Երբ
առաջին անգամ ես ցանկացա կարդալ մի պատմություն, վերցրի մի գիրք իմ
գրադարանից և երթելով մի քանի էջ՝ մտածեցի,որ այն շատ անհետաքրքիր է: Այդ
ժամանակ ես շատ փոքր էի և տարվում էի հեքիաթներով, առակներով, որոնցում
ինքս ինձ պատկերացնում էի հեքիաթում՝ հերոսների կողքին:Գրքեր կարդալ ես
ընդհանրապես չէի սիրում, ինձ թվում էր՝ թե այդ ամենը շատ ձանձրալի է և
կարդալով այդ ամբողջը` կխճճվես պատմության մեջ և չես կարողանա գտնել դուրս
գալու ուղին եվ այս ամենի արդյունքում կունենաս միայն գլխացավանք:
Ամառային արձակուրդներին բացեցի իմ գրադարանը եվ հանդիպեցի մի գրքի, որի վերնագիրն էր «Խաչագողի հիշատակարան»: Վերցրի այս գիրքը, քանի որ այն իմ մեջ հետաքրքրություն առաջացրեց: «Խաչագողի հիշատակարան,-մտածեցի ես -տեսնես ինչի մասին է այս գիրքը»: Բացելով այն՝ իմացա, որ հեղինակն է Րաֆֆին, որոշեցի կարդալ այն մինչեվ վերջ: Ճիշտ է, շատ երկար էր, բայց կարդալու ցանկությունը մեծ էր: Փակվեցի սենյակում, կարդացի մի քանի էջ. սկզբում որոշ բաներ չէի հասկանում, սակայնշարունակեցի կարդալ: Մի քանի էջ կարդալուց հետո չէի ցանկանում գիրքը ձեռքիցս բաց թողնել եվ ամեն անգամ չէի հոգնում նույն էջը մի քանի անգամ կարդալուց: Ամեն մի թերթը կարդալով՝ ինձ հետաքրքրում էր շարունակությունը, և մտքումս առաջանում էին շատ հարցեր,կարծիքներ և ցանկություններ : Եվ այսպես ամեն օր ես շարունակում էի կարդալ և ամեն օր մի նոր բան էի հականում ու քաղում այս գրքից:Մեկ ամսում ես վերջացրի գիրքը և հակացա ողջ պատմության իմաստը,ու այդ պահից փողվեցին իմ բոլոր կարծիքները գրքերի մասին: Ես անընդհատ ցանկանում էի կարդալ մի նոր պատմություն և փնտրում էի տարբեր ժանրերի գրքեր ՝ սիրային, տխուր,ուրախ: Այն ժամանակ ես իմ ամբողջ օրը անցկացնում էի համացանցերում,ծանոթանում էի օրվա նորություններին, նոր աստղերին: Իսկ հիմա ես ցանկանում եմ շատ գրքեր կարդալ,քանի որ գրքերը մեզ տալիս են բազմաթիվ խորհուրդներ, որոնք մեզ օգնում են մեր ամբողջ կյանքում: Մինչև օրս էլ մեր երկրում կան երեխաներ որոնք մտածում են, ինչպես ես էի սկզբից մտածում,սակայն ես շատ ուրախ եմ, որ հասկացա գրքի նշանակությունը իմ կյանքում և գրքի շնորհիվ կարողացա ապրել և նայել այս աշխարհին այլ աչքերով, գնահատել մարդու էությունը և չգնահատել նրա նյութական կարկարողությունը:Հասկացա նաև մի բան, որ մինչև օրս էլ ինձ շատ է օգնել.«Եթե ունես նպատակ ուրեմն պայքարիր այնքան մինչև հասնես այդ նպատակիդ»
Վերցրի մի տետր և ցանկացա ես էլ գրել :Հասկացա, որ շատ բարդ աշխատանք է, և յուրաքանչյուր մարդ չի կարող լինել գրող: Ես գրում էի ընդամենը մի քանի էջ. նպատակս միայն այն էր, որ իմ գրած այդ երկու բառերում էլ լինեմ շատ անկեղծ, քանի որ տեսնում էի, որ բանաստեղծի ամեն մի բառը իրենց սրտից է գալիս: Անդրադառնամ իմ առաջին գրքի, որ բացեց իմ աքերը: «Խաչագողի հիշատակարան».այս գրքում մարմնավորած էին և՛ բարին և՛ չարը պանդխտությունը, անարդարությունը, դավաճանությունը :Սակայն վերջում ամեն հարց լուծվում է սիրո շնորհիվ: Սերը, որ ամենահզորն է բոլոր պարագաներում,որը ամեն հարցին իր լուծումն է տալիս, և կարևորն այն է որ բոլորն հասկանում են իրենց սխալը և զղջում դրա համար: Բոլորը կարողանում են գտնել փրկության ճանապարհը և չկործանվել:
Ես դիտեցի նաև «Խաչագողի հիշատակարան» ֆիլմը , որը նույնպես հետաքրքիր էր: Ես գիտեի ողջ պատմությունը, պատմությունը, և ինձ ավելի հետաքրքրեց, թե որ հերոսը ինչպես կխաղա իր դերը:Ամեն ինչ այնքան նման էր ճշմարտությանը, որ ես միպահ հուզվեցի, հիշեցի նաև իմ արած սխալները, թեև դրանք փոկրիկ էին, բայց հնարավոր էր, որ մի օր ես էլ հայտնվեի այնպիսի իրավիճակում, որ ինձ կստիպեր սուտ խոսել: Այս գրքի օգնությամբ և շատ այլ գրքերի օգնությամբ ես կարողացա գնահատել շատ բան:Մյուս գիրքը, որ ինձ հուզեց.Նար-Դոսի «Ես և Նա» նորավեպն էր, որը ևս շատ բան է սովորեցնում թույլ և գոռոզ մարդկանց: Թույլ մարդիկ պետք է միշտ պայքարեն և հասնեն այն նպատակին, որը նրանք ունեն և, ինչ էլ պատահի, չհանձնվեն և չտրվեն խմիչքին և կործանեն իրենք իրենց: Իսկ գոռոզ մարդիկ չպետք է այդքան մեծամիտ լինեն՝ թույլ չտալով, որ շնչեն իրենց կողքին կանգնած հասարակ մարդիկ,քանի որ մի օր նրանց քիթն էլ կկոտրվի և կզգան կյանքի դաժան հարվածները: Յուրաքանչյուր մարդ էլ իր կյանքում գործում է սխալներ և շատ անգամներ հասկանում է իր գործած մեղքը, ես ևս այսքան գրքեր կարդալուց հետո շատ բաներ անում եմ սխալ,բայց միշտ շարունակում եմ դուրս գալ այդ իրավիճակից այնքան ժամանակ, մինչև հասնեմ այն վերջնակետին, որը կարդացի ու հասկացա գրքերի շնորհիվ:
Լուիզա Ազատյան
Նյութը խմբագրված չէ.

{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment