Ամեն մի գիրք մի զարմանահրաշ ու հոգեթով աշխարհ է, ուր կողք կողքի ապրում են կերպարներ, որոնք իրենց խառնվածքով ու բնավորությամբ կերտում են հերոսների, որոնք ընթերցողի համար դառնում են կա'մ ատելի ու հակակրելի, կա'մ էլ շատ սիրելի ու հարազատ:
Ես էլ, երբ սկսում եմ ընթերցել, փորձում եմ գտնել ինձ սրտակից հերոսներին, որոնք հետո դառնում են իմ սիրելի ու անբաժան ուղեկիցները: Այդպիսի հերոսները շատ են, բայց նրանցից կարող եմ առանձնացնել ինձ համար թերևս ամենասիրելի ու հարազատ հերոսին` Գևորգ Մարզպետունուն: Սիրում եմ նրան իր խիզախության, ազատասիրության, հայրենասիրության, մեծահոգության, կորովի ու անսահման մեծ կամքի տեր լինելու համար:
Երբ ընթերցում էի այդ գիրքը, ինձ թվում էր, թե ես էլ եմ ապրում այնտեղ, զգում եմ այն, ինչ զգում է Մարզպետունին, ես էլ եմ նրա հետ միասին անհանգստանում իմ ազգի խաղաղության համար ու ուզում պայքար մղել օտար կեղեքիչների ոտնձգությունների դեմ: Այնուամենայնիվ շատ կցանկանայի հաղթահարել ժամանակի այն անմատչելի պարիսպները, որոնք մեզ բաժանում են անցյալից ու հանդիպել Մարզպետունուն` <<հայրենիքի բարերարին>>: Կարծում եմ, երբ տեսնեի նրան, մի պահ կշփոթվեի, կշփոթվեի ուրախությունից ու հպարտության զգացումից…
Մինչ ես այսպես մտածում էի, շուրջս ասես ամեն ինչ լռել էր. լռել էին մարդիկ, լռել էին թռչունները, լռել էր անգամ չարաճճի գետը, որ լեռների բարձունքներից գահավիժելով` միշտ փորձում էր խախտել իր շրջապատի անդորրը:
Շուրջս տարօրինակ ու ահարկու լռություն էր տիրում, որ երբեմն ընդհատվում էր լեռների մեջ շառաչող քամուց: Հենց այդ սարսափազդու լռությունն էլ փառահեղություն ու վեհություն էր հաղորդում շրջապատի հոյակերպ ժայռերին, սոսկալի անդունդներին ու երկնամուխ լեռներին: Իսկապես, սիգապանծ ու փառահեղ էին այդ ժայռերը, լեռները, որոնք ասես անվեհեր զինվորների պես հսկում էին շուրջը:
Բայց այդ խստությունն անմիջապես մեղմացավ, երբ հայացքս կանգ առավ հինավուրց ու հոյակերտ ամրոցի վրա: Ես քայլերս ուղղեցի դեպի այդ ամրոցը: Ինչքան մոտենում էի, այնքան այն ավելի վեր էր հառնում: Վերջապես հասա ամրոցի դարպասին, բայց չգիտեի ինչ անել: Ապշահար նայում էի անառիկ բերդին, երբ մի ձայն լսեցի: Ես շփոթվեցի: Այդ պահին բացվեց ամրոցի դարպասն ու ինչ-որ խրոխտ ոտնաձայներ լսելի դարձան: Իրիկնամուտի խավարն ինձ թույլ չտվեց տեսնելու, թե ով է եկողը: Բայց երբ ոտնաձայները բավական մոտեցան, մթության մեջ տեսա տարիքավոր, բայց թիկնեղ, պատկառելի ու ազնվականի տեսքով մի տղամարդու:
Ես շատ աղոտ տեսա նրա խստադեմ ու մտազբաղ դեմքն ու մի քանի վայրկյան անշարժ կանգնեցի: Հետո մի մեղմ ժպիտ հայտնվեց դեմքին ու մեղմեց նրա հայացքի խստությունը: Ես ճանաչեցի նրան: Նա է, հենց նա է, մեծ հայրենասերը, ազգի նվիրյալը` Մարզպետունի իշխանը: Ես մի պահ շփոթվեցի. Չէ որ հանդիպել եմ իմ ամենասիրելի հերոսին, ով ինձ համար գեղեցիկի, բարու, վեհության, արդարության ու հայրենասիրության մարմնավորումն է: Սիրտս շատ արագ էր բաբախում, բայց երբ շփոթմունքս անցավ, ես անխոս մոտեցա իշխանին ու ողջագուրվեցի նրա հետ: Այդ պահին ինձ թվաց, թե մեր լեռներից ու ժայռերից ամենավեհն ու ամենախրոխտն է իմ առջև կանգնած: Ես չէի համարձակվում խոսել, իսկ իշխանը շարունակում էր ժպտալ, ասես իր մեղմ ժպիտով, որ և' հպարտություն, և' գորով էր պարունակում, կաթնագույն լույս էր տարածում ու մեղմում շրջապատի խավարը: Ի վերջո որոշեցի խոսել, իշխանին տալ այն բոլոր հարցերը, որոնք հուզում էին ինձ: Բայց մինչ ես համարձակություն էի հավաքում խոսելու, Մարզպետունի իշխանը ձեռքի թեթև շարժումով առաջարկեց ինձ մտնել ամրոց: Ես անխոս քայլեցի ու մտա Գառնո ամրոցը, որ կառուցած էր բարձրադիր սարավանդակի վրա: Ահա և մենք Գառնո ամրոցում ենք: Իշխանը դանդաղ, բայց վճռական քայլերով առաջ էր շարժվում, իսկ ես հետևում էի նրան: Նա կանգ առավ շքեղ ու սյունազարդ մի սրահում: Այդ պահին ես միայն մի բառ արտասանեցի, որ դուրս թռավ իմ հոգու խորքից: Այդ բառի հետ դուրս թռան նաև այն ջերմությունը, գորովն ու սերը, որ ես տածում էի ազնվազարմ իշխանի` Մարզպետունու նկատմամբ:
Ես նրան իմ շնորհակալությունն ու երախտագիտությունը հայտնեցի իր կատարած ազգօգուտ գործի, իր մղած անձնադիր պայքարի ու այդքան մեծ ու բարի սրտի համար: Շնորհակալություն հայտնեցի նրան այն բանի համար, որ ամենադժվարին պահին անգամ չկորցրեց ապրելու հույսն ու ընդամենը քսան զինվորների հետ մարտի դուրս եկավ ու այդքան բաղձալի հաղթանակը տանելով` իմ ժողովրդի հոգում ապրելու ու արարելու հույս արթնացրեց:
Մինչ ես ինքնամոռաց խոսում էի, արտաբերում խոսքեր, որոնք բխում էին իմ հոգուց, իշխանը լուռ լսում էր ու խորհրդավոր ժպտում: Հետո սկսեցինք հանդարտ քայլերով ճեմել սյունազարդ սրահում ու զրուցել: Ես նրան զանազան հարցեր էի տալիս մեր երկրի, նրա վարած քաղաքականության, իշխանների, նախարարների մասին, իսկ իշխանը համբերատար պատասխանում էր իմ բոլոր հարցերին` մերթընդմերթ հայացքը հառելով իր արծաթապատ սրին: Նա շատ հանդարտ էր խոսում, բայց ձայնի մեջ տագնապ ու անհանգստություն կար: Իշխանը մանրամասն նկարագրեց, թե ինչ խառնաշփոթ իրավիճակ էր տիրում մեր երկրում, թե ինչպես էին շատ հայ իշխաններ ու նախարարներ ապստամբել արքայի դեմ` փոխանակ համախմբվելու ու մարտնչելու անողոք ոսոխի դեմ: Իշխանն իր խոսքն ավարտեց մի նախադասությամբ, որ թերևս ամբողջ կյանքում կհիշեմ: Նա ասաց, որ հզոր ու զորեղ հայրենիքի հիմքը ազգի միասնությունն է:
Նա մի պահ լռեց, հայացքն ուղղեց դիմացի լեռան բարձունքներին ու ձեռքը սեղմեց կրծքին: Հետո իշխանը շարունակեց: Նա ասաց, որ անհնարինն անգամ հնարավոր է դառնում, երբ հավատում ես ու չես մարում հույսի ամենափոքր շողն անգամ: Պայքարն ավելի արդարացված, վսեմ ու սրբազան է դառնում, երբ այն ուղղված է բոլոր այն բռնակալների դեմ, ովքեր փորձում են ազատությունից զրկել հայ ազգին, վրդովվել մեր հայրենիքի խաղաղությունն ու անդորրը: Այդ պահին մի դառն ժպիտ հայտնվեց մեծ հայրենասերի դեմքին: Բայց հաջորդ պահին նրա հայացքն արտահայտում էր միայն հպարտություն ու վճռականություն: Իշխանը կրկին բռնեց իր սուրը: Մենք այսպես երկար զրուցեցինք, շրջեցինք Գառնո ամրոցում ու հիացանք բարձր ու քանդակազարդ սյուներով, հրաշագեղ արձաններով ու ուրիշ բազմաթիվ զարդարանքներով:
Արդեն առավոտ էր: Երկնքի երփնավառ պարտեզների միջից ժպտում էր արփին, որ նմանվում էր նորաբողբոջ ծաղկի: Ես դեռ ընթերցում էի, չէի կարողանում կտրվել գրքի հրապուրիչ ու հոգեզմայլ աշխարհից: Ահա և վերջ: Ես վերջացրի այս հրաշալի գրքի ընթերցումը: Այդ պահին ես միայն ոգևորություն ու հպարտություն էի զգում: Ես հպարտ եմ, որ իմ ազգը ծնել է Մարզպետունու պես մեկին, ով դարձավ ազգային կյանքի հենասյուն, հույսերի կղզի, վերածննդի երաշխիք այն պահին, երբ պատմական բախտը ուժգին հարվածներ էր հասցնում իմ ժողովրդին: Նա ապացուցեց, որ մութ գիշերվան հաջորդում է վառ ու պայծառ առավոտը, մառախլապատ օրվան` ուրախ ու արփիազօծ արշալույսը: Մարզպետունին ապացուցեց, որ մի ձեռքը ծափ կտա, մի ծաղկով գարուն կգա…
Կարծում եմ կգա այդ գարունը, անպատճառ կգա, եթե մեզանից յուրաքանչյուրը, չգերադասելով իր անձնական շահը, մտածի իր հայրենիքի շենացման համար. չէ որ հայրենիքը մեր սիրտն է, մեր գոյության երաշխիքը: Բայց սիրտս ցավում, հոգիս ալեկոծվում է, երբ տեսնոմ եմ, որ մեր կյանքում շատ են երեսպաշտները, խառնակիչները: Բայց միևնույն պահին ուրախություն եմ զգում այն բանի համար, որ այսօր մենք ունենք հզոր բանակ, որ ի հեճուկս ոսոխների` զենքի ու քաջերի պակաս չի զգում: Իմ բանակը շարունակում է ջուր լցնել մեր արժանապատվության ջրաղացին: Այդ ջրաղացին ինքներս էլ պիտի ջուր լցնենք հայրենիքի նկատմամբ տածած սիրով ու պայծառ գալիքի մեր երազներով: Պետք է սիրել հայրենիքը, սրտաբուխ սիրել: Կարծում եմ, որ սիրուց է ծնվում անձնազոհությունը, խիղճը, բարեգթությունը: Սիրով ու միասնությամբ պիտի փրկել հայրենիքը ստից, նախանձից, չարից ու կեղծիքից:
Վանաձորի Ազատ Խլղաթյանի անվան հ. 18 դպրոց,
10-րդ դասարան.
Լիլիթ Անտոնյան
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Կրկին յուրօրինակ և հետաքրքիր մտքեր... Քո ոճի մեջ ես, Լիլիթ ջան:Քեզ հաջողություն եմ մաղթում այս ստեղծագործական մրցույթում:
ReplyDeleteshat hetaqrqir e, shat patkeravor u erb vor kardum es, qez tvum e du el es handipel Marzpetunun
ReplyDeletekecces Lili jan ays saradrutyun@ barchr gnahatanqi e arjani
ReplyDeleteԵս հիացած եմ, որ մենք այսպիսի տաղանդավոր, խորիմաստ, խելացի աշակերտներ ունենք՝ ինչպիսին է Լիլիթը: Շատ գրագետ, հիանալի շարադրություն է, չնայած սա ավելին է շարադրություն կոչվածից: ԿԵՑՑԵՍ
ReplyDeletees chem chanachum sharadrutyan hexinakin, bayc iroq shat lavn a
ReplyDeleteindz amenashat@ verjin mas@ dur ekav, vorovhetev aysorva mer kyanqi het er kapvac
ReplyDeletekarcum em shat hayrenaserner u shat masnagetner chein karox ayspes nerkayacnel irenc mtqer@ irenc Hayreniqi masin, incpes nerkayacrel e ays hasarak, bayc mievnuyn jamanak shat xelaci, banimac ashakertuhin. ES UXAKI KASEM BRAVO
ReplyDeleteayo, liovin hamamit em
DeleteShat hetaqrqir sharadrutyun e, kecces
ReplyDeleteбуду на русском, за это извиняюсь, я просто в шоке, такая талантливая, умная, развитая школьница, просто не знаю как выразится, но скажу одно, нам не хватает таких людей. Спасибо Лилит что ты есть, жаль не знаком с тобой. И еще спасибо твоим родителям что родили тебя...
ReplyDeleteSAT LAVNA SAT KCANKANAM VOR AYS SARADRUTYUN@ HAXTANAK UNENA
ReplyDeletees el em shat sirum Marzpetunun
ReplyDeletehiacac em qo sharadrutyunov Lilit jan
ReplyDeletelavn a, bayc mi qich erkar a
ReplyDeletees cem alarel u amboxjutyamb kardacel em u dzes el em xorhurd talis,kardaceq u hastat ceq poshmani....hoyakap sharadrutyun,gexecik hamematutyunnerov u poxaberutyunnerov... bravo!!!!!!!
ReplyDeleteete komentaria groxneric mek@ canacum a Lilitin, iran kaseq vor sat lavn a saradrutyuny u ete eli sarunaker es mec hajuykov kkardayi, apres Lilit..........
ReplyDeleteapres sirun jaaaan, inchpes misht yntir er
ReplyDeleteHatkapes shat lav u tpavorich eir nkaragrel bnutyuny.
ReplyDeleteԿրկին յուրօրինակ և հետաքրքիր մտքեր... Քո ոճի մեջ ես, Լիլիթ ջան:Քեզ հաջողություն եմ մաղթում այս ստեղծագործական մրցույթում:
ReplyDeleteshat hetaqrqir mtqer kayin , shat kuzei vor sharadrutyun@ mrcanaki arjananar
ReplyDeleteՀիանալի շարադրություն ես գրել, Լիլիթ ջան: Մաղթում եմ, որ այն քեզ հաղթանակ բերի:
ReplyDeleteHianali er, shat sirun er nkaragrac amen inch@, amenakarevor@, vor shat harust barapasharov er grvac u hayereni amenasirun bareric el shat kar ogtagorcvac. Zgacvum e, vor shat xelaci ashakertuhi e grel. Yes shat kuzei, vor ays sharadrutyun@ anpayman mi mrcanak stanar. Iskapes hacheli er kardal@, nuynisk cher el zgacvum, vor erkar e, u ete sranic el erkar liner, yes mec hachuyqov ksharunakei kardal@.
ReplyDeleteHianali er, shat sirun er nkaragrac amen inch@, amenakarevor@, vor shat harust barapasharov er grvac u hayereni amenasirun bareric el shat kar ogtagorcvac. Zgacvum e, vor shat xelaci ashakertuhi e grel. Yes shat kuzei, vor ays sharadrutyun@ anpayman mi mrcanak stanar. Iskapes hacheli er kardal@, nuynisk cher el zgacvum, vor erkar e, u ete sranic el erkar liner, yes mec hachuyqov ksharunakei kardal@.
ReplyDeleteshat-shat lav sharadrutyun er...indz shat dur ekav,karevor@ vor shat hetaqrqrir u yurorinak er,li poxaberutynnerov,hamematuyunnerov....Kardaluc miangamic erevum a ,vor grqaser mard a grel sharadrutyun@.Es shat kuzei ,vor es sharadrutyun@ mrcanaki arjananar...
ReplyDelete