Sunday, February 17, 2013

Ավչյան Արմինե: Կարդացի և...


Սը~ըս,­ քամու սույլն  է փշաքաղում  ծառերի ծեր  սաղարթները, որոնց շրշյունի հևքով շտապում եմ անշուք ու մոռացված մեր գրադարանը, որի գաղջ ու փոշոտ օդը իմ մեջ խորհրդավոր զգացումներ է արթնացնում: Վերցնում եմ Գառնիկ Ստեփանյանի «Մղձավանջային օրեր» գիրքը և կրծքիս սեղմած շտապում եմ  տուն`ըմբոշխնելու այս խունացած թերթերի  խոնավահամ  բույրը...
      Վերջալույսի տաք ցոլքերն են շառագունում պատուհանիս ապակիները արյան կարմիրով,որով ներկած են այս գրքի բոլոր էջերը...
Եվ կարդացի, ո՛չ, տեսա, ականատես եղա փոքրիկ Գառնիկի զարհուրելի օրերին ու ժամերին... Ահա տասնամյա տղան` քարանձավում ապշահար հայացքն է  բևեռել արնոտ գանգերին, ահա նա՝  սոսկումով  լի՝ կամուրջն ի վար նետվելիս, ահա նրա մղջձավանջներում  գայլերն են հոշոտում իր  անուշ  տատիկին...

        Փակում եմ գիրքը. ականջներումս արձագանքում  են   եղեռնազարկ Սիամանթոյի խոսքերը. «Ո~վ մարդկային  արդարություն, թող որ թքնեմ քո ճակատին...»:
        Եվ երբեմնի իրական ցնորքով ապրող էակս լցվում եմ կսկիծի ժահրով և ասես դառնում քարարձան…
       Կարդացի, և գիրքը հոգուս ծալքերում բացեց մի սև էջ,որ ներկված է հազարավոր անմեղ զոհեի արյունով:  Ի՞նչ անել,  եթե  ոչ մրմնջալ  Ամենայն հայոց բանաստեղծի տողերը.
­Հանգե~ք,  իմ  որբե՛ր, իզուր են արցունք,  իզուր և անշահ.
Մարդակեր գազան մարդը դեռ երկար այսպես կմնա:


Կոտայքի մարզ, Քաղսիի միջնակարգ դպրոց, XI դասարան
 16 տարեկան

Ավչյան Արմինե.
Նյութը խմբագրված չէ.





Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

1 comment: