Saturday, February 16, 2013

Աննա Մանգասարյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


       Մտքերի մեջ խորասուզված` չնկատեցի ,թե ինչպես երկինքը մշուշվեց աղջամուղջով,և տեսարանը շաղախվեց շամանդաղի նոսր շերտով:Խավարը ահռելի  քայլերով   առաջ էր սլանում` երկիրը առնելով իր մութ շվաքի տակ : Լուսնի կաթնագույն լույսի ներքո առկայծում էին աստղերը:Հեքիաթային գիշերը իր զովքն էր ցողացել ` ռոմանտիկ երեկոն   դարձնելով  ավելի դյութիչ  :Երկնասույզ  ամպերը , կարծես  հույզերով հյուսված պսակներ լինեին աստղերի շուրջը ,որ  փորձում են հասնել նրանց ու  պատմել երազկոտ մարդկանց անկատար իղձերի ու երազանքների մասին :ՈՒզում եմ նայել աստներին ,երազել  ու երեկոն այս ամուր պահել կոպերիս մեջՆայում եմ ու մտածում,որ եթե մարդիկ շարունակեն  այսպես անդադար աստղերին նայելով երազել , լուսինը կզգա ,թե ինչ է մենությունը...

     Մենությունը սեղմել է սիրտս ,կուրացրել հոգիս:Լույս եմ որոնում  այս մթության մեջ `լույսի մի ճրագ ,որ լուսավորի սրտիս խորքերը  ու հանդարտ այրվի  հոգուս կիսաբաց պատուհանի տակ:Ինձ հարկավոր է բանիմաց ընկեր , որ  հասկանա  ինձ , երբ տխուր եմ ես ,որ հարցեր չտա ,երբ  բացակայում են պատասխանները:Ես որոշեցի գրքեր  կարդալ և գիրքը դարձավ իմ մենության  ընկերը:Հիշում եմ Նար-Դոսի  <<Սպանվաց աղավնին>>,որ խորը  սպի է թողել իմ հիշողության վրա: Այնքան հետաքրքիր և պատկերավոր էին շարադրված դեպքերը, կարծես ինչ-որ գերբնական ուժ ինձ  շղթայել էր պատմությանը, և   թվում էր` ներկա եմ և ականատեսն եմ լինում իրադարձությունների զարգացմանը: Ես կարծես շնչում էի Սառայի հետ,գնահատում նրա քայլերը ,ինձ թվում էր` իր հետ մեկտեղ ես էլ էի կյանքի փորձ ձեռք բերում :Ես  հետևում էի նրա սխալներին և իր իսկ թույլ տված սխալների վրա ուղղվում,դասեր քաղում ու աշխատում չանցնել նրա անցած ճանապարհով:Ես հասկացա ,որ կա միայն մեկ ճանապարհ  ճիշտ ապրելու և կյանքին հաճոյանալու համար, ապրել ազնիվ և անսխալ ,իսկ ապրել անսխալ`  նույնն  է, ինչ քայլել ավազի վրայով առանց հետքեր նշմարելու…
        
Սառան հպարտ կին  էր,և նրա  հպարտությունը վնասեց մի էակի,ով ընդհանրապես մեղավոր չէր և ոչ մի առնչություն չուներ մոր կյանքում տեղի ունեցած ցավալի ճակատագրական  դեպքերի հետ,որ վճարեց կյանքի գնով:Եղավ  այն, ինչը երևի սահմանված էր ի վերուստ :Երբեք չէի պատկերացնի ,որ  հասարակ թռչնի մահը կարող էր այդչափ  ծանր տանել,իսկ սպանվաց աղավնին  ապացուցեց ,որ մահը մահ է ,լինի դա  թռչուն ,թե որևէ այլ կենդանի արարած...
        
Կարդացի, կարդացի և… Արցունքը երկչոտ դողում էր աչքիս մեջ և փայլում ապակու անկենդան փայլով,ներսս մի տեսակ այրվում էր, աչքիս երևում էին անբովանդակ  տեսիլներ:Խորը շունչ քաշեցի , և նույնիսկ մի պահ դադարեցի  շնչել. ուզում էի հասկանալ: Անհամբեր սպասում էի`  ինչ պետք է կատարվեր ,բայց և այնպես  հակառակ իմ ցանկության զսպում էի ինձ ,որ չկարդամ:Ուղեղիս մեջ գամվել էր մի  միտք` հասկանալ ինչու :Դեռ արշալույսը չծագած` մանկան աչքերին մարել է երեկոն…
     Կներես ,սիրտ իմ , չէի ուզում քեզ նեղացնել, չէի կարծում ,որ այդքան ուժգին ու խորապես կարձագանքես…Տաք արցունքը գլորվեց այտիս ու դանդաղ սահեց ցած: Խոսել չգիտես,որ խոսես ,սակայն ես լսում եմ քո խոսքերի լուռ շշուկները:
       Ես
ցնցված էի :Իմ պատանեկան հոգին ի զորու չէր այդքան ցանր ,դժվարություններով լի կյանքի պատմությունը հեշտ մարսելԱյն ժամերը ,որ ես նվիրեցի <<Սպանված աղավնուն>> ,մի հավերժություն էր թվում,այնքան երկար տևեց , որ ինձ թվաց` մի ամբողջ կյանք եմ ապրում :

      
Ռուբեն Թուսյանից մնաց այն սպին և սպանված աղավնին, իսկ ինձնից`  հարցեր ,հարցեր ,որոնց պատասխանել   Սառան այդպես էլ չհասցրեց: Ինչի՞ համար...Ինչու՞ սպանեց...Միթե՞ հպարտությունը կարող է մարել մոր սրտում եղած մայրական սերը,զգացմունքները:Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ Սառային:Երբեմն փորձում էի արդարացնել ,ամեն կերպ ուզուում էի հասկանլ…
      Կեղծիքը փակում է ճծմարտության լույսը և մենք տեսնում ենք այդ լույսի մութ ստվերները :Կյանքի այս բեմում մենք դարձել ենք ստի կրողները:Մենք դա չենք տեսնում ,տեսնում են
 նրանք ,ովքեր խորթ ու անծանոթ են այս աշխարհին :Ինձ միշտ մի հարց է տանջել .<<Ինչու՞ են լալիս նորածինները լույս աշխարհ գալիս >>:Այժմ ես գիտեմ .հենց նրանք են տեսնում ստի մութ ստվերները ,և այն, ինչ տեղի է ունենում մեր կյանքում, սարսափեցնում է նրանց :Վախից ճչում են ,և ո՞վ է հասկանում նրանց սրտի սագնապը :Երբեմն ինձ թվում է` կյանքի իրադրություններից հոգնած Սառան,իր փոքրիկին սպանել է ,որպեսզի փրկի այս կյանքի դաժան խաղից ,որ կյանքը չհասցնի կործանել իր երեխային այնպես,ինչպես որ իրեն կործանեց :Երբեմն արդարացնում եմ ,երբեմն էլ  փնովում նրան …...

        
Աստված պատժեց Սառային ,խլելով կյանքը և նա մահացավ իր հետ տանելով կրծքի տակ սաղմնավորվող,դեռ չծնված երկրորդ երեխային ,չվայելելով մայր կոչվելու   բերկրանքը :Այդ պատմությունը կարդալով ես ինքս ինձ երդվեցի կյանքում լավ մայր լինել երեխայիս համար և կյանքում արժանապատվորեն կատարել մոր սխրանքը...
        
Իմ կյանքում տեղի ունեցեծ <<շրջադարձից>> հետո ես ավելի զգոն եմ դարձել,քայլեր կատարելուց առաջ   ավելի երկար եմ մտածում,իսկ կյանքին` ռեալ նայում ...
      
Գիշեր է ,այն խորհրդավոր  գիշերներից մեկը:Երկնքից կախվաց կիսալուսինը ժպտում է երկրին:Ամեն ինչ նույնն է ,ես եմ փոխվել...Նույն երկինքը,նույն աստղերը ու մշուշները,որոնց մեջ այնքան  թաքնվաց խորհուրդներ  կան,որոնք ես կբացահայտեմ իմ կյանքի հետագա էտապներում...                                                                                                
Կապանի թիվ 10 միջն.  դպրոց                                                                                                                     11-րդ դասարան 
    Աննա Մանգասարյան 
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment