Հայրենի եզերքն է ոտքերիս տակ: Հուզմունքս հատել է
բոլոր սահմանները: Քայլում եմ հանդարտ: Հողը փխրուն է, գծածս գիծը`հաստատակամ:
Որոշել եմ. պետք է անպայման հասնեմ նպատակիս. չէ՞ որ դրա համար օվկիանոսներ եմ կտրել-անցել: Շարունակում
եմ ճանապարհս: Չորս կողմում լեռներ են,վիհեր,բլուրներ,փարթամ այգիներ: Կարբո
գավառում կյանքն այնքա~ն խորհրդավոր է:
Վերջապես
նշմարելի է դառնում փնտրածս տունը: Այն փոքր է, սակայն միևնույն ժամանակ`շատ մեծ:
Թվում է` այդ տունը դարավոր մի ծառ է`հզոր արմատներով ամուր կառչած հողին: Երևի
պատճառն այն է, որ այստեղ է ապրում աշխարհի ամենաերկարակյաց մարդը`հայ ժողովրդի պատմության
քառուղիներով անցած հինգհազարամյա ծերունին:
Սիրտս
սկսում է ավելի արագ բաբախել: Վերջապես տան շեմին եմ: Հանդարտ բացում եմ դուռը, մտնում
ներս:
Բուխարիի
մոտ` փափուկ բազմոցին նստած փոքրամարմին ծերունին ձեռքով նշան է անում, որ
մոտենամ: Անվստահ քայլերով առաջ եմ գնում: Նա հանդարտ բարձրացնում է կոպերը,
հայացքը հառում ինձ: Աչքերն այնքա~ն
խորհրդավոր են,այնքա~ն իմաստուն…
Երկուսս էլ
լուռ ենք: Նայում եմ շուրջս: Սենյակը պարզունակ է: Ես շփոթված փորձում եմ հավաքել
մտքերս: Ալևոր պապիկը դողացող ձեռքով բռնում է բազմոցից և կանգնում: Զարմանքս շատ
է մեծանում: Առաջին հայացքից փոքրամարմին թվացող ծերունին մի կախարդական ուժով
զորանում է, դառնում աժդահա` ամպերի եզրագիծը հատող: Հաղթանդամ պապիկը շարժում է
շրթունքները, և ես լսում եմ նրա ձայնի երկաթյա ելևէջները:
-Հա’յ եմ, պապի’կ: Ճիշտ կկռահեք. օտար ափերեն եկած եմ:Հայաստանումս, ցավոք, չեմ
ապրե: Անհամբեր էի. կուզեի Ձեզի հետ հանդիպել: Գիտե±ք,
Ձեր մասին ողջ աշխարհը կխոսե: Մեծ բախտ
ունեմ զրուցել Ձեզի հետ` հայ ժողովրդի
պատմության ականատեսեն հետ: Խնդրում եմ Ձեզի, պատմե’ք ինձի իմ ժողովրդեն
պատմությունը:
-Օ~ զավակս, ինչ հետաքրքրասերն ես: Խոստանում եմ`
անպայման կօգնեմ քեզ: Իսկ հիմա ասա’` ի±նչ ես ուզում, որ քեզ պատմեմ իմ հինգ հազար տարվա
կյանքի պատմությունից:
-Պապի’ ջան, ինձի պատմեք ամեն ինչ: Ասե’ք`Դուք եղա±ծ
եք
Տիգրանակերտում, եղա±ծ եք արքայից արքայի պալատներում,Դու՞ք էլ եք ամեն
առավոտ արթնացել <<Առավոտ լուսո>>-ի ականջալուր հնչյուններից,Դուք
տեսա՞ծ եք տիկնանց տիկին Համասփյուռին,Երանուհի թագուհուն,զորավար Մամիկին, արքայազն
Արտավազդին, արքայադուստր Նռանեին: Պատմե’ք, էլի, պապի’, շատ կխնդրեմ:
-Համբերի’ր, թոռնի’կս, ամեն ինչ իր հերթին: Այո’, իհարկե,
տեսել եմ նրանց: Տեսել եմ նաև Բարեպաշտ Արտաշեսին և նրա ողջ սերունդներին:Տեսել
եմ, թե ինչպես է զարգանում, ծաղկում Հայքս, ցնծացել եմ մեր զորավարների
հաղթանակներով: Տեսել եմ, թե ինչպես են լուկուլոսներն ու պոմպեոսները, գլուխներն
ափերի մեջ առած, փախչում Հայաստանից: Լսել եմ յուրաքանչյուր հայ մանկան ճիչ: Ուրախացել
եմ ու տխրել, ցնծացել ու ոգևորվել… Է~, ինչ օրեր էին…
Նա խոսում է հստակ, խոսում է մեծ ոգևորությամբ: Նրա
աչքերը փայլում են և բոցկլտում հրի պես: Նա պատմում է, պատմում ու պատմում… Մերթ
նրա դեմքն այլայլվում է, մերթ հրճվում, մերթ տխրում, մերթ ուրախանում: Նրա դեմքին
դրոշմվում են հատվածներ Վարդանանց, Ակոռիի, Ձիրավի,Արածանիի, Խաղխաղի, Սարդարապատի
ճակատամարտերից: Իսկական հրաշք է, տեսածիս չեմ հավատում: Երանի~, երանի մեկ
վայրկյան նրա փոխարեն լինեմ: Նրա արտահայտիչ խոսքերից աչքերիս առջևով անցնում են
հայ ժողովրդի պատմության դրվագները, տեսնում եմ նախնիներիս, ովքեր պայքարել են
հայոց մի թիզ հողի համար: Տեսնում եմ մեր հզոր բերդաքաղաքները: Աչքերիս առջևով թռչում
է ծովից ծով Հայաստանս,Հայքս, Արմենիաս:
Պապը
շարունակում է մեր հերոսկան պատմությունը: Ես խորասուզված լսում եմ նրան: Նա
պտտում է պատմության ու ժամանակի անիվը, ինձ տեղափոխում դարերի խորքը, օգնում հասկանալ անտիկ
ժամանակների խորհուրդը: Նա թոթափում է հազարամյակների փոշին և ինձ զգացնել տալիս
հնության ու հնամենիության բույրը: Ես ինձ զգում եմ պատմական գրքի իրական հերոս, սուզվում
պատմության անծայրածիր, ծովածավալ օվկիանոսը և անգամ չեմ նկատում,որ ալևոր պապը
փակել է աչքերը և ննջում է`բազմոցին նստած: Փորձում եմ նրան չխանգարել, բայց
նկատում եմ, որ պապիկը իր բեղերի տակ կամաց շարժում է շրթունքները: Լսողությունս
լարելուց հետո հասկանում եմ, թե ինչ է մրմնջում նա. նրա շրթունքներից դուրս է
ելնում.
-Ընդ եղեգան փող ծուխ ելաներ, ընդ եղեգան փող բոց
ելաներ…
Ես փշաքաղված նայում եմ նրան և ասում.
-Հետո±, էլի պատմեք, պապի’կ,
խնդրում եմ:
Նա ծածուկ
ժպտում է բեղերի տակից և կամաց ծոցագրպանից հանում է մի գիրք և մեկնում ինձ.
-Վերցրու,’ զավակս… Ընթերցի’ր ու խորասուզվի’ր այս գրքի օվկիանում, ապրի’ր նրա
յուրաքանչյուր էջում, ուղղորդվի’ր սրանով քո ողջ կյանքում. այն կսովորեցնի քեզ
հաղթելու փոքրիկ քայլերի արվեստը:
Մեկնում եմ
ձեռքս և վերցնում եմ գիրքը: Գրքի վրա գրված է`<< Հայկ Խաչատրյան.
<<Տիգրան Մեծ>>>>: Հիացմունքս և հուզմունքս զսպելով` ուղղում եմ
վերջին հարցս.
-Ի՞նչ է
Ձեր անունը, Դուք չասացիք այն:
Ծերունու
աչքերը խորհրդավոր փայլում են և կիսաբաց շրթունքներից լսելի է դառնում նրա
շշնջոցը.
-Հայ…
Այս բառն արտասանելուն պես նա երիտասարդանում է և
դառնում գանգրահեր մազերով քսանմեկամյա երիտասարդ: Դա արդեն չափազանց է: Պարզվում
է` իմ զրուցակիցը ոչ այլ ոք է, քան իմ հայկյան ժողովրդի մոհիկանը`անցյալից
ուղղորդված դեպի ներկա և ապագա: Նոր եմ հասկանում, որ նա նույնքան հավերժ է, որքան
իմ բիբլիական ժողովուրդը: Պարզվում է` ես առնչվում եմ անմահությանը:
Զարմանքս
հասնում է իր գագաթնակետին: Հանկարծ զգում եմ, թե ինչպես է վերջին խոսքը դառնում
<<երեքթևյան հայկյան նետ>> և մխրճվելով մարմնիս մեջ` դիպչում հոգուս
լարերն…
Սարսուռից և ծակոցից բացում եմ աչքերս և տեսնում, որ
արևն արդեն երկխոսության մեջ է մտել պատուհանիս հետ: Շփոթված նայում եմ ձեռքերիս
մեջ և տեսնում նույն գիրքը, վրան գրված նույն ոսկե բառերը`<<Հայկ Խաչատրյան
<<Տիգրան մեծ>>>>:
Ավարտվեց
երազս, բայց հոգիս խնդում է: Ես այսօրվանից պատրաստ եմ և շատ եմ ուզում ամբողջ
կյանքս ապրել այդ գրքում`այդ փոքրիկ հայկական հրաշքում:
Կարբիի միջն. դպրոց.
10-րդ դասարան.
Էլյա Հարությունյան.
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment