Saturday, February 16, 2013

Աննա Երանոսյան:Գիրքը որը ինձ սովորեցրեց ապրել


Առավոտ էր: Արևի ոսկեշող ճառագայթները ընկել էին Երկրի վրա` ջերմացնելով  գիշերվա ցրտից սառած հողը: Արևի չքնաղ ճառագայթները ներս էին թափանցել Ելիսեյան դաշտերում գտնվող մի հիասքանչ  տան պատուհաններից,մի տան  պատուհաններից, որոնք իրենց մեջ կյանքի մի ամբողջ պատմություն էին պարունակում:Պատուհանի արևակեզ ապակիները որքան էլ փորձում էին արևի  ճառագայթների ամբողջ ջերմությունը կլանել ,  միևնույն է ` հակառակ նրանց կամքին, ճառագայթները համառորեն ներս էին թափանցում` լուսավորելով հնամենի տան  համր պատերը, այն տան պատերը որտեղ իր հիասքանչ պատմությունն է կերտել Էդմոն Դանտեսը` Ալեքսանդր Դյումայի ամենահիասքանչ գլուխգործոցը, որը կարողացավ դիմանալ ճակատագրի և մարդկանց  դառ ու դաժան հարվածներին, կարողացավ ապրել, հուսալ , սպասել, վրեժ լուծել և գուցե նաև երջանիկ լինել: Էդմոն Դանտես, Կոսմ Մոնտե-Քրիստո մի պարզ մարդկային անուն, որն իր մեջ ընդգրկում է կյանքի մի թշվառ,  բայց և միևնույն ժամանակ հիասքանչ  պատմություն, պատմություն, որը լի է թախիծով ու պառապանքով, դավաճանությամբ ու վշտով, երջանկությամբ ու հպարտությամբ, սիրով ու մերժումով մի պատմություն,  որը թեև դաժան ու  դառն է,  բայց ուսուցանող և հպարտոցնեղ է: Էդմոն Դանտես` մի մարդ, որը կարողացավ դիմանալ սիրած  էակի ու սիրելի հոր կորստին, կարողացավ դիմանալ բանտարկությանը, դավաճանությանը ու անարդարությանը: 

Յուրաքանչյուր մարդ չէ,  որ կարող է  դիմանալ սիրած կնոջ դավաճանությանը, կամ դիմանալ տաժանակիր բանտարկությանը, որը նրանից  խլեց նրա կյանքի ամենալավ տարիները, այն տարիները,  որը պետք է նա ապրեր ու երջանիկ լիներ, պետք է հասներ բազում հաջողությունների ու պետք է ապրեր ազատ` ազատ ինչպես թռչնակը, ազատ` ինչպես ծովի ալիքը:  Յուրաքանչյուր մարդ չ1,  որ կարող է դիմանալ ու տեսնել կյանքի բոլոր տառապանքները, որոնք շատ –շատ են մի մարդու համար, որն իր առջև ուներ հիասքանչ ապագա և որը մոխիր դարձավ չար ու դաժան մարդկանց`ընդամենը մի նամակի շնորհիվ:Արդյո՞ք կդիմանար հասարակ մարդը, կդիմանա՞ր նա հոր կորստին, կդիմանա՞ր սիրելի  ընկերոջ  կյանքի կորստին:Բայց նա դիմացավ,  վրեժ լուծեց մեղավորներից, հարստացավ, օգնեց իր բարերարներին ու երախտապարտ եղավ նրանց, ովքեր ժամանակին ձեռք էին մեկնել նրան,  և իհարկե նա փորձեց երջանիկ լինել, փորձեց մոռանալ անցյալը` Մերսեդեսին, ու իր հետագա կյանքը  դասավորել  Հայդեի հետ` մի էակի,  որը նույնպես ճաշակել էր  կյանքի բոլոր դառնությունները` կորցնելով ընտանիքին ու գերեվարվելով: Դանտեսը և Մերսեդեսը իրար հասկանում էին ընդամենը մի խոսքից, որովհետև նրանք երկուսն էլ  ունեցել էին  գրեթե նույն ճակատագիրը, նրանք երկուսն էլ դավաճանվել էին նույն մարդու կողմից:Ճիշտ է` Դանտեսը Հայդեին որպես ստրկուհի էր գնել, բայց նա նրան սիրում էր աղջկա պես:Նա նրան սիրում էր այնպես,  ինչպես ժամանակին սիրել է Մերսեդեսին, որը դավաճանել էր նրան ընտրելով մի ստոր խաբեբայի: Էդմոն Դանտեսը չափից դուրս բարեխիղճ էր դավաճանների հետ ու ավելի հոգատար ու առատաձեռն իր հարազատների հետ:Էդմոն Դանտեսը կերտեց մի պատմություն,  որը կարող է ցանկացած մարդու սովորեցնել ապրել, ապրել հանուն վրեժի ու երջանկության, հանուն հույսի ու սպասումի:Ցանկացած մարդու  համար Էդմոն Դանտեսը մի հիասքանչ օրինակ է` կյանքի ու երջանկության:Նա, կարծես թե,  երկու հակադիր բևեռների ` սիրո ու տառապանքի, ուրախության ու տխրության, լավի ու վատի  մի ամբողջություն լիներ, որոնք միմյանց հետ միաձուլված էին անէական մի  երևույթով: Նա մի օրինակ է,  որը ինձ սովորեցրեց ապրել իր կյանքով, իր հետ  հավասար կիսել երջանկությունն  ու վիշտը, ցավը ու տառապանքը, մահը ու կյանքը, դավաճանությունն ու  փառասիրությունը:Նա կարողացավ ինձ սովորեցնել հանուն երջանկության անել  ամեն ինչ, անել այն ամենը,  ինչ ի զորու է անել հասարակ մահկանացուն:Էդմոն Դանտեսը ընկերասիրության ու  հավատարմության, արդարամտության ու պարկեշտության մի փայլող գագաթնակետ է , որին կձգտեր հասնել ցանկացած էակ;Նա ուներ մեծ կարողություն,  որը գուցե նրան Աստված էր ուղարկել` չարագործներին պատժելու և բարիներին օգնելու համար:Նա այդքան զեխության ու հարստության մեջ երբեք չկորցրեց մարդկային ամենամեծ զգացումը` մարդկային արժանապատվությունը:Նա ապրեց իր հաջորդներին ապացուցելու , որ պետք չէ ընկճվել դավաճանությունից, այլ պետք է միշտ գլուխը բարձր պահած ընդունել ճակատագրի դառը հարվածները, որպեսզի թշնամիները չուրախանան իրենց հաղթանակով:Ճիշտ է` Դանտեսը մի պահ իրեն Աստված երևակայեց ու արեց այնպիսի բաներ,  որոնք չափն անցան , բայց միևնույն է նա զղջաց դրա համար:Նրա համար մեծ հարված եղավ փոքրիկ Էդուրարի մահը, որը ճիշտ է` իր թշնամու երեխան էր,  և նա ոչ մի մեղք չուներ նրա մահվան մեջ, բայց միևնույն է նա իրեն էր մեղավոր համարում այդ փոքրիկ հրեշտակի մահվան մեջ:Էդմոն Դանտեսը ուներ շատ մեծ համբերություն, որը երևի աշխարհում ոչ ոք չունի, նա կարողացավ տարիներով  փորել բանտի պատը,  որպեսզի կարողանա  փախչել ճիշտ է նա այդ ճանապարհով ճկարողացավ փախչել,  բայց միևնույն է,  աչքի ընկավ իր հիասքանչ համբերությամբ ու նվիրվածությամբ:Ես շատ կուզենայի ինքս ապրել այն ամենը,  ինչը ապրեց Էդմոն Դանտեսը, բայց գուցե ես այնքան ուժեղ չգտնվեի, որպեսզի կարողանայի ճակատագրի այնպիսի հարվածներին դիմանալ, ինչպիսինքին դիմացավ Դանտեսը: Դանտեսը իսկապես ինձ համար եղավ այն իդեալը, այն բարձրագույն էակը, որը կարողացավ իսկապես ազդել իմ կյանքի , իմ ներկայի ու գալիք պայծառ ապագայի վրա:Ես շատ կուզենայի որպեսզի <<Կոմս Մոնտե-Քրիստո>> գիրքը երբեք չվերջանար, հավերժ շարունակվեր , որովհետև գրքի ամեն մի տողում ես ինձ համար մի նոր աշխարհ ու հոգեվիճակ էի բացահայտում: Բացահայտում էի կյանքի  բոլոր կողմերը,  թե՛ լավ,  և թե՛ վատ: Բացահայտում էի այն ամենը ինչը ուրիշ ոչ մի տեղ չէի կարող բացահայտել:<<Կոմս-Մոնտե-Քրիստոն>> դարձել է իմ կյանքի մի մասը: <<Կոմս Մենտե –Քրիստոն>>  այն գիրքն էր,  որը ինձ սովորեցրեց ապրել: Ես հավատում եմ Էդմոն Դանտեսի ասած խոսքերին` այն խոսքերին,  որոնք բխում էին հասարակ,  բայց և միևնույն ժանամակ տանջված մարդու սրտից:Նա ինձ համար հիասքանչ օրինակ է,  և ես միշտ կհետևեմ նրան, և ինչպես Էդմոն Դանտեսն էր ասում . <<Մարդկային ամբողջ իմաստությունը ամփոփված է երկու բառի մեջ` ՍՊԱՍԵԼ ԵՎ ՀՈՒՍԱԼ>>

Մարտունու Տ.Աբրահամյանի ավագ դպրոցի
Աննա Երանոսյան
10-րդ դասարան
Նյութը խմբագրված չէ.


Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment