Saturday, February 16, 2013

Լուսինե Արշակյան:Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել

Ասում են՝  խելացի է  նա,  ով  ուրիշների  սխալների  վրա է  սովորում  և  իր  ժամանակը  չի ծախսում  դեգերումների  ու  <<ճշտի>>  որոնման  վրա:  Գիրքը  մի  շատ  յուրօրինակ  կապող  օղակ է  մարդու,  անհատի  և  կյանքի  միջև:  Իրապես,  գիրքն  ուսուցիչ  է,  այն  շա՜տ  հարցերի  պատասխանն  է:  Սիրում եմ  կարդալ…  Գրքերը  կարծես  մեզնից  շա՜տ  ավելի  մեծերի  սրտի  խոսքն  են,  խորհուրդը՝  մատաղ  սերնդին  ուղղված:  Իմ ընթերցած  բոլոր  գրքերից  ակամայից  մտաբերեցի  Նար-Դոսին,  վերջինիս  <<Ես  և  Նա>>  պատմվածքը:  Առհասարակ,  կյանքը  ինքնին  համաեմատությունների  ու  հակադրությունների  ոլորապտույտ  է…  Այստեղ  հակադրվում են  <<ես>>-ը  և  <<նա>>-ն:   
Ասում են՝  կյանքը  բարձրացումների  և  իջեցումների  համակարգ է՝  այնքա՜ն  նման  սրտի  աշխատանքին:  Եթե  դրանք  չկան,  կյանքը  մեռած  է,  ուստի՝  բարձրանալիս  բարևի՛ր,  որ  իջնելիս  չամաչես:  Հիրավի,  ճշմարիտ են  այս  խոսքերը,  թեև  ես  երբեք  էլ  կասկածի  տակ չեմ առել  դրանց  ճշմարտացիությունը:  Այս հանճարեղ  մտքի  վառ  ապացույցն  ու  վկան է  այս  պատմվածքը:  Ոչինչ  հավերժ  չէ.  ո՛չ  հարստությունը,  ո՛չ  գեղեցկությունը,  ո՛չ  էլ  նույնիսկ  սերը,  ուստի  անդունդ  շինել  սիրած  էակիդ  ու  քո  միջև  հանուն  ինչ-որ  սին  ու  ունայնի՞  ինձ  թվում է  անմտություն  է:   
<<Վերև>>  և  <<ներքև>>  ասվածի  միջև  գոյություն ունեցող  անդունդը  ոչ  միայն  լի  է  մեղքերով՝  գագաթին  կրելով  <<հպարտություն>>  ասվածը,  այլև  ներառում է  իր մեջ  և՛  ցա՛վ  և՛  բաժանում,  և՛  տխրություն,  գուցե  վերջում  նաև  զղջում,  բայց  այս  դեպքում  արդեն  ոչինչ,  իր  ամենախորը  իմաստով,  չի կարող  լցնել  այդ  անդունդը…  Անկեղծ  ցավում եմ  <<ես>>-ի համար,  բայց  իմ անթաքույց  ոգևորությունն ու  հիացմունքն եմ  արտահայտում  <<նա>>-ի  հանդեպ…  Սովորել եմ  նրանից  ավելի  ճիշտ  ապրել,  հասկանալ  կյանքի  էությունը  սիրել  և  սիրվել՝  շահադիտական  նկատառումները  հետևում թողնելով.  Դրանք  խանգարում են,  ճնշում,  նույնիսկ  կյանքեր  կործանում:  Պետք է  միշտ ուժեղ լինել  և  չընկճվել  կյանքի ու  մարդկանց  չար  կատակներից:  Այս  պատմվածքը  սովորեցնում է  նաև,  որ  երջանկության  հիմքը  ոչ  թե  փողն է,  այլ  մարդկային  բարձր  ու  վեհ  արժեքները:  Այն  ինձ  սովորեցրեց  ապրել,  ապրել այնպես,  որ  երբեք  չընկճվեմ  կյանքի  դժվարություններից  և  միշտ  գնահատեմ  դիմացինիս  մարդկային արժեքները  ու շփվեմ  նրանց  հետ  ոչ  թե  փողի,  այլ  ավելի  վեհ  արժեքների  համար:  Կյանքի  աղբյուրը՝  սիրտը,  կրում է  ավելի  վեհ  արժեքներ՝  սեր,  հարգանք,  վստահություն…  իսկ  մնացածը  ժամանակի  հետ  ձեռք են  բերվում և  ունայնության  կնիքը  կրելով՝վերջում  <<մայր  մտնում>>…


Սևանի  թիվ  4   հիմնական դպրոց.
  9-րդ  դասարան.     
Լուսինե Արշակյան
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment