Saturday, February 16, 2013

Դավիթ Թովմասյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


                                                                                          Օ~, գրքերի աշխարհը…
                                                                        Տիեզերք է անեզր…
 
Իրավացի է Չարենցը, որովհետև գրքերի աշխարհն անսահման մեծ է: Գիրքը մարդու ամենալավ բարեկամն է, հավատարիմ զրուցակիցը և խորհրդատուն: Գիրքը մարդուն թևեր է տալիս, տանում տարբեր եզերքներ:
    Որքան շատ գրքեր կարդանք, այնքան լայն մտահորիզոն կունենանք, կկարողանանք կյանքին ուրիշ աչքերով նայել:
    Հայ ժողոնրդի կյանքում ամենամեծ հարստությունը միշտ էլ գիրն ու գրականությունն են եղել, միշտ էլ հոգևոր սնունդը բարձր է եղել ոսկուց ու թանկարժեք քարերից:
    Պատահական չէ, որ Լենկ- Թեմուրը հայ գյուղացու բերանը բացելու համար (երբ ուզում էր վանքի ոսկիների տեղն իմանալ) փորձել է այրել գրքերը: Նա և մյուս զավթիչները շատ լավ հասկանում էին, որ հայի խոցելի տեղը սեփական գրքերն են, գրքեր, որոնցում ամփոփված են մեր ժողովրդի պատմությունն ու ավանդույթները: Եվ հայ գյուղացին, հայ շինականը, անգամ կարդալ չիմանալով, նախընտրել է զրկվել ոսկուց, հարստությունից, քան թե <<սեփական պատմությունը>> կրակին տալ:
   Մեր պատմությունը, մեր ժողովրդի հարուստ անցյալը միշտ էլ ոգեշնչման աղբյուր են եղել հանճարների համար; Նրանցից շատերը`  Րաֆֆին, Դեմիրճյանը, Մուրացանը, Զորյանը, Խանզադյանը,Զարյանը, հրաշալի կոթողներ են ստեղծել,որոնք երբեք չեն կորցնելու իրենց դաստիարակչական դերը, միշտ էլ կրթելու և լուսավորելու են հայ պատանուն,հայ երիտասարդին: Ես շատ-շատ եմ սիրում իմ ժողովրդի կյանքին նվիրված վեպերը` պատմավեպերը: Այդ պատմավեպերի մեջ կա մեկը, որն ինձ համար <<սեղանի>> գիրք է դարձել, որն ինձ ստիպում է այս կյանքն ուրիշ կերպ ընկալել, իմ երկիրը, իմ հրաշք Հայաստանն ուրիշ բարձրության վրա արժևորել:



   Այդ գիրքը Մուրացանի << Գևորգ Մարզպետունի>> վեպն է:Այն շատ ուսանելի է և արժեքավոր :Եթե մեր կյանքում Մարզպետունու նման հերոսներ շատ լինեին, ապա Հայաստանը շատ ավելի հզոր կլիներ:Մարդ, որի կյանքի նպատակը հայրենիքին ծառայելն է` անգամ մահից հետո, մարդ,որ կարողացավ երկրի թագավորին և իշխաններին հասկացնել, որ հայրենիքի շահը բարձր է անձնական շահից ու ապրումներից, մարդ , որը պատրաստ էր իր երկրի համար զոհաբերելու այն, ինչն ամենաթանկն էր իր համար`հարազատ որդուն:
    Այսօրվա շատ երիտասարդներ, իշխանավորներ շատ բան ունեն սովորելու Մարզպետունուց, որպեսզի այս կարճ կյանքը ճիշտ ու անսխալ ապրեն, բարի անուն թողնեն:Ես էլ կցանկանայի Մարզպետունու նման <<համակ հայրենասիրություն >> դառնալ և լավագույն օրինակ ծառայել իմ ընկերներին:
    Կարծում եմ , որ արցախյան պատերազմ ժամանակ իրենց կյանքը զոհաբերած Մոնթե Մելքոնյանը, Մովսես Գորգիսյանը և մյուսները ներշնչվել են Գևորգ Մարզպետունու օրինակից:
    Մարզպետունին բացառիկ օրինակ է հայ նախագահի համար, հայ պատգամավորի ու շինականի համար, հայ զորավարի ու հայ զինվորի համար:
   Բոլորս էլ մեր անձնական շահը պետք է մի կողմ թողնենք, պետք է նախապատվությունը տանք մեր երկրի ծաղկմանը, մեր երկրի վաղվա օրվան:
   Եկեք մի քիչ հայրենասիրություն  սովորենք Գևերգ Մարզպետունուց:

ք.  Արտաշատի  6-րդ դպրոց, 9-րդ  դասարան
Թովմասյան  Դավիթ

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment