մտախոհ և կյանքը կորցնում է իր իմաստը , երբ շրջապատին նայում եմ մռայլ
գույներով , երբ լույսի ոչ մի նշույլ չի
երևում իմ հոգու երկնակամարում , երբ շրջապատի հայացքներն ինձ խորթ են ու
անհասկանալի , ինձ օգնության է հասնում հավատարիմ ու անմնացորդ սիրով նվիրված
ընկերս : Երբ ուրախ եմ լինում,երբ սիրտս ու հոգիս ցնծում են բերկրանքից , ու ինձ
թվում է , թե ուր որ է կճչամ
երջանկությունից , իսկ շրջապատում ինձ բոլորը խեթ աչքով են նայում և
անվանում են << խենթ >> , կրկին ու կրկին ինձ օգնության է հասնում այդ
ընկերս, և աշխատում եմ զգացմունքներս կիսել նրա հետ : Նրանից ես ստանում եմ կյանքի
վերաբերյալ ինձ համար անհասկանալի բոլոր հարցերի պատասխանները : Նա միշտ լուռ է ու
անասելի մեծ համբերատարությամբ ժամանակ ու հնարավորություն է տալիս ինձ մտորելու ,
խորհելու: Նա երբեք ու երբեք ինձ չի դավաճանում , օգնում է ուրիշների սխալների վրա
սովորել , կոփում է կյանքի այս ելևէջող
հորձանուտում , հանդիմանում է ,
պատժում է , խրատում է , հաճախ ինձ
ստիպում է լաց լինել , հաճախ զարմացնում ու զայրացնում է իր հաճելի ու տհաճ
անակնկալներով , հաճախ էլ մխիթարում ու սփոփում է : Երբեմն էլ շատ դաժան է գտնվում . խիստ դասեր է տալիս
ու պատժում է , երբեմն էլ ներող ու
հանդուրժող է գտնվում , թևեր է
տալիս ու ոգևորում է , երբեմն էլ հուսահատեցնում ու սթափեցնում է , մի լավ ապտակում է, և սկսում
եմ կյանքին իրատեսի աչքերով նայել , բայց , որ ամենակարևորն է , նա սովորեցնում է ապրել, ապրել ու ճիշտ ապրել
,ապրել ու արժանավայել ապրել , ապրել ու պայքարել կյանքի ամեն մի վայրկյանի , ամեն մի պահի ու
ակնթարթի համար :
Նա
իմ կյանքի անբաժան ուղեկիցն է , իմ
ուրախ ու տխուր օրերի աջակիցը , նրա հետ ես ինձ ուժեղ ու ապահով եմ զգում , նա իմ բառապաշարի գոյականների
շարքում << ով>> հարցին է պատասխանում : Իսկ ով է նա :
Իհարկե , նա … գիրքն է :
Դեռ տասնչորս գարուններ եմ անցկացրել կյանքի , կարդացել
ու վերլուծել եմ բազմաթիվ գրքեր ,
սակայն հստակ գիտեմ , որ ամենալավ գրքերը
դեռ առջևում են :
…Բոլորի համար սովորական , սակայն
ինձ համար մի տխուր ու հուսաբեկ օր
, երբ ամեն ինչ իմ աչքին մռայլ էր
, կյանքը կարծես ավարտված լիներ
ինձ համար , հուսալքված ու տրտում` ձեռքս վերցրի Նար-Դոսի
<<Ես և Նա>> պատմվածքը :
<<Ես>> –ն ընթերցելիս ոչ մի արտառոց
զգացողություն չունեցա ,
շնչառությունս նույնիսկ չարագացավ ( հաճախ
է պատահում ինձ հետ գիրք կարդալիս): Երևի պատճառն այն էր , որ ինձ մոտ էլ
նույն տրամադրությունն էր իշխում` հուսալքություն , մռայլ գույներ ,
անհույս ապագա , հիասթափություն . թեև իմ ու <<Ես>>-ի հերոսի
տրտմության հանգամանքները տարբեր էին , բոլորովին տարբեր պատճառներով էինք
երկուսս էլ հայտնվել նույն հուսալքված վիճակում :Մեզ միավորում էին ընդհանուր շատ
բաներ `անտարբերություն կյանքի , շրջապատի ու հարազատ մարդկանց նկատմամբ, հիասթափություն
,վիրավորվածություն:
Կրկին ու կրկին պահապան հրեշտակի նման ինձ
օգնության հասավ իմ կյանքի անդավաճան ու անշահախնդիր , հավատարիմ ու նվիրական
ընկերը ` գիրքը:
Եթե <<Ես>>ի հերոսը , ով փափուկ
կենցաղի սովոր մեկն էր , ով առաջին իսկ հարվածից կորցրեց կյանքի նկատմամբ
հետաքրքրությունը,անավարտ թողեց ուսումը, տանուլ տվեց կյանքի պայքարում
,չկարողացավ դիմագրավել հոգեկան ծանր հատվածին ` տրվելով ու սուզվելով կյանքի
ճահիճը, ապա ես շարունակեցի կարդալ…
Կարդացի և…
Կարդացի, և սիրտս սկսեց անասելի արագ բաբախել ,կյանքը փոխեց իր գույները,կարդացի և շատ բան հասկացա :Հասկացա ,որ ես պետք է իմ մեջ ուժ գտնեմ և հետևեմ ոչ թե <<Ես>>ի,այլ Անտոնիոյի`<<Նա>>-ի հերոսի օրինակին , ով աշխատավոր ժողովրդի ծոցից ելած անապաստան,թափառական մի պատանի էր,որն օժտված էր երկաթակուռ կամքով , ով ոչ թե ընկճվեց կյանքի առաջին իսկ հարվածից ,այլ, ընդհակառակը ,բազում դժվարություններ հաղթարելով `հետզհետե բարձրացավ ,հասավ գլխապտույտ բարձունքների , որպեսզի այնտեղից իր վրիժառության թույնը թափեր իր` մարդկային արժանապատվությունը արհամարհողների , իրեն նվաստացնողների գլխին : Այդպես էլ վարվեց: Այդպես վարվեցի նաև ես :
Կարդացի, և սիրտս սկսեց անասելի արագ բաբախել ,կյանքը փոխեց իր գույները,կարդացի և շատ բան հասկացա :Հասկացա ,որ ես պետք է իմ մեջ ուժ գտնեմ և հետևեմ ոչ թե <<Ես>>ի,այլ Անտոնիոյի`<<Նա>>-ի հերոսի օրինակին , ով աշխատավոր ժողովրդի ծոցից ելած անապաստան,թափառական մի պատանի էր,որն օժտված էր երկաթակուռ կամքով , ով ոչ թե ընկճվեց կյանքի առաջին իսկ հարվածից ,այլ, ընդհակառակը ,բազում դժվարություններ հաղթարելով `հետզհետե բարձրացավ ,հասավ գլխապտույտ բարձունքների , որպեսզի այնտեղից իր վրիժառության թույնը թափեր իր` մարդկային արժանապատվությունը արհամարհողների , իրեն նվաստացնողների գլխին : Այդպես էլ վարվեց: Այդպես վարվեցի նաև ես :
<<Նա>>- ի հերոսը` Անտոնիոն , ինձ կյանք պարգևվեց ,
ինձ թևեր տվեց նոր բարձունքներ ելնելու , նոր խոչընդոտներ հաղթահարելու ուժ ու
կամք ներշնչեց :Ինձ օգնեց հասկանալ , որ
պետք չէ ընկճվել փոքրիկ ու չնչին անհաջողություններից , ինչն այդ հուսահատ պահին
թվում է մեծ ու անհաղթահարելի : Ինձ օգնեց հասկանալ ,որ պետք չէ մեղադրել ոչ ոքի ,
ոչ մի դեպքում ճիշտ չէ մեղավորներ փնտրել , այլ մեղավորը հենց ինքդ ես , քո մեջ
պետք է փնտրես, փնտրես ու գտնես, գտնես ու պայքարես :
Կարդացի և հասկացա , որ մարդկային դրական ու բացասական սաղմերը յուրաքանչյուր ոք ինքն է սերմանում իր մեջ , և յուրաքանչյուր արատավոր սաղմ հենց ինքդ պետք է հայտնաբերես , պայքարես դրանց դեմ ու վանես քեզանից:
Կարդացի և հասկացա , որ մարդկային դրական ու բացասական սաղմերը յուրաքանչյուր ոք ինքն է սերմանում իր մեջ , և յուրաքանչյուր արատավոր սաղմ հենց ինքդ պետք է հայտնաբերես , պայքարես դրանց դեմ ու վանես քեզանից:
Այս գիրքը կարդացի և սովորեցի ապրել , ապրել ու
պայքարել , պայքարել ու
չընկճվել,պայքարել
ու բարձրանալ , միշտ բարձրանալ , անդադար
բարձրանալ…
Սևանի
Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնականդպրոց.
9-րդ դասարան.
Տաթևիկ Վարդանյան.
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment