Saturday, February 16, 2013

Սիրանուշ Համբարձումյան: Որ,գրքում կուզենայի ապրել


Մի մութ կեսգիշեր երբ խորհում էի անուշ ու հոգնածհանկարծ աչքս դիպավ գրապահարանում  գրքերին, որոնք կարծես շարվել էին ինչպես զինվորներ, և հսկում էին սենյակի անդորրությունը:Շարունակում էի խորհել` հակված գրքերին զարմանահրաշև մեղմ ու անորոշ սոսափն  ալ վարագույրի ցնծեց ինձ մի պահ, անհայտ վախով քարացա տեղումս:
 Վեր կացա իմ տաքուկ  անկողնուցվառեցի լույս, պատուհանի  փեկղը փակեցի և աչքս նորից հակվեց գրքերին, հանկարծ տեսաոր մի գիրք քիչ էր մնում  վայր ընկներ: Մոտեցա վերձրեցի այն` մուգ կապույտ գիրք էր, վրան գրված` Մուրացան <<Գևորգ Մարզպետունի>>: Քունս չէր տանում և ուզեցա կարդալ գիրքը:Կարդում էի առաջին էջերը, այնքան հետաքրքիր էր, որ աչքերս սևեռած արագ կարդում էի չնկատելով թե ինչ արագ է թռչում ժամանակը, և անգամ թե ինչպես էի քնել և գիրքը կարծես նույնպես նիրհել էր:
 Առավոտյան արթնացա և շարունակեցի կարդալ:Վեպը հիմնված է իրական պատմությունների վրա:Կազմված է 3 մասից, առաջին մասը սկսվում էր Գառնու ամրոցի նկարագրությամբայնպես գեղեցիկ էր պատկերավորվում բնությունը, որ ես ցանկանում էի ինքս ապրել այդ գրքումապրել բնության փառահեղ և ահարկու  տեսարանները:
Կուզենայի տեսնել թե ինչպես է այդ բազմաթիվ շինություններով ու պահակաոցներով, այդ հինավուրց ամրոցը հանգչում  միապաղաղ ժայռերից ու ամբարտակներից զանգված բարձրության վրա:

 Հսկայակերտ ժայռեր, անհեթեթ հողազանգվածներ, ահավոր անդունդներ այդ ամենը այնպես էր նկարագրված, այնպես գեղեցիկ:
Վեպում պատկերվում է նաև Սևանա կղզին: Սևանա լիճը պատկերվում է որպես գեղեցիկ, բնության հրաշալի մի տեսարան:Այն կարծես բազմել է բարձրադիր ժայռերի վրա,  և ծովի կապույտ գեղեցիկ ալիքները դարիվ-դարիվ խփում էին ժայռերին,  և իրենց հանգստացնեղ ձայնով շեղում յուրաքանչուրի ուշադրությունը:Թագավորը սիրում էր առանձնանալ իր մտքերի հետ և ամեն երեկո նստում և նայում էր լճի ալիքներին:Երկար նստում էր և այդ  ալիքների խոխոջյունի ներքո հայտնվում  իր մտքերի անծայրածիր աշխարհում:Մի պահ ինձ պատկերացրի թագավորի հետ զրուցելիս:Կուզենայի նրա հետ խոսել,  ասել,  որ մոռանա ամեն ինչի մասին և նվիրվի հայրենիքին, մոռանա <<յուր անցյալի ցավերը>>, սակայն ինքս էլ գիտակցում էի , որ անհեթեթ բան էի խնդրելու նրանից:
Կարդում էր և կարծես գիրքը  ինձ տանում  էր իր խորքերը, ստիպելով ապրել յուրքանչյուր տեսիլ:
            Երբ արդեն ամրոցի ներսի նկարագրությունն էր, ինձ պատկերացրեցի այնտեղ, կարծես քայլում էի ամրոցի լռության մեջ` զննելով յուրաքանչյուր անկյուն: Ցանկանում էի շրջել ամրոցի սյունազարդ սրահի միջով` գեղեցիկ ճեմելով քայլեի դեպի պատշգամբ, որտեղից գեղեցիկ երևում էր գեղեցիկ պատկեր`Խորաձորը:Թագուհու հետ բազմեի պատշգամբին, հաճելի զրույցի բռնկվեի և  ուրախացնեի նրան գեթ մի քանի րոպե:Հետո մոտենայի իշխանուհիներիննրանց հետ նույնպեզ զրուցեի ծանոթանալ հերոսների հերոսների հետ:Թագավորին պատմեի թե ինչ տխուր է թագուհին, և որ սպասում է նրան  և ամեն անգամ պատշգամից հետևում  անցուդարձին և սրտի անձկությամբ սպասում նրան:
            Երբ շրջում էի պալատով, հանկարծ լսեցի իշխանուհիների զրույցը, շշուկով խոսում էին թագուհու ինչ-որ գաղտնիքի մասին, որից թագուհին իրեն մեկան և տխուր էր զգում:
             Հանկարծ նկատեցի մի ծեր կին մոտեցավ թագուհուն(նրան հայտնի էին թագուհու ցավերը):Ավելի հետաքրքրությամբ շարունակեցի իմ  արշավանքը դեպի խորիմաստտ էջերը:
            Ամեն ինչ պարզ դարձավ,   երբ թագուհին  և իր դայակը զրուցում էին, հասկացա թագուհու ցավը,  ուզեցա խոսել նրա հետ , այդ պահին ուզեցա  լինել  ամրոցի իշխանուհիներից մեկը, ում վստահում և սիրում էր թագուհին:Նրանց զրույցից իմացա, որ թագավորը`Աշոտ Երկաթը,  ուներ թշնամիներ և ստիպված էր շատ քաղաքներ և բերդեր  պատերազմով նվաճել:
            պատմությունը:Թագավորը սիրում էր ուրիշին և իր արշավանքների ժամանակ նրա հետ էր լինում:Գարդմանա իշխան`Սահակ Սևադան ապստամբել էր իր փեսա`թագավորի դեմ:ՈՒտիքի իշխան`սեպտուհ Ցլիկ Ամրամը  ցանկանում էր  վրեժխնդիր լինել Աշետ Երկաթից` իր կատարած  չար գործերի համար:Այդ ժամանակ դժբախտ թագուհին,  տրված անձնական վշտի հոգեմաշ ցավերին , մեկուսացել էր Գառնի ամրոցում:
            Եվ այս խճճված հանգույցների կծիկը բացում է դայակ`Սեդան:Թագավորը սիրային կապի մեջ էր Ցլիկ Ամրամի տիկնոջ`Ասպրամի հետ:
            Երբ խորասուզվել էր գրքի մեջ և պատկերացնում էի ինձ այդ գրքում, հիացած էի Մարզպետունու կերպարով, նրա հայրեասիրությամբ,  թե ինչպես է տոգորված հայոց երկրի սիրով և զարմանում էի և մտածում  արդյոք այդպիսի մարդիկ կան մեր օրերում:Ազնիվ, առաքինի, վեհանձն`նա դավանում էր մարդկային գոյության արժեքներից բարձրագույնը` հայրենասիրություն, որը նա անվանում էր <<անձնականը ընդհանուրին զոհելու քաջություն>>:Եվ անգամ որդու ճակատագիրը հանձնում բախտի քմահաճույքին` հանուն  հայրենիքի:

Ապրելով այս բոլոր պահերը, ինձ պատկերացնելով այդ ժամանակաշրջանի բնակիչ`, շատ ծանր էր տանուն այդ պահերը` թագավորի և թագուհու պատմությունը, սրտի կսկիծով կարդում էի, ողբերգական պահերին աչքերիս  երևում էին անգամ արցունքի կաթիլներ,  վերապրում էի ամեն մի պահ:Թագավորը թունավոր նետով վիրավորվում է ծովամարտի ժամանակ:Թագուհին գնում Սևանա կղզի փորձում քաջալերել իր արքան ամուսնուն, որտեսզի ն վերադառնա իր գահը:Սակայն Աշոտ Երկաթի պատմությունը ողբերգական էր, հիշելով իր ցավերի մասին, իր անցյալը` մոռանում էր իր գահը`,Սահանույշին:
            Մանահում է թագավորը հետնորդներին կտակելով  չարը ու բարին խոհեմաբար տնորինելու խորհուրդը<<Ձեզ է նմում  կյանքը, յուր չարիքներով  և հրապույրներով:Աշխատեցեք վայելել այն իմաստնաբար և չնմանիլ ինձ, չվատնիլ այն անօգուտ>>:
Նորից վեր եմ առնում գիրքը ձեռքերիս ափերի մեջ առնում այն և փորձում հանձնել թղթին իմ մտեքրը:Կուզեի ապրել այդ ժամանակաշրջանում, լինել հերոսներից մեկը,  ապրեի ամրոցում, լինել թագուհու մտերիմներից:
            Ճիշտ է,  շատ տխուր պատմություն է և  ծանր ժամանակաշրջան,  բայց ցանկանում էր ապրել, տեսնել մեր երկիրը թագավորների օրոք, տեսնել թե ինչպես են կառավարել պատերազմներում  հաղթանակելով նվաճել երկրներ և հասցրել են մեզ մեր հայրենիքը, որտեղ ապրում ենք ապահով և պատերազմներից զերծ:
            Մուրացանը իր ընթերցողներին հայրենասիրություն ու խիզախություն է ուսուցանել:

Մարտունու Տ.Աբրահամյանի անվան ավագ դպրոցի  
                 10-րդ  դասարան
        Սիրանուշ Համբարձումյան
         Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment