Saturday, February 16, 2013

Հասմիկ Գյոզալյան: Գիրքը, որը փոխեց իմ կյանքը


Ամառ էր.շոգ ամառ: Երկնքից կրակ էր թափվում:
Ես սկսել էի ոչնչով ոհետաքրքրվել. ինձ ոչինչ չէր հետաքրքրում` նույնիսկ համացանցը: Կյանքը ինձ համար դարձել էր ձանձրալի, ընկերներս չէին հուզում ինձ, միայն ինձ մտահոգում էր այն փաստը, թե ի~նչ անեմ, ինչո~վ զբաղվեմ, որպեսզի կյանքս դառնար ավելի հետաքրքիր և ավելի լեցուն: Որոշ ժամանակ այսպես ուղղակի ժամանակ վատնելու փոխարեն` որոշեցի հետևել տատիկիս խորհրդին` սկսեցի գիրք կարդալ` Ալեքսանդր Շիրվանզադեյի <<Քաոս>> ստեղծագործությունը:
Սկզբից այն ինձ թվաց մի ձանձրալի և անհետաքրքիր գիրք, որը ուղղակի պարտավոր էի կարդալ` տատիկիս խնդրանքից դրդված:Սակայն, մի որոշ ժամանակ կարդալով, խորասուզվեցի այդ ընտանիքի պատմուփյան մեջ: Հերոսները դարձել էին ավելի հոգեհարազատ, նրանց հետ էի ամեն ժամ, ամեն վայրկյան և ամեն րոպե: Չէի պատկերացնում,որ կյանքս կդառնար այսպես լեցուն:
Սկզբից Շիրվանզանդեն պատմում էր Մարկոս Ալիմյանի կյանքը, գործունեությունը, ընտանիքը և ընդհանուր բնութագիր տալիս նրան: Երբ կարդում ես նրա կյանքի, վատ գործունեության մասին, հասկանում ես , որ չարի վերջը միշտ էլ մոտ է, քանի որ նա ստացավ իր պատիժը և’ իր հեվանդության միջոցով, և’ իր ավագ որդու ` Սմբատի, այլազգի կնոջ հետ ամուսնանալու փաստով, և’ միջնեկ որդու ` Միքայելի այլաբարո կյանքով զբաղվելով:
          Կարդալով միայն մեկ հատված` հասկացա, որ բոլոր հարուստ, ժլատ և շահամոլ մարդիկ միշտ էլ շրջապատված են լինում <<բարեկամներով>>, որոնք նրանց կողքին լինում են միայն ուրախության պահի, երբ այդ մարդիկ չունեն ո’չ ֆինանսական, ո’չ հոգեկան և ո’չ էլ սոցիալական որևէ խնդիր: Նույնիսկ Մարկոս Ալիմյանի մահվան ժամանակ, բոլոր եկածները իբրև սգում էին նրա մահը, բայց հոգու խորքում ուրախ էին այդ գույժի համար: Ամենից շատ նրանց հուզում էր Ալիմյանների ժառանգության հարցը, քանի որ Մարկոս Ալիմյանը մահվանից առաջ իր կտակում գրել էր, որ իր ժառանգության Սմբատի բաժինը իրեն կանցնի միանյ այն ժամանակ, երբ Սմբատը հրաժարվի և’ կնոջից, և’ երեխաներից: Նրա մահվան օրը չէին սգում և ոչ մեկը` նույնիսկ սեփական երեխաները. Ամբողջ <<Սև քաղաքում>> ի սրտե ողբում էր միայն այրի Ոսկեհատը:

        Այս ընտանիքում ամեն ինչ փոխվեց Սմբատի վերադառնալուց հետո; Ե’վ տանեցիները և’ բարեկամներն ու ծանոթները պատեհ-անպատեհ վարկաբեկում էին նրան, այն բանի համար, որ նա ամուսնացել էր այլազգի կնոջ հետ և այդ կնոջից ուներ երկու զավակ: Բոլորը կշտամբում էին նրան, թե ինչու չի ամուսնալուծվում այդ կնոջից և ապրում ազատ ու անկախ, սակայն նրան նրան տանջում և հոգեմաշ էր անում զավակների փաստը, որ չէր կարող նրանց այդպես անտեր և անօգնական թողնել: Մյուս կւղմից էլ Անտոնինան,որի գալուց հետո փոխվեց Ալիմյան ընտանիքի ողջ դրությունը. Վեճերը դարձել էին այս ընտանիքի կյանքի մի մասը: Մարթան` Սմբատի քույրը, հարմար առիթը բաց չէր թողնում մորը հարսի դեմ հանելու:
Իսկ Միքայելը…
     Միքայելը գնում էր դեպի կործանում` իր ետևից տանելով Արշակին` փոքր եղբորը: Նրա համար արժեք էին ներկայացնում միայն փողը, շահամոլությունը, աղջիկները և ինչու չէ նաև անբարո կյանքով ապրող ընկերները: Սակայն Անուշ Ղուլամյանի հետ ունեցած սիրավեպի արգասիքների արդյունքում ուշքի եկավ Միքայելը` գնաց դեպի ճիշտ ուղի: Նրա կյանքը փոխվեց Շուշանիկի հայտնվելուց հետո: Շուշանիկի արհամարհանքը, անուշադրության մատնելը ամբողջությամբ փոխեց Միքայելին` դարձնելով ավելի պարկեշտ, հավասարակշռված: Մինչ դեռ նրա անբարո ուղին էր բռնել Սմբատը: Նրան ավելի ու ավելի շատ էին գերում հորից ժառանգած փողերը, նա ավելի ու ավելի էր տարվում անբարո կյանքով, թղթախաղով և աղջիկները: Փողը ամբողջությամբ փոխեց նրան` դարձնելով այնպիսին, ինչպիսիններից մի որոշ ժամանակ առաջ խուսափում էր: Նրա կյանքի միակ ուրախությունը դարձել էին երեխաները. Նրանք էին Սմբատ ԱԼիմյանի կյանքի միակ իմաստը` միևնույն պահին նեղկանք տածելով դեպի այդ երեխաների մայրը: Անտոնինան ևս ոչինիչ չէր զգում դեպի Սմբատը. Նրանց մի շատ մեծ ուժով կապում էին երեխաները, մինչդեռ հոր և մոր մշակութները, սովորությունները, բնավորությունները շատ տարբեր էին, ավելին` նրանք բավականին հակասում էին միմյանց:
        Կարդալով այս ստեղծագործությունը հասկանում ես, որ ամեն մի տողից, ամեն մի բառից սովորում ես մի նոր բան, ներխուժում է քո կյանք ու դառնում և’ քո բնավորության, և’ քո էության և իհարե քո կյանքի իմաստը:
<<Քաոսը> ինձ համար կարծես կյանքի մի նոր օրինակ ծառայեց. Այն ինձ սովորեցրեց մարդկանց նայել ուրիշ աչքերով և ուրիշ կողմից: Այն ինձ հասունացրեց, դարձրեց ավելի խոհուն և շրջահայաց: Շիրվանզադեն շատ լավ նկարագրել է տրված ժամանակաշրջանը, միաժամանակ կարողանալով ուսուցողական բնույթ տալ այս պատմվածքին:
Հասակակիցներիս խորհուրդ կտամ, որ նրանք կարդան այս գիրքը: Ըստ ինձ գիրք կարդալը մարդու կյանքի անբաժան մասն է, մարդը գիրք կարդալով է դառնում ավելի խոհուն, զարգացած և իհարկե հետաքրքիր շրջապատի համար: <<Քաոսը>> օրինակ կծառայի բոլորի համար, թե մեծերի և թե փոքրերի համար: Այն կօգնի բոլորին օրինակ քավել կյանքի բոլոր բնագավառներում:


Երևանի Վ. Համբարձումյանի N 17 դպրոց,
9-րդ դասարան.
Գյոզալյան Հասմիկ
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment