Սիրում եմ կյանքը , սիրում եմ ամեն մի բացվող առավոտ , սիրում եմ պարզապես նստել պատուհանի մոտ ու նայել պատուհանից այն կողմ : Գիտե՞ք , անկեղծ ասած , այս ամենից զատ սիրում եմ ընթերցել , սիրում եմ ես ինքս ստեղծագործել ու այդպես կյանքը ավելի հետաքրքիր է անցնում և քեզ թվում է , թե ապրում ես տարբեր աշխարհներում : Ինձ համար ամեն գիրքը մի աշխարհ է , մի երջանկություն , մի կյանք որով դու ակամա սկսում ես ապրել և դառնում ես նրա մի մասնիկը : Եվ այսօր ես պարզապես վախենում եմ իմ կարդացած գրքերից առանձնացնել մեկը , որը իսկապես սովորեցրեց ինձ ապրել : Ճիշտ է , բազում գրքեր ընթերցելիս մենք առանձնացնում ենք այն ստեղծագործությունները , որոնք մեզ ավելի հոգեհարզատ են և խոցում են մեր հիշողությունները : Բայց այնուամենայնիվ մենք անզոր ենք տալ ամենաբարձր գնահատականը :
Գրիգոր Զորհրապ ‹‹ Երջանիկ մահը ›› , մի գիրք , որը սովորեցրեց ինձ ապրել : Գրիգոր Զոհրապը իր ժամանակակիցներից ստացավ ‹‹ Նորավեպի իշխան ›› պատվանունը : Նա հոգեբան գրող է , որ խորությամբ բացահայտեց մարդկային հոգիների գաղտնիքը : Նա տեսավ այն , ինչ ուրիշները չէին տեսնում , նա գրեց ‹‹ Երջանիկ մահը ›› նովելը և մեզ թողեց մի մեծ գաղտնիք ` հասկանալու արդյո՞ք կա երջանիկ մահ : Ինքս ինձ համար փորձել եմ բացել այդ գաղտնիքը . մահը մահ է , իսկ երջանիկ մահը կապակցույթուն ` մահվան երջանիկ բնորոշումով , այսինքն ` երկու եզրերի միացումով կարող է տարօրինակ թվալ : Բայց կյանքը գալիս է ապացուցելու , որ , այո՛ , կա նաև երջանիկ մահ , բառի բուն իմաստով :
Գրված բժշկի հիշողություններով , պատմելով անանուն հերոսուհու կյանքի և մահվան մասին , որ լինոլով մի չքնաղ կին իր ամուսնուց բացի ուներ երկրպագուների մեծ բանակ և մի երիտասրադ , գեղեցկադեմ սիրեկան : Բայց արի ու տես , որ այս հրապուրիչ կինը ուներ սրտի հիվանդություն : Բժշկի խորհրդով հարկավոր էր հրաժարվել իր ցոփ ու շռայլ կյանքից և հանդարտ կյանք վարել : Սակայն կինը ռեալիստորեն մերժում է այդ ամենը , քանզի ‹‹ կնոջ ծիծաղը պետք չէ, որ լացի փոխվի ›› , այսինքն կինը կյանքի գեղեցկությունն է այնքան ժամանակ , քանի դեռ ավելացնում է կյանքի հմայքը և ոչ թե ծանր հոգսի նման ծանրանում նրա վրա : Եվ ահա այն ցնծահույս վայրկյանը , այն հանգուցալուծումը , որ դաջվել է իմ հիշողությունում : Անկեղծ ասածառաջին անգամ ակամա ընթերցելով չէի սպասում այսպիսի մահվան ու ինձ թվում էր , երբ վալսի ժամանակ պարահրապարակ են մտնում երջանիկ զույգը ու բոլորը միանգամից զմայլվում են նրանցով , ինձ թվում էր ես էլ եմ այդ մարդկանց շարքում , ես էլ եմ դիտում նրանց ցնորական պարը, ես էլ եմ հիանում նրանց սիրով ու ակամայից ես իմ պատկերացումներում արդեն լսում եմ վալսի երաժշտությունը , հափշտակված ծափահարում , բայց դեռ չեմ հասկանում երջանիկ մահվան գաղափարը : Գեղեցկության, Հիացումի այդ վեհ պահին հանկարծ սիրո հնչյունների ներքո կինը վատ է զգում , սայթաքում և …: Ու ես դեռ ապշած եմ , ցնցված եմ ամբողջ մարմնով : Երջանիկ մահ , այո՛ , այո՛ , սա կնաջ երջանիկ մահն էր , նրա աստեղային պահը , նրա սիրո հանգուցալուծումը : Վերջին պարի հափշտակության մեջ նա հեռացավ կյանքից ` առանց զգալու հիասթափությունների դառնությունը , ծերության խեղճությունը , չնկատվելու նվաստացումը … : Պաշտելի ու պաշտված կին մնաց մինչև կյանքի վերջին վայրկյանը և ընդհանուր զմայլումով պարուրված , իր սիրած տղայի գրկում հեռացավ կյանքից : Թեև ծիծաղելի է , որ մենք մահվան մեջ երջանկություն ենք տեսնում , բայց գիտակցում ու հասկանում ենք , որ կյանքի ուղին շատ դժվար է , անհարթ ու խոչընդոտներով լի , և կյանքում ոչինչ հեշտությամբ չի տրվում անգամ ` մահը:
Իմ փոքրիկ աչքերով պարզապես զարմացած եմ : Ինձ գրավում է այն ,որ Զոհրապը սիրո մեջ նկատում է ծայրահեղությունները , ինչպես որ կյանքում որոնում ու գտնում է անսպասելին , այդպես էլ մարդկային սրտի հարաբերություններից հանում է այն , ինչ այդ անկրկնելին ու բացառիկը վերածում է մարդկայնորեն չափազանց հասկանալի ու հոգևոր համընկնումի համար պարտադիր : Ու վերջում փորձեցի հասկանալ զոհրապյան արտասովոր տաղանդի ` նրա երջանիկ մահվան փայլուն մտքի գաղափարը : Զոհրապը գրում ու անմահացնում է կյանքի դրական ու բացասական կողմերը , ելնելով գեղագիտական իդեալի դիրքերից , հանուն վեհի , գեղեցիկի , արտասովորի իդեալականի հաստատման : Այ հենց դա է պատճառը , որ Զոհրապի նորավեպերը , որոնցում հեղինակը կրքոտությամբ բացահայտում, ծիծաղում է բացասականի վրա , ընկալում է իբրև գեղեցիկի հաստատման ստեղծագործություններ :
Չգիտեմ արդյոք իմ փոքրիկ գաղափարներով կարողացա բացահայտել զոհրապյան արտասովոր տաղանդի , երջանիկ մահվան արտասովոր գաղտնիքը , սակայն ես նույնպես ստեղծագործելիս փորձում եմ առաջնորդվել այդ հանելուկային գաափարներով : Շատ անգամ ինձ հարց եմ տվել արդյոք կցանկանամ հանդիպել իմ սիրելի հերոսին , կցանկանայի շարունանակել իմ սիրելի գիրքը , կամ որ գրքում կուզենայի ապրել , բայց միանգամից աչքերիս առաջ , մտքիս մեջ հայտնվում է ‹‹Երջանիկ մահը ›› գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել:
Կյանքի սոցիալական, բարոյական հարվածները Զոհրապի հերոսների համար դառնում են լուռ ցավեր ` շրջապատող հերոսների , գրողի ու ընթերցողներիս մեջ առաջացնելով խղճմտանքի զգացումներ , և վերջում այս ամենը ներակայացնում այնպես, ինչպես դրանք լինում են կյանքում :
Սիրում եմ կյանքը, սիրում եմ ամեն մի բացվող առավոտը սիրում եմ ընթերցել ու ստեղծագործել , սիրում եմ ապրել այն գրքերով , որոնք նորից կյանքի են կոչում քեզ , սովորեցնում են , որ ինչ էլ անես սիրով ու հոգատարությամբ ողողես կյանքիդ ամեն մի վայրկյանը ,որոնք էլ ստիպում են քեզ ապրել ու ապրել …
Այս առեղծվածային կյանքում սրանից ավելի Երջանիկ մահ կարո՞ղ եք նկարագրել:
Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց.
11-րդ դասարան.
Օլյա Պետրոսյան
Նյութը խմբագրված չէ. Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Ol jan shat lavna..xosqer chuneem
ReplyDeleteTA ASTVAC VOR BOLORE KARDAN MEC HEXINAKNERI GRVACQNERE OL JAN .BAYC AMENAKAREVORE ENKALEN U XORHURDI KARGOV CHISHT APREN .APRES HIACA VOR ARDEN ENKALUMES
DeleteHrashali e!!! Hoyakap mtqer en!!!
ReplyDeleteCHISHT ES LUS JAN
Deletehianali nkaragrutyun , hianali xosqer , hianali sharadranq !!
ReplyDelete