Օ՜, գրքերի աշխարհը տիեզերք է անսահման...
Ցավոք, այս թևավոր միտքը օրեցօր կորցնում է իր արդիականությունն
ու կարևորությունը: Նորագույն տեխնոլոգիաներն ու համակարգիչները կարծես հետին պլան
են մղել գիրքը, մարդիկ դադարել են հաճախել գրադարաններ, ընթերցասրահներ՝ գերադասելով
օգտվել էլեկտրոնային գրադարաններից: Չեմ ժխտում, դրանք հեշտացնում են մեր առօրյան,
բայց մի՞թե դրանք կարող են հաղորդել այն ողջ
կախարդանքը, որ ստանում ենք գրքի էջերը թերթելիս, դրանց յուրօրինակ
բույրն ըմբոշխնելիս:
Ամեն մարդ պետք է հասկանա, որ գիրքը մի կախարդական
աշխարհ է, ուր ոտք դնելիս մենք կտրվում ենք իրականությունից, ազատվում առօրյա հոգսերից:
Գրքերը թույլ են տալիս մեզ զգալ տարբեր ժամանակների շունչը:
Ի տարբերություն սովորական
կյանքի՝ գրքերում մենք կարող ենք ժամանակը հետ կամ առաջ տալ, հայտնվել այս կամ այն
պատմական ժամանակաշրջանում: Մեզ մի պահ զգալով գրքի գլխավոր հերոս՝ դեպքերը մեզ ենք
վերագրում, և թվում է, թե հերոսների զգացածը, արածը, ասածը մենք ենք արտահայտում:
Երբ սկսում ես կարդալ
գիրքը, կարծես սավառնում ես գրքի էջերի մեջ՝ չնկատելով, թե ինչպես է անցնում ժամանակը:
Գիրքը մի զարմանահրաշ
աշխարհ է, որն ինձ ստիպում է մտածել, խորհել, կշռադատել իմ յուրաքանչյուր քայլ և արարք՝
դրանք անելուց առաջ: Գիրքը ինձ հնարավորություն
ու փորձ է տալիս՝ կյանքում քայլերս ճիշտ կատարելու և ինքս ինձ չհակասելու: Նույնիսկ
երբեմն մտորում եմ, որ մեր ամբողջ կյանքն էլ գիրք է, որ գրվում է հենց մեր կողմից,
և մենք ենք դառնում հեղինակներ: Այնպես որ, մարդ չի կարող ապրել առանց գրքի գոյության,
և երջանիկ է այն մարդը, ում կյանքի պատմությունը կարդացող է լինում: Գիրքը կարող է
լրացնել մեր կյանքի դատարկությունը, վերացնել գլխում եղած անհասկանալի խառնաշփոթը,
պատասխան տալ մեր գլխում ծագած բազմաթիվ հարցերին:
Երբ կարդում ես որևէ հեղինակի գրվածք, հոգիդ ամբողջովին տակնուվրա
է լինում, ու երբ նույնիսկ ավարտում ես կարդալը, ամբողջ օրը մտովի գրքի հետ ես, իսկ
եթե անավարտ ես թողել այն, ձգտում ես րոպե
առաջ վերսկսել ընթերցանությունը:
Ընդհանրապես գիրքն է,
որ մտքին տալիս է ճկունություն, լեզվին՝ ճարտարություն, ստիպում է, որ մարդ գնահատի
կյանքն ու հասկանա նրա արժեքը:
Յուրաքանչյուր մարդու
կյանքում էլ եղել են գրքեր, որոնք նշանակալից դեր են խաղացել նրա կյանքում, օգնել են
ճիշտ և բախտորոշ վճիռներ կայացնելու:
Ինձ համար այդպիսի
դեր է խաղացել Մովսես Խորենացու <<Հայոց
պատմությունը>>: Դա այն գիրքն է , որ յուրաքանչյուր հայի մեջ ջերմ հայրենասիրական զգացումներ է ծնում, արթնացնում
կամ բարձրացնում է ազգային գիտակցությունը: Այս գիրքը մեր ազգի ծննդյան վկայականն է.
դրանով մենք կարող ենք տեղեկություններ քաղել մեր հայրենիքի, նրա հերոսական անցյալի
ու քաջարի նախնիների մասին:
<<Հայոց պատմությունը>> ինձ սովորեցրեց սիրել հայրենիքս և գնահատել այն,
ինչ ունեմ: Այս գրքի ընթերցումից հետո երկար ժամանակ մտորում էի, թե ինչ լավ կլիներ,
որ մեր օրերում ունենայինք Արտաշես ու Տիգրան, Հայկ ու Արամ, և մեր քաջ նախահայրերի
պես նրանք ամեն ինչ անեին, որ ունենայինք աշխարհում իշխող և անընկճելի Հայաստան:
Ես սիրում և ընթերցում եմ մեր ազգային գրականությունը, բայց
նաև գիտակցում եմ, որ բազմակողմանի զարգացած և լայն աշխարհայացք ունեցող մարդ լինելու
համար պետք է ծանոթ լինել նաև համաշխարհային գրականության գանձերին:
Ամառային արձակուրդներին
կարդացի<<Սև ծովահենը>> վեպը, որն անչափ հետաքրքիր էր, և անհնար էր կտրվել նրանից:
Ես գտա շատ զուգահեռականներ իմ և վեպի հերոսի՝ Սև ծովահենի միջև: Սև ծովահենը նավապետ
էր, որը մարտնչում էր չարի դեմ ու միշտ հաղթում:
Նա ուներ բազմաթիվ ընկերներ, որոնք պատրաստ էին նրա կյանքի համար իրենց կյանքով հատուցելու: Արտաքինից թվում էր շատ չար, բոլորը նրա մեջ թշնամի
էին տեսնում, բայց էությամբ բարի էր, հոգատար: Սև ծովահենը անչափ մելամաղձոտ, թախծոտ,
տխուր էակ էր, քանի որ կորցրել էր իր համար թանկ ու հարազատ մարդկանց՝ եղբայրներին:
Ես էլ, Սև ծովահենի նման, մի փոքր մելամաղձոտ եմ, չշփվող, բայց շատ եմ սիրում իմ ընկերներին
ու հարազատներին և ուզում եմ նրանց միշտ երջանիկ տեսնել:
Որպես վերջաբան, ուզում
եմ խնդրել իմ բոլոր հասակակիցներին գրքեր շատ կարդալ ու միշտ հիշել, որ հայերը շատ
մեծ նշանակություն են տվել գրքին, նույնիսկ իրենց կյանքը վտանգելով փրկել են գրքերը:
ՈՒրեմն մենք պարտավոր ենք գնահատել, սիրել ու կարդալ մեր գրականության գոհարները՝ օրինակ
ծառայելով մեզանից փոքրերին , ինչպես ես և իմ դասընկերները ոգեշնչվեցինք մեր դասղեկի
հարուստ գրադարանն ու նրա 200-ամյա գրքերը տեսնելով ու նրա հայրենաշունչ խոսքերը լսելով:
Գավառ քաղաքի Ա. Իսահակյանի անվան N4 դպրոց.
9-րդ դասարան.
Գարեյան Հովհաննես
Նյութը խմբագրված չէ.
9-րդ դասարան.
Գարեյան Հովհաննես
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
shat hetaqrqir , graget grvac er . Apres Hovik jan
ReplyDeletecankanum em qez haxtanak , du arjani es Hov jan
ReplyDelete