Ես էլ բոլոր դեռաբողբոջ երիտասարդների նման կախարդված եմ գրքերի հեքիաթային աշխարհով : Շատ եմ սիրում ընթերցել հատկապես երբ տխրամած կամ անտրամադիր եմ լինում : Մեր տան մի անկյունը նվիրված է գեղեցկություն հաղորդող գրքերին և կարելի է ասել ,որ ես ունեմ իմ գրադարանը , հենց այդտեղ է անցնում իմ թանկագին ժամանակը: Գրքերը ինձ համար այնքան թանկ են,որքան ծնողի համար իր զավակը : Երբ գրքեր եմ ընթերցու , վերցնում եմ այն ինչը հոգեհարազատ է ,գտնում եմ մի անբացատրելի ներդաշնակություն ,որը միշտ հետևոմ է ինձ:Մի օր էլ սովորականի նման որոշեցի այցելել իմ ստեղծած գրադարանը :Եվ հանկարծ շփոթվեցի ,չէի հասկանում ո՞ր գիրքը ընթերցեմ:Այնքան շատ էին գրքերը,ահա Չարենց ,Սևակ ,Շեքսպիր աննկարագրելի է , ո՞րը վերցնեմ:
Դե իհարկե ՜ Սևակ,նրա ստեղծագործությունները ինձ հոգեհարազատ է և սրտակից:
Սևակ…Դու փոթորկի նման թափանցեցիր հոգուս բոլոր ծալքերը:Ես ապրեցի քեզնով,ապրեցի քո ապրումները ,սիրեցի քո սիրելինեին ,ատեցի թշնամիներիդ և
տանջվեցի քեզ հետ օտարության մեջ:Չնայած շատերը չեն հասկացել քեզ,բայց դւ Մեծ ես ,դու հարազատ ես յուրաքանչյուրի սրտին:Երբ կարդում ենք բանաստեղծություններդ ընկղմվում ենք նրանց մեջ ,մտովի տեղափոխվում քո ներքին աշխարհը ,քեզ հետ միասին սպասում երազիդ աղջկան ,երգում տեսիլք դարձած հայրենիքիդ կարոտը և մեր տրամադրության մեջ իշխում է խորունկ թախիծը :
Բանաստեղծություններդ ամբողջովին պարուրված են սիրակարոտ մտքերով :Եվ չնայած անկեղծ մտորումներիդ ` քեզ չեն հասկացել շատ-շատերը ,և դու մնացել ես մենակ քո մտքերի հետ:Դարերի համար դու միշտ էլ մնացել ես Սևակ ,անկրկնելի ՜ Սևակ ,միակ ՜ Սևակը ,որ կարողացել է հասկանալ մարդկային հոգու ամենանուրբ լարերը :Չե ՞ որ տաղանդը թաքնված չի մնում ,գանձը չի կորչում :Ո՞վ նայի արևին և չհասկանա,որ նա մեծ ջերմություն ունի:Այդպես էլ դու ես ,չկորած գանձ ,որ ջերմություն ես անջատում քո բանաստեղծություններով,իսկ քո <<Անլռելի Զանգակատունը >> աննախադեպ երևույթ է և ընդհանրապես քո բոլոր ստեղծագործություններն էլ ինձ համար հրաշուշան հորինվածքներ են:
Թեև ստացվեց անկեղծ զրույց, բայց ասվածը իմ հոյախորքից էր: Ու զարմանալի է այն, երբ ես կարդացի Սևակի ստեղծագործություններից մի քանիսը, իմ մեջ մի գեղեցիկ բանաստեղծություն ծնվեց նվիրված նրան, որը արագորեն հանձնեցի թղթին;
Հասկանում ես դւ ինձ արդյո՞ք,
Իսկ ես քեզ ոչ,այլայլորեն,
Որովհետև դու պոետիկ մի անուն
Դու հանճարեղ ու մեծագույն:
Բառերն անգամ բավարար չէ ասելու,
Թե որքան ես դու մեծամեծ ու բանաստեղծ,
Ուզում եմ, որ նմանվեմ քեզ ,լինեմ պոետ
Ու անվանվեմ մեծերի մեջ ամենամեծ:
Սևակը դարձավ իմ հոգու մի մեծ մասնիկ, որով ես ապրեցի, ցույց տվեց լուսավոր մի ճանապարհ և առաջնորդեց ինձ իմ ապագան ճիշտ կերտելու:Երբ կարդում եմ Սևակ, նա ինձ բարձրացնում, վեհացնում է բոլորից վեր և ես ճախրում եմ լուսավոր ու լուրթ երկնակամարում: Իսկ երբ իջնում եմ ցած այս ձանձրալի կյանքը տեսնելով հասկանում եմ Սևակին,թե նա ինչու էր քննադատում մարդկանց,սուտը,կեղծիքը ու անարդարությունը:
Ինչ հետաքրքիր է, երբ ես ընթերցում եմ նրա բանաստեղծությունները, իմ մեջ ստեղծագործելու ունակություններ է ի հայտ գալիս բանաստեղծական տողեր կամ գունագեղ պատկերներ:Ահա ես ցանկացա գունագեղ մի պատկեր ստեղծել:Վերցրի իմ վրձինները ու սկսեցի նկարել,այնքան գեղեցիկ էր ստացվում ամեն ինչ,մի գունագեղ պատկեր խայտաբղետ գույներուվ, այնքան հետաքրքիր, որ գրավում էր բոլորին:Սևակը ինձ օգնում է հասնել իմ երազանքներին, ապրել դրանցով, նա ինձ օգնում է ամեն նկարի մեջ նկարել իրեն, դնել հոգի, տանջվել ու ստանալ այն ինչ մարդուն գեղեցկացնում է` աշխատանք:
Պարույր Սևակի բանաստեղծությունները այնքան մաքուր և առաքինի են, որ արձագանք են գտնում բոլորիս հոգիներում և օգնում ամուր կանգնել հայրեի հողին:Սևակը եկավ օգելու բոլորիս, հարթ ուղի ցույց տալու,նա խոսեց ժողովրդի լեզվով,ժողովրդի սրտից և ապրեց մեզնով: Նա քայլող առաքինություն և ազնվություն էր: Երբ ընթեցեցի նրա ստեղծագործությունները բախվեցի ճշմարտության և բարության դաշնության սահմանին և այդ սահմանից այն կողմ հնարավոր չէր, որ գտնվի գոնե մեկը,ով նրան ընթերցելուց հետո կեղծիքը չքննադատի: Նա փոխեց իմ կյանքը վերացնելով երեսպաշտությունը և փոխարինեց ճերմակ զգեստ հագած բարության մարմնավորմամբ:Ես շատ կցանկանայի, որ իմ հասակակիցները նույնպես ընթերցեին նրա ստեղծագործությունները, որպեսզի փոխվեր նրանց կյանքը նախանձախնդրությունը ,սուտը և նրանք ի վերջո հասկանային ,որ ցանկացած մարդ ,որ հետևորդ է արվեստագետի,պետք է ապրի միայն գեղեցիկով ,երկնի վրա`տիեզերքով:
Նա ինձ սովորեցրեց ազատություն ,ազատություն արվեստի մեջ ,պոեզիայի լճացման ժամանակ : Նա մնացել է մեզ համար մի վիթխարի դեմք և լռություն այս տիեզերական մթնոլորտում :Նա ինձ համար անմահ է ,արյան ուժ է և արյան նման կենդանի ,որ խայտում է սերունդների սրտերում:Նա մեծամիտ չէր ,որովհետև մեծ էր ,փառասեր չէր , որովհետև աստվածատուր էր :Կարծես բնության իրավունքով նրան տրված էր այն ,ինչ ուրիշների համար կլիներ անթույլատրելի :Յուրահատուկ է նրա հոգեկան վիճակները ,մի արտասովոր զգացում է ,որ կարդալու ընթացքում փոխանցվում է ինձ:Եվ նրան ընթերցելիս հասկանալ միայն մեկ գաղափար ` անթույլատրելի է :Նրանից ես վերցնում եմ մի լույս `շլացուցիչ հզորությամբ ,որը ինձ տանում է ճշմարտություն տանող ճանապարհով :Եվ ես ամեն անգամ կարդալով ինձ համար բացահայտում եմ Սևակին ու հասկանում ,որ նա ինչ-որ մի տեղ զարմանալի ու անհասկանալի ` թաքնված արտասովորություն,առեղծված անհատականություն է:
Անժելա Ազարյան
Նյութը խմբագրավ չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
shat hetaqrqir er ))))!!!!!
ReplyDeletehetaqrqir mtqer uness
ReplyDeletePASTOREN EV NKARICHES EV BANASTEXC.....HETAQRQIRAAA
ReplyDeleteԵս էլ եմ Պարույր Սևակ շատ սիրում ....գեղեցիկ ես ներկայացրել .. ապրես
ReplyDelete<>es hatvac@ shat dur ekav indz .shat chishter asvac
ReplyDeletelavner mernem kyanqin .......maladec
ReplyDelete