Գիտեի, որ գրքերը շատ բան կարող են տալ հատաքրքրասեր
ու պրպտող ընթերցողին: Ընդլայնել մտահորիզոնը, բարձրացնել ինտելեկտը, տեղեկացված լինել
այս կամ այն երևույթի կամ անձի մասին: Սակայն չէի կարծում, որ երբևէ գիրքը կարող է
փոխել մարդու մտածելակերպը, ապրելաձևը և ընդհանրապես աշխարահայացքը: Մի ժամանակ ինձ
դուր էին գալիս ավելի շատ հեշտ կարդացվող, աևկծային ժանրի և զվարճություն պարգևող գրքեր:
Քանի որ մտածում էի,որ ավելի լուրջ բաների, նորությունների և տեղեկությունների
համացանցից էլ կարող եմ իմանալ: Պարզվում է, որ ամեն ինչ այնան էլ այնպես չէ, ինչպես
որ ես էի պատկերացնում: Դե դրանում ինձ այնքան էլ շատ չեմ մեղադրում, քանզի իմ տարիքն
է ինձ թույլ տալիս սխալվել և սովորել իմ սխալների վրա:
կյանքում կան մարդկային որակների այնպիսի դրսևորումներ,
որոնց հետ կարող ես ծանոթանալ միայն մեծ մարդկանց ճակատագրերի, նրանց մտորումների,
խոհերի և զգացմունքների հետ առնչվելով, որը կարող է բացել մի նոր զարմանահրաշ աշխարհ,
ուր ապրելն ու ստեղծագործելը ժամանակի հրամայականն է:
Մի անգամ ձեռքիս տակ մի գիրք ընկավ, որը նույն
պահին էլ կմոռացվեր իմ կողմից
(ես մտածում էի, որ միայն գեղեցիկ կազմով, նոր գիրքը կարելի է կարդալ և ուսումնասիրել,
որը, իհարկե, նույնպես սխալ էր), եթե չլիներ մորս
միջամտությունը: Նա հորդորեց ինձ անպայման կարդալ այն, գուցե այդ գիրքն ինձ ավելին
տար, քան մյուս գրքերը: Չնայած շատ էի կասկածում, որ դա այդպես է, այնուամենայնիվ չհակառակվեցի
և հենց նույն օրն էլ սկսեցի կարդալ այն:
Դա հռչակավոր կոմպոզիտոր Բեթհովենի իրական կյանքն
էր՝ գեղարվեստորեն ու շատ հետաքրքիր ներկայացված: Այո՜, դա իրոք կյանքի գիրք է, գիրք,
որից կարելի շատ բան սովորել: Սովորել ապրել՜, Ապրել՜, ապրել՜: Ապրել, ստղծագործել,
մաքառել ու պայքարել ճակատագրի հարվածների դեմ: Ծանոթանալով մեծ մարդու կյանքի պատմությանը՝հասկանում ես, թե ինչքան մեծ
ուժ կա մարդ արարածի մեջ կյանքի դաժան հարվածներին դիմակայելու և նույնիսկ հակահարված
տալու համար: այն էլ ինչպիսի հակահարվածներ, յուրաքանչյուրը մի անգերազանցելի ու անկրկնելի,
համաշխարհային արվեստի պատմության մեջ ուրույն տեղ զբաղեցնող ստեղծագործություն: Գրքի
վերնագիրն էր << միայանակ ընդդեմ ճակատագրի>>: Բնականաբար այս վարնագիրն
հուժում էր, որ միայնակ մարդու մասին է, որը պետք է պայքարի ճակատագրի դեմ: Ճակատագիր,
որ իր մեջ պարփակում է անակնկալներ, անսպասելի դեպքեր, իրադարձություններ: Գիրքը Բեթհովենի՝
աշխարհին հայտնի մեծ երգահանի մասին էր: Անկեղծ ասած, ես մի փոքր լսել էի նրա մասին,
գիտեի, որ կյանքի վերջին տարիներին խլացել է, զրկվել լսողությունից, ու ինձ միշտ հուզում
էր այդ փաստը. ինչպե՞ս է կարողացել երկնել այն հրաշագործություները, որոնք մինչև հիմա
անկրկնելի են ու հուզում են ունկնդիրներին: Լսել էի նաև << Լուսնի սոնատը>>:
Այսքանը, ուրիշ ոչինչ: խորասուզված սկսեցի
կարդալ գիրքը:
Հռչակավոր երժշտի կյանքը նման էր ճակատամարտի,
ճակատամարտ ընդդեմ ճակատագրի, ընդդեմ աստծո կողմից ուղարկված էլ ավելի մեծ փորձությունների,
որոնցից նա դուրս էր գալիս և՜ պատվով, և՜ հազթանակած:
Այդ պահից սկսած սկսեցի ավելի շատ հետաքրքրվել
Բեթհովենի երաժշտությամբ, ինչն էլ մեծ սեր արթնացրեց ընդհանրապես դասական երաժշտության
հանդեպ: Ինչպես կարող ես չհիանալ <<Լուսնի սոնատ>>-ով, << Իններորդ
սիմֆոնիա>>-ով: Ինչքան ցավ, ապրելու տենչ երազանք ու ցասում կա նրա յուրաքանչյուր
ստեղծագործության մեջ:
Լսելով նման երաժշտություն, մոտ կանգնած լինելով
հնչյունների մաքրամաքուր զգայական աշխարհին՝ նոր ես զգում ու հասկանում մեր առօրյա
թվացյալ մեծ պրոբլեմների ու հոգսերի չնչինությունը, որոնցից սովորաբար այնքան շատ ենք
սիրում տրտնջալ: Չէ՞ որ ամեն խնդիր ունի իր լուծումը, և պետք է ոչ թե տրտնջալ ու բողոքել,
այլ համառորեն, ի հեճուկս կյանքի մատուցած անակնկալների՝ հազթահարել բոլոր դժվարությունները
և նայել առաջ:
Հիմա եմ հասկանու այն, ինչ կարող եմ սովորել
մի հասարակ, փոքրիկ գրքից, որն արտաքինից ոչնչով աչքի չի ընկնում: ՈՒրիշ ոչ մի աղբյուրից
չես կարող սովորել, հասկանալ ու զգալ այն, ինչ կարող է տալ գիրքը: Ճիշտ որ, իմ պատանեկան
պատկերացումները կյանքի մասին այս գրքի օգնությամբ հետզհետե ավելի փոխվեցին և ավելի
ռեալ դարձան: Հիմա ինքս եմ սկսել ընկերներիս ու հասակակիցներիս հորդորել, որ շատ գրքեր
կարդան: Կարդան ոչ պարտադրված, ծնողի ահից կամ ժամանակ սպանելու համար, այլ կարդան
էլ ավելին իմանալու, սովորելու ձգտումով: երբ նույն բանն ինձ ծնողներս կամ ուսուցիչներս
էին ասում, մտածում էի, որ չափազանցնում են, համոզում, պարզապես ուզում են, որ ավելի
շատ կարդամ և առավելագույնս ինձ հեռու պահեն համակարգչից: Համակարգիչը, համացանցը,
այնուամենայնիվ, մեծ տեղ են զբաղեցնում մեր կյանքում և կարծես գրքերը մղել են մեզանից
շատ հեռու, բայց մարդկային փոխհարաբերությունների, շփման տողատակերում հասկացվող կյանքի
իմաստը կարող ես կարդալ միաըն մեր կողմից գրեթե անտեսված, պապիկների հին գրադարակներում
տարիների փոժուց խեղդվող գրքերում:
Գիրքն ընթերցելուց երկար ժամանակ չէի ուզում
այն դնել գրադարակում: Այն ինձ հարազատ էր դարձել, ինձ թվում էր, թե մեծ երգահանին
կվիրավորեմ, եթե գիրքը հեռացնեմ ինձանից: Աչքերիս առաջ անընդհատ Բեթհովենի դեմքն էր:
Համակարգիչն ինձ այստեղ օգնության եկավ, համացանցով տեղեկություններ հավաքեցի նրա մասին,
տեսա նրա դիմանկարները, ևս մեկ անգամ լսեցի նրա <<Լուսնի սոնատը>>, ստիպեցի,
որ եղբայրս նույնպես հաղորդակից լինի այդ հրաշալի երաժշտությանը: Տեսա նրա հեգնական
ժպիտ, երբ լսվում էր երաժշտության առաջին մեղեդիները: Մի քանի րոպեից նկատեցի, որ փոխվեց
նրա դեմքը, խոհեմության երանգներ նկատեցի նրա աչքերում: Մտքումս բերկրանք ապրեցի.
<< Եղբայրս էլ փրկվեց << ռաբիսի>>
տիրակալությունից>>: Ես հպարտության զգացում ապրեցի:
-Շնորհակալ եմ, սիրելի՜ մայրիկ, որ դու հորդորեցիր
ինձ ընթերցել այդ գիրքը:
Գյումրու թիվ 45 ավագ դպրոց
10-րդ դասարան
Հայկանուշ Հովհաննիսյան
Նյութը խմբագրված չէ
Հայկանուշ Հովհաննիսյան
Նյութը խմբագրված չէ
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment