Saturday, February 16, 2013

Լիլիթ Գալստյան: Ո՞ր գրքում կցանկանայի ապրել


Մուրացան, <<Գևորգ Մարզպետունի>>  

Շատ գրքեր կան, որոնք ինձ շատ են դուր եկել, մեծ բավականություն պարգևել և երկրորդ անգամ կարդալու ցանկություն առաջացրել: Երբ փոքր էի դրանք ինձ հրապուրում էին բազմերանգ շապիկներով, ավելի մեծ հասակում վերնագրերով, իսկ հիմա բովոնդակությամբ:
      Ես ընտրել եմ այս գիրքը որովհետև  միայն այս գրքում ապրելով  կկարողանամ թևեր, սիրտ ու հոգի տալ իմ քնած  երազանքներին: Որովհետև  այստեղ եմ տեսնում այն հայրենասեր և հայրենանվեր մարդուն՝ ում  ուզում եմ նմանվել(կարծում եմ, որ կարող եմ և մտածում որ անհնարին ոչինչ չկա այլ կերպ ասած եթե կա կամք կա նաև միջոց):Ես հիմա այնտեղ եմ կանգնած եմ Գևորգ Մարզպետունու կողքին և լսում եմ նրա հրահանգները:Ես նրա զորքի անդամներից մեկն եմ և միշտ պատրասը եմ թշնամուն սպանելու ու հայոց սահմանները անառիկ պահելու: Ես անում եմ ամեն ինչ, գործի դնում ամեն միջոց Աշոտ Երկաթին, Սահակ Սևադային և Ցլիկ Ամրամին հաշտեցնելու համար: Աշխատում եմ Սահականուշի կողքին լինել և փարատել նրան:
      
        Փորձում եմ Ցլիկ ամրամի մեջ մեղմացնել վրեժխնդրության զգացումը և կնոջը ներելու  ցանկություն առաջացնում՝ քանի դեռ ուշ չէ: Իսկ վաղը պիտի գնանք Սևան Աշոտ Երկաթի հետ զրուցելու, նրան հիշեցնելու՝ որ ինքը թագավոր է,ու իր անձնական պատճառով չպետք է մառանա հայրենիքն ու ժողովրդին: Որ նա պետք է ուժ գտնի իր ու ների ինքն իրեն, դուրս գա Սևանից և պայքարի հայրենիքի համար:            
 Իսկ դրանից բացի Գևորգ մարզպետունին ուզում էր թագավորին տեղյակ պահել մեր հարձակման մասին և լսել նրա կարծիքը :Ես արեցի ամեն ինչ, որ ոչ Գևորգ  Մարզպետունին և ոչ էլ Աշոտ Երկաթը չմահանան:Կատարեցի մեծն հայրենասերի ցանկությունը ,այն է՝ սպանել Հայաստանում գտնվող հագարացիներին:Խոստացա պաշտպանել Հայաստանը և լինել ազգի նվիրյալ:


                                   
                                     ԵՐԴՎՈՒՄ ԵՄ ՝ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ,
                                   ՉԽՆԱՅԵԼ ԿՅԱՆՔՍ, ՍՊԱՆԵԼ ԹՇՆԱՄՈՒՍ
                                          ՄԵՌՆԵԼ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՍ    
                                                         ԱԶԱՏՈՒԹՅԱՆ՝        
                                                          ԵՐԴՎՈՒՄ ԵՄ:       


Արմավիրի մարզ, գ. Արաքսի միջն. դպրոց, 9-րդ դաս.
Լիլիթ Գալստյան                                                       

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

1 comment: