Յուրաքանչյուր գիրք կարդալով` մեր մեջ ի հայտ են գալիս տարբեր բևեռներ, կյանքի հանդեպ մեր աշխարհընկալումը փոխվում է, կյանքում կատարվող իրադարձություններին սկսում ենք այլ աչքերով նայել, պահեր են լինում, որ նույնիսկ ակնթարթներով ապրում ես քո սիրելի գրքի հերոսների կյանքով, զգում այն ապրումները, որոնք գիրքը կարդալիս զգացել ես հերոսների հետ: Ընդհանրապես իմ կյանքում կարդացած յուրաքանչյուր գրքից ես սովորել եմ այն ամենը, ինչին անմիջականորեն առնչվում ենք, գրքերը մեր կյանքի հայելիներն են:
Քաոս…Լավագույն գրքերից մեկը, որը կարդացել եմ: Կարդալու ժամանակ ես վերապրում էի հերոսների ամեն մի զգացմունքը: Կարծում եմ` այդ վեպը կարդացած յուրաքանչյուր անձնավորություն կցանկանար փոխել ավարտը: Սակայն ես չէի փոխի, որովհետև հենց դա է գրքի իմաստը: Այդ գիրքը իմ մեջ արթնացրեց իմ մեջ վաղուց քուն մտած այնպիսի զգացմունքներ, որ ես վերջապես հասկացա ինքնուրույն լինելու իմ մեծ ձգտման բացասական կողմերը: Հասկացա, որ կյանքում ամեն մի քայլ անելուց առաջ պետք է խորհրդակցել ծնողի հետ:
Չէ որ նրանք ավելի մեծ են, ահագին կյանքի փորձ ունեն ու կարողանում են առանձնացնել կյանքի դառը ու քաղցր կողմերը: Գրքի մեջ հատկապես ուշագրավ է Սմբատի կերպարը: Նրա արարքները ինձ ստիպեցին մտածել և տարբեր եզրակացությունների գալ: Նամանավանդ այդպիսի լուրջ հարցերում, որոնցից է ամուսնությունը, որը կյանքը փոխում է իննսուն աստիճանով: Եվ վերջապես որոշում կայացնելը այդքան էլ հեշտ բան չէ:
Մենք բոլորս ել հայտնվում ենք անյպիսի իրավիճակներում, որոնք մեզ դրդում են աննախադեպ ու անմտածված քայլերի, ստիպում մեզ կայացնել այնպիսի որոշումներ, որոնց համար հետագայում կարող ենք զղջալ: Իսկ ինչ արեց Սմբատը, կարծում եմ` ճիշտ չվարվեց` դեմ գնալով իր ծնողներին ու ամուսնանալով այլազգի աղջկա հետ: Այստեղ տեղին է հիշել այս հայկական ասածվածքը` « Մեծին լսողի ոտքը քարին չի դիպչի»: Ճիշտ է` ես փորձեցի հասկանալ Սմբատին, միգուցե նրա մեջ խոսում էր այն վեհ զգացմունքը, որը կոչվում է սեր, որի դեմ փակ են բոլոր այն ճանապարհները, որոնք հեոացնում են սիրահարներին իրարից: Բայց միթե կարելի է մեր ամենամեծ սրբություններին այդքան մեծ ցավ պատճառել, նրանք են մեզ կյանք տվել, նրանք երբեք մեր վատը չեն ցանկանա: Այդ գիրքը կարդալուց հետո սկսում ես ուրիշ տեսանկյունից նայել կյանքին, կյանքի ամեն մի մանրուքին ու իրադարձությանը: Այն սովորեցրեց ինձ ապրել: Բայց ոչ այնպես, ինչպես անցյալում էի ապրում, այլ ուրիշ կերպ…Կարելի է ասել` նոր կյանք սկսեցի գիրքը կարդալուց հետո:
Գիրքը կարդալու ընթացքում ընկնում ես մի ուրիշ աշխարհ, ամբողջ ընթացքում կարծես դու էլ Ալիմյանների ընտանիքի անդամ լինես ու դու էլ անցնելիս լինես այդ փորձությունների միջով: Այս կյանքում փորձություններն ու դժվարությունները հենց այնպես մեզ չեն տրվում: Դրանք մեզ դարձնում են ավելի ուժեղ, ստիպում գնահատել ունեցածդ ու պահպանել այն…
Շիրվանզադեն գրել է` հիմնվելով իրականության վրա, և հիմա էլ մեր հասարակության անքակտելի մասն են կազմում այնպիսի բարդ իրադարձությունները, ինչպիսիք առկա են վեպում: Ամենուրեք մարդիկ պրոբլեմների մեջ են և յուրաքանչյուրը յուրովի է ձգտում լուծում տալ դրանց:
Եվ որպես վերջաբան` շնորհակալություն մեր մեծերին, որոնք իրենց գրքերով ընդլայնում ու զարգացնում են մեր ներաշխարհը:
Արցախի Մուրացանի անվան ավագ դպրոց.
12-րդ դասարան.
Ռուզաննա Համբարձումյան
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment