Չափազանց հեշտ է ապրել, ստեղծել ու ստեղծագործել, եթե ունես իդեալ: Այն գաղափարն է կամ նպատակը, որին հասնելուն են միտված քո գործունեության բոլոր ելևէջումները:
Այսօր՝ 21-րդ դարում, ՏՀՏ-ի առօրեական եռուզեռի մեջ կարելի է տեսնել , ինչպես նաև բազմակողմանի ու բազմաբովանդակ տեղեկատվություն ստանալ ցանկացած անձի կամ երևույթի շուրջ, այն է՝ դիտարկել ամեն ինչ իր բոլոր՝ լուսավոր կամ ստվերոտ կողմերով:
Ուստի և մեր օրերում դժվար /ավելի ճիշտ՝ անհնար / է լինել կամ մնալ կատարյալ, ուր մնաց թե՝ կատարելատիպ:
Ընթերցանություն... Ի՜նչ անտանելի է: Հատկապես, եթե ունես համակարգիչ և համացանցից փոքրիշատե օգտվելու հնարավորություն: Բայց մեզ համար գուցե և ձանձրալի կամ անտանելի, իսկ, ա՛յ, մեր նախորդդարյա ուսուցչի համար <<Ընթերցանությունը գրականության ուսումնասիրության և քաղաքացու ճիշտ ձևավորման ու զարգացման անժխտելի հիմնաքարն է>>:
Ինչևէ, ուզեմ-չուզեմ՝ հանձնարարվեց /ավելի կոնկրետ՝ պարտադրվեց/ ընթերցել 5-րդ դարի պատմիչ Մովսես Խորենացու <<Հայոց պատմություն>> աշխատությունը:
Եվ որովհետև ուսուցիչը նաև դասղեկ է, իսկ 21-րդ դարում բոլորիս հայտնի պատճառներով ծնող-դպրոց կապը կատարելության գագաթնակետում է, չէր կարելի թույլ տալ, որ մեր՝ անբասիր վարկանիշով հայտնի ընտանիքը <<ցեղովի խայտառակվի>>:
/Այստեղ շատ տեղին հիշեցինք <<Լեբլեբիջիների երգը>>՝ <<Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի...>>/
Անհրաժեշտ է ելք գտնել, ու այն պիտի լինի ամենաճիշտը, ամենալավը, ամենակատարյալը... Եվ ո՞րն է այդ ելքը: Իհարկե, միակը,այն է՝անհապաղ ընթերցել հանձնարարված գիրքը...
Այո, երևի չկա մի հայ, ով գոնե լսած չլինի այդ գրքի անունը: Այն Մենք ենք՝ մեր ծննդյան օրից մինչև այսօր. այն Հայ գոյի ատաղձն ու շաղախն է,այն... <<Անմահ յիշատակ թողուլ զայս քեզ և որ զկնի քո գալոց են ազգք>>/Մ.Խ. Ա.ա/
... Իմ կարծիքով՝ ես ծույլ չեմ, բայց արի ու տես՝ տառերն ասես կարիճներ լինեն, գրքի թերթերն էլ ծանր են ու անհատնում: Մեկ թերթ, երկրորդը, հազիվհազ՝ երրորդը...
Հանկարծ մի միտք է կայծակում գորշացած ուղեղիս զարտուղի ծալքերում:
Ինչպե՞ս չէի նկատել...Կարդացածս յուրաքանչյուր բառն այնքա՜ն ծանոթ է թվում: Որտեղի՞ց: Այո՛, իհա՛րկե... Գտա՜՜...
Միացրի հեռուստացույցը: Լուրեր: Աչքերս փայլում են ուրախությունից. դա նկատեցին բոլորը. իսկ ես համակ ուշադրություն էի դարձել... Ինձ համար հետզհետե պարզ էր դառնում, որ ես լսում եմ Խորենացու՝ դարերի խորքից եկող ձայնի 7-8 ելևէջումներ...
Էկրանի տակ գրվեց խոսող մարդու անունը: Չգիտես՝ ինչու <<Խորենացի>> չէր. շփոթմունք է երևի... Այս մարդը ազգային ինքնագիտակցության կոչ է անում: Փաստում է՝Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի և աշխարհի մեծամեծ բարիքների պատճառ: Նրանց կամքով Հայը ծնվեց, ապրեց ու ապրում է Հայկական լեռնաշխարհում: Նա աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկն է, Աստծո պատկերն ունի և նրա արարչագործ էությունը: Հայ ժողովուրդը Հայաստանում ապրող, նույն արյունը կրող, նույն լեզվով խոսող ժողովուրդն է՝ հեթանոս թե քրիստոնյա: Գնահատել է պետք մեզ և մեր ունեցածը, արժևորել է պետք մեր պատմությունն ու մշակույթը, մեր փառքն ու արժեքները, որ հավերժի հայի ստեղծագործ ոգին...
Ահա և մյուսը, ով ասում է. <<Բոլորս էլ պիտի ձգենք մեր գոտիները, որովհետև անիմաստասեր ու անմիտ թագավորների պատճառով դեպի անկում, երբեմն նաև կործանում է գնում ողջ ազգն ու երկիրը:
Իրենց գոտիները պիտի ձգեն, առաջին հերթին, պետական այրերը՝ թագավորներն ու պալատականները, քանզի արբշիռ ու պերճ կենցաղավարությունը հեռացնում են առաքինությունից,քաջությունից ու մարդահաճո վարքուբարքից: Այդպիսով կխնայվի պետության ունեցվածքը, կհարստանա գանձարանն ու երկրի բնակիչը...
- Գեղեցիկ է մեր հայրենիքը. այն չքնաղ հորինվածք ունի. գեղանի օրիորդի է նման՝ փթթուն ու փարթամ անտառներով, երփնաթույր ծաղկոցներով ու պտղատու,բարեբեր այգիներով: Բայց անբավ չէ այս փոքրիկ լեռնային երկրի հնարավորությունները: Ուրեմն պահպանե՛նք հողը հայրենի, խնայե՛նք ընդերքի հարստությունն ու բնաշխարհի ներուժը: Վստահենք հողը իրական տիրոջը՝ հայ գյուղացուն՝ շինական-մշակին, ու նրան տանք ինքնավստահություն և հնարավորություն, որ նա կարողանա իր անմնացորդ սերն ու խոնջանքը տալ հայրենի հողին՝ նրանից ակնկալելով հնարավոր առավելագույնը...
<<Թեպետ մենք փոքր ածու ենք և շատ սահմանափակ թվով..... մեր աշխարհում էլ քաջության շատ գործեր կան գրելու և հիշատակության արժանի...>>: Պետք է չկորցնել դարերի ոգին. ուժեղ ազգը պետք է ունենա ուժեղ առաջնորդ: Փառք ու պատիվ բոլոր այն առաջնորդներին, որոնց ուժից ծնվել է մեր իրավունքը: Ուժեղ էր Տրդատը, երևելի դյուցազուն, հմուտ ձիավար, զինավարժ ու քաջ այր: Նա պոկեց կատաղի ցուլի եղջյուրները, ոլորեց նրա պարարտ վիզը, միայնակ հաղթեց մի ամբողջ զորքի...
Իսկ Հա՞յկը... Վայելչակազմ ու թիկնավետ, խիստ գանգուր մազերով, վառվռուն աչքերով այդ դյուցազունը ըմբոստացավ Բելի բռնակալության դեմ, հաղթեց նրան և նվաճելով ապրելու իր իրավունքը՝ հաստատվեց ու շենացրեց իր երկիրը՝ ազատ Հայքը...
Թվում է՝ ի սկզբանե պարզ է ամեն ինչ. ունեցանք հաղթական ազատություն և ազատ պետություն, բայց հոսող դարերի մրուրի մեջ ուրվագծվում են կռճտուն ատամներով թշնամիները: Նրանք մշտարթուն են և երբեք չեն դադարում որոճալ դավ ու նենգոթյուն:
Ուրեմն, երբեք մի՛ հավատացեք ուրիշների հազար ու մի խոստումներին,ամուր պահեք պետականությունը, քանզի եթե իշխում է օտարը, թալանվում ու հափշտակվում են երկրի բարիքները, բանադրվում են նվիրյալները, արմատավորվում է տգիտությունը, հիմնավորվում՝ անկարգությունն ու չարափառությունը... Իսկ այդ ժամանակ երևան են գալիս ոչինչ չիմացող ու դեռ չսովորած, բայց <<աստվածաբան>> աշակերտները, փողով ընտրված, ոսկեսեր ու նախանձոտ ուսուցիչները, սնափառ ու կեղծավոր կրոնավորները, անարի, թուլամորթ ու պարծենկոտ զինվորականները, ամբարտավան ու մեծախոս ժողովրդականները, տմարդի ու կաշառակեր դատավորները և իշխանները՝ գողերին գողակից,ագահ ու հափշտակող... Ողբալ կարելի է հյուսիսային ազգերի մեջ վեհագույն այն ազգի վիճակը, որի զավակները հանգչում են վաղուց, բայց նրանց անունները <<ապրում >> են ընտրացուցակներում...
Այսպես արդեն մեկ ամիս է՝<<Խորենացին>> խոսում է յոթ-ութ բերանով ու յոթ-ութ կերպարանքով՝ պարզելով ինձ համար աշխարհը՝ հնօրյա և նորովի...
Անշուշտ, դժվար է այսօր ունենալ իսկական մարդկային կատարելատիպ-իդեալ, սակայն կարծես թե ես գտա մի բան, որ հիմա խոսում է ինձ հետ դարերի խորքից և լսելի է որպես ժամանակակից...
Այս գիրքը սովորեցրեց ինձ տեսնել, լսել, զգալ, մտածել ու հասկանալ, հասկանալ, հասկանալ... Այն սովորեցրեց ինձ ԱՊՐԵԼ....
Լոռու մարզ, Լեռնապատի Ե. Դալլաքյանի անվ. դպրոց,
10-րդ դասարան.
Էդմոն Ավետիսյան
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Hrashali gorc er.Hetaqrqir er @ntercel@.Uraxali e,vor eritasard serndum kan nman mtacelakerpov eritasardner.Uremn amen inch der arjevum e,mer erkri hamar derevs klinen lusavor orer.
ReplyDeleteHargeli Vardan,hamamit em,hexinak@ hetaqrqir u chisht zugaherner e anckacrel nerkayi iradardzutyunneri het,voronq xorhelu mec nyut en talis.@nterceci hachuyqov.Edmon Avetisyanin maxtum em hajoxuyunner.
ReplyDeleteShat hetaqrqir steghtsagortsutyun er........... kecces!!!!!!!!
ReplyDeleteIn4 hrashali e, erb @ntercum es nman hianali mtker, erb aknhayt nkatum es jerm u vogeshn4vac verabermunk@, vorn akamayic poxancvum e naev kez, lcvum es nuyn4ap hayrenasirutyamb u jermutyamb... Edmon jan shnorhakalutyun hianali mtkerd mez het kiselu hamar ev ayd nuuyn vogevorutyun@ mez poxancelu hamar...
ReplyDeleteԽորենացու <>-ի յուրօրինակ ու խիստ արդիական մեկնաբանում,այսիպիսի բան գրականագիտության մեջ թերևս չես գտնի:Խորենացին ու մնացած մեծերը միշտ քայլում են մեզ հետ ու հիշեցնում.<>:
ReplyDelete