Saturday, February 16, 2013

Դավիթ Մելիքյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին որդուն ուղարկեց, որ ով որ նրան հավատա, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա»: Այս տողերն ամբողջովին վերափոխեցին կյանքս, ու հասկացա, թե որն է իսկական սերը: «Աստվածաշունչը»՝ կյանքի ու սիրո գիրքը, սովորեցնում է ինձ ապրել, բայց ապրել սիրելով՝ պատրաստ լինելով զոհելու ամեն ինչ հանուն այդ սիրո, որովհետև մարդը կարող է իր սիրելիի համար կյանքը զոհել, բայց տալ իր սիրելիին՝ փրկելու ուրիշի կյանքը.... Սրան ոչ ոք ընդունակ չէ:
Սերն իմաստավորում է կյանքը, հարստացնում ու գեղեցկացնում մարդուն, որպեսզի չարությունն իր ոստայնը չհյուսի մարդկային հոգիներում:

Անեզր ու անսահման է Աստծո սերը՝ վեր մարդկային մտածելակերպից և չնչին կրքերից: Փորձում եմ հասկանալ այդ տիեզերական սերը, որին հասու չէ հասարակ մահկանացուն: Գեղարվեստական գրականության և ոչ մի նմուշ, կարծում եմ, չի ուսուցանում այն ամենը, ինչ սովորեցնում է ինձ «Աստվածաշունչ» մատյանը:
Գուցե գերագնահատում եմ, չգիտեմ....Այս գիրքը սովորեցնում է փրկել, ներել, գնահատել, հոգեպես հարստանալ ու հուսալ: Եվ միայն կարդալը բավական չէ. պետք է ապրել այն: Բարոյական արժեքների, դրանց վերաիմաստավորման ու սիրո շտեմարան է Սուրբ գիրքը, որը սերմանում է բարություն և աստվածային անթերի կեցություն:


Մելիքյան Դավիթ, XII դասարան
Տավուշի մարզ, Բերդի ավագ դպրոց 

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment