Հոգուս այդժամ լսվում է ցավի զարմանալի ազդեցիկ և մեղմաձայն մորմոք,ու այն ամոքելու համար ձեռքս եմ առնում կյանքիս միակ ճշմարտությունը`Գրիգոր Նարեկացու "Մատյան ողբերգության" պոեմը...
Թերթում եմ էջերը,անհագուրդ փորձում ընկալել ամեն մի տող,ամեն մի բառ:Խորհրդավոր ընթերցման ժամանակ չգիտեմ երբ և ինչպես անտեսանելի թախծալի տեսիլները ու մեղմիկ տխրությունները հանկարծ հրդեհվում են անվերջ որոնումներից,երազներից ու տառապանքից ծնվում է անհասանելի գեղեցիկի թանձրացյալ կարոտը:
Վերստին ծավալվում են տողերը ու խիտ մթնոլորտից բարձրանում է չարիքից ազատագրված բանական մարդու և կյանքի լուսավոր գաղափարը:
"Մի մոռացիր,որ մարդն իր բնությամբ սխալական է,կարևորը ապաշխարհումն է"-պատգամում է ինձ գիրքը ու միևնույն ժամանակ տարածում գաղափարի լույսը:Տողերից ճառագում է մարդկային հույսը` օգնելու ազատվել ծանր հակասություններից,անվերջ որոնումներից, ցաված սիրուց,մշտական պայքարից...
Այս գրքի յուրաքանչյուր բառի մեջ ես ինձ համար հայտնագործում եմ մի ամբողջ աշխարհ,ինքնամաքրման ու կատարելության հասնելու մղումներ:
Այն սովորեցնում է մռայլ խոհերի ու զգայական շիկացումների ծանր մթնոլորտում չարի դեմ մղվող պայքարում,աստծո հետ ունեցած զրույցներում լուսավորել հոգուս երկինքը` տանելով ինձ դեպի լույս,հոգու ներդաշնակություն,աստվածային էությանը ձուլվելու գաղափարին:Տողերում հորդացող զգացումների հակասություններից մտքիս մեջ իրար են հյուսվում աշխարհի պատկերն ու մարդու կերպարը,որից էլ սկիզբ է առնում նաև իմ ապաշխարության անհրաժեշտության ընկալումը:
Ըստ երևույթին,դարերի հոլովույթում մարդկության համար աստվածորեն արարված այս մատյանը պատահական չի ստեղծվել:Այն ստեղծվել է,որ հանուն մարդկությանը մերձեցնի Ամենակարողին ու ստիպի մեզ արժևորել կյանքի իմաստը,դրա խաթարման մեջ մարդու մեղանչումը:
Գերբնական խաղաղություն է իջնում հոգուս և ես վերջնականապես ըմբռնում եմ.այս գիրքն է ինձ սովորեցնում ճիշտ ապրել:
Երևանի համար 182 դպրոց.
10-րդ դասարան.
Սեդա Իսունց.
Նյութը խմբագրված չէ. Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment