Այն չսովորեցրեց ինձ ապրել, սակայն սոովորեցրեց լինել խորաթափանց,
սիրալիր, դիմացկուն և որ ամենակարևորն է` նպատակասլաց:
սովորեցի գնահատել այն ամենն, ինչ դեռ ունեմ, դիմակայել կյանքում շատ ու շատ փորձությունների
ու կորուստներին: Սովորեցի կրելով ցավը շարունակել ապրել առանց դրա:
Խոսքը ժամանակակից գրող Արտակ Ճաղարյանի <<Ականատեսը>>
վեպի մասին է:
Վեպի նախատիպը հանդիսացող պատմության հեղինակը Ջոշ Մաք-Դաուելն
է: Բայց հայկական տարբերակը թարգմանություն չէ: <<Այս գիրքը շատ հեռու է ուղղակի թարգմանություն լինելուց: փաստացի սա նորավեպ է` հիմնված հիշատակված պատմության վրա: Մենք
պահպանել ենք պատմության սոսկ հիմունքային գծերը` իրադարձությունները տեղափոխելով այլ
հարթություն և այլ կոլորիտ, ըստ էության դրանով իսկ սյուժետային նոր առանձնահատկություններ առաջարկելով
ընթերցողին: Այս ամենը բնականաբար հեղինակի համաձայնությամբ:…>>,-ասվում է գրքում:
Գիրքը պատմում է հանգամանքների բերումով հայրենիքից դուրս ապրող
Գևորգ Միքաելյանի անակնկալ-փորձություններով ու ցավով լի կյանքի ուղու, առաջին սիրո
արյունոտ կորստի և հետագայում այդ զգացմունքն ուրիշի մեջվերգտնելո մասին: Ներկայացվում
են նաև տարբեր իրավիճակներից դուրս գալու ճանապարհներ, որոնք ի դեպկյանքիս տարբեր դրվագներում ինձ շատ օգնեցին:
Այս գիրքը <<կյանքի ուղեցույց>>դարձավ ինձ համար: Գնալով համոզվում եմ, որ իմ կյանքը շատ նման է գրքի
հերոսի կյանքին, իսկ ուղիս`նրա ուղուն: Ես տարբեր եմ միայն իմ որոշակի առանձնահատկություններով:
հենց դրա համար է, որ շարունակում եմ ապրել այդ գրքով ու նմանվել իմ հերոսին:
Այն ամեն ինչի մասին է ու ամեն ինչ ինձ համար: Այն իսկապես փոխեց
ինձ:
Rate this posting: {[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment