Յուրաքանչյուր գրագետ ու կիրթ մարդ անպայման նաև մեծ ընթերցասեր է: Չէ՞ որ հենց գրքերն են կրթում մարդու միտքը, ցույց տալիս կյանքի ամեն տեսակի պարագաներում ճիշտ կողմնորոշվելու անսխալ ճանապարհը:Եվ, վերջապես,գիրքը մարդու ամենալավ,անդավաճան բարեկամն է:
Քայլում եմ կյանքիս անեզր ճանապարհով, քայլում եմ մտամոլոր և զգում եմ,որ ինչ-որ անհասկանալի միտք է տանջում ինձ,զգում եմ,որ ճանապարհս լի է խոչընդոտներով,որոնք ինձ արգելում են քայլել:Դրանք նման են փշերի,որոնք կառչում են ոտքերիցս և արգելում ապրել:Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում շուրջս,ինչու՞ եմ հայտնվել լաբիրինթոսում,որից ելք չեմ գտնում:
Միայն սրտումս ինչ-որ դատարկություն եմ զգում,զգում եմ,որ սրտիս միակ ընկերը թախիծն է,որը պարուրում է իմ ներքին աշխարհը և տակնուվրա անում այն:Սիրտս նման է մի նավակի,որը դարձել է ալեկոծ ծովի ճիրանների գերին,և այդ ծովում իշխում է փոթորիկը,և վախենում եմ,շատ եմ վախենում ապաստան չգտնելուց:
Զգում եմ,որ սիրտս ինչ-որ բան է տենչում,մի անհասկանալի զգացումով է օծում գիտակցությունս:Հորիզոնում երևում է ճանապարհիս վերջին կայանը,և դա մի խորհրդավոր դուռ է,որին ես հասա միայն բազում խոչընդոտների հախթահարումից հետո:Այդ խորհրդանշական ու անակնկալներով լի դռան ետևում չգիտեի,թե ինչ է թաքնված:Բայց զգում էի,որ ներսից մի խորհրդավոր ուժ է կանչում ինձ:Ես գիտեի,որ այդ դռան ետևում թաքնված են իմ բոլոր հարցերի պատասխանները,իմ կյանքի բոլոր բացատների լրացումները,և վերջապես հասա,հասա դրան,թեկուզև անասելի դժվարությամբ:Եվ վերջապես բացեցի,բացեցի այդ դուռը:Ի՞նչ կար ներսում...Չէի հավատում աչքերիս,այդ դռան հետևում մի ամբողջ աշխարհն էր,որի բնակիչները գրքեր էին:Այո.դա գրքերի աշխարհն էր,մի մեծ գրադարան,որտեղ դու քեզ զգում ես այլ մոլորակում:Ես զգում էի,որ այդ տեսարանը տեսնելով,ավելի եմ ոգեշնչվում,ավելի ինքնավստահ եմ դառնում:Չնայած այն բանին,որ ապշած էի,բայց քայլեցի,քայլեցի առաջ և ձեռքս հպեցի այդ գրքերին,որոնք ասես իմ կյանքի մի մասնիկը լինեին:
Անդադար նայում էի և չէի կարողանում ընտրություն կատարել դռանց միջև:Եվ վերջապես ձեռքս կանգ առավ մի գրքի վրա,որն արտաքինից կարմիր գույն ուներ:Չգիտեմ՝ գու՞յնն ինձ ոգեշնչեց,թե՞ իսկապես դա էր ինձ անհրաժեշտ գիրքը՝ իմ ուղեցույցը:
Գրքի հեղինակը մի կին էր՝ Շառլոտտա Բրոնտեն: Իմ ձեռքում նրա <<Ջեյն Էյր>> ստեղծագործությունը:
Չգիտեմ ինչու ընտրեցի հենց այդ գիրքը,բայց մտածում էի,որ լավ ուղեցույց կլինի իմ կյանքում սպասվելիք խոչընդրտների հաղթահարման համար:
Գիրքը մի աղջնակի մասին էր,որը դեռ փոքր հասակից կորցրել էր իր ծնողներին:Ըստ իս՝ նա կյանքի իմաստն էր կորցրել:Այդ աղջնակն ապրում էր մորեղբոր տանը,ով վաղաժամ մահ ունեցավ,և խեղջ աղջիկը մնաց մորեղբոր կնոջ մոտ,ով հրեշից էլ չար էր:
Ջեյնին ուսանելու են տալիս մի դպրոցում,որտեղ սովորում էին որբ երեխաները:Տարիներ էին անցնում,և Ջեյնն էլ մեծանում և հիասքանչ ու անդիմադրելի գեղեցկություն ունեցող օրիորդ էր դառնում:
Տասնութամյա օրիորդն արդեն հասուն մտածելակերպի տեր աղջնակ էր,երբ նրան ուղարկում են ագարակ՝ մի հարուստ պարոնի աղջնակին ուսուցչություն անելու:
Ժամանակի ընթացքում Ջեյնը և այդ պարոնը սիրահարվում են միմյանց և որոշում են ամուսնանալ:Սակայն գիտենք,որ սերը մի ծաղիկ է,որը բուսնում է բարձր ժայռի կատարին,որին հասնելու համար մագլցել է պետք լեռը,որի ճանապարհին էլ զույգը բաժանվեց:Գիտենք նաև,որ եթե սերն ընտրում է իր գերիներին,ապա վերջիններս միասին պետք է լինեն՝մինչև մահը չբաժանի նրանց:Մեր հերոսների հետ այդպես էլ եղավ:
Չգիտեմ,ամեն մարդ ունի իրեն յուրահատուկ մտածելակերպ և ամեն մարդ յուրովի կընկալեր այս ստեղծագործությունը:
Ամեն դեպքում,ես գտա իմ հետաքրքրությունները դրա մեջ:Շատ բան ինձ սովորեցրեցին թե՛ Շառլոտտան,թե՛ Ջեյնը:Եվ ստացա կյանքում ինձ շատ անհասկանալի հարցերի պատասխանները:Կյանքում ամեն մի խոչընդոտ հաղթահարելի է,միայ պետք է ծնկի չիջնել ոչ մի դժվարության առջև և պարզ ճակատով ու ճիշտ ապրելակերպով առաջ գնալ:Եվ պիտի պայքարես այն վեհ զգացմունքի համար,որը տրվում է քեզ Աստծու կողմից:
Քանզի, մինչև կյանքում չլինեն ցավոտ վայրէջքներ,երբեք չես զգա վերելքների քաղցրությունը:
Եղեգնուտի միջն. դպրոց,
11-րդ դասարան.
Արշակյան Գոհար
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment