Sunday, February 17, 2013

Կարդացի և... մեկնաբանեցի

Կարդացի և... և վերջ: Մրցույթի վերջնաժամկետն էլ անցավ:
Մի քանի բառ ավելի, մի քանի բառ պակաս, մի օր ուշ, մի օր շուտ ուղարկված. բոլոր ստեղծագործությունները տեղադրվեցին բլոգում:
(Չեն տեղադրվել միայն անանուն ստեղծագործությունները, որոնք սակայն անպայման կտեղադրվեն բլոգում՝ հեղինակի տվյալները ճշտելուց հետո:)
Թվով մոտ 130 ստեղծագործություն՝ ուղարկված Երևանից, ՀՀ տարբեր մարզերից, ինչպես նաև Արցախից, սպասում են քննարկումների, քննադատությունների և հաղթանակի հույս փայփայում:
Ի դեպ, բլոգում տեղադրված շարադրությունները խմբագրված չեն:
Հիշեցնենք, որ հաղթողներին (1-ին՝ էլեկտրոնային գիրք, 2-րդ և 3-րդ մրցանակներ) որոշելու են պրոֆեսսիոնալ ժյուրին և Երիտասարդ Լրագրողների Առցանց Ակումբի անդամները, իսկ առավելագույն դիտումների և մեկնաբանությունների արժանացած նյութը խրախուսական մրցանակ է ստանալու:
Ավելացնենք, որ նույն IP-ից կամ անանուն (anonymous) մեկնաբանությունները հաշվի չեն առնվելու:
Մրցույթի ամփոփումը տեղի կունենա մարտ ամսի կեսերին՝ Երևանում:
Կազմակերպիչների անունից մեծ շնորհակալություն եմ հայտնում մասնակցության համար և խորապես ուրախ եմ, որ այսքան շատ են ընթերցասեր և ակտիվ պատանիները:
Եթե դուք շարադրություն եք ուղարկել, որը հիմա տեղադրված չէ մեր բլոգում, խնդրում եմ անհապաղ կապնվեք մեզ հետ:
Ցանկացած հարցերի դեպքում գրեք մեզ armolimp@gmail.com հասցեին կամ մեկնաբանության տեսքով հայտնեք այս նյութի տակ:


Առցանց ակումբի փոխտնօրեն ՝ Ռուբինա Դավթյան ( ՌՈՒԲԻ  )

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

12 comments:

  1. Ռուբ մարդիկ էնքան են տարվել, որ քո գրածին էլ են անիմաստ է սխմում :D

    ReplyDelete
    Replies
    1. :))) Iskapes erexeq jan... Ham el es chgitei, vor ays cragrin mot 130 mard e masnakcel.... Pastoren, lragroxner@ mer serndi mej bavakanin shat en. XD

      Delete
    2. :))) Iskapes erexeq jan... Ham el es chgitei, vor ays cragrin mot 130 mard e masnakcel.... Pastoren, lragroxner@ mer serndi mej bavakanin shat en. XD

      Delete
    3. Դե սա ավելի շատ ստեղծագործական էր, դրա համար էլ մասնակիցներն այսքան շատ են:

      Delete
  2. կարողա վերջում էս նյութը հաղթի :)

    ReplyDelete
  3. Էրեխեք, թագամպը որըս ա? -_-

    ReplyDelete
  4. Knereq isk sharadrutyan rating@ @st inchi e avelanum???

    ReplyDelete
    Replies
    1. Ըստ դիտումների քանակի և գնահատականի:

      Delete