Sunday, February 17, 2013

Գևորգ Ավետիքյան: Եթե շարունակեի իմ սիրելի գիրքը


 Իմ կյանքում ես շատ գրքեր եմ կարդացել և մտել եմ ամեն գրքի բովանդակության մեջ,ինձ փորձել եմ գտնել այնտեղ:Համեմատվել եմ հերոսների հետ,փորձել եմ լինել նրանց փոխարեն և նոր ելքեր փնտրել:
 Կարդալով <<Ես և նա>>-ն` ես հասկացա,որ ուժեղ մարդը նա է,ով կարողանում է հաղթահարել բոլոր հիասթափությունները,որքան էլ որ դրանք խոր նստվածք են տալիս հոգում և իրենց անբուժելի խոցերով են ծածկում սիրտը:
 <<Ես>>-ը կորցրեց իր <<սեփական ես>>-ը և դարձավ <<ոչինչ>>:Այնինչ չի կարելի կործանվել հանուն մեկի,ով չի փորձում գնահատել ու պահպանել քեզ,նայում է վերևից և ինչ-որ <<անհեթեթ անդունդներից է խոսում>>:
 Այս կյանքում ամեն ինչից պետք է դաս քաղել,պետք է ամեն հիասթափություն ընկալել որպես <<ծնողի ապտակ>> և փորձել դաստիարակվել և անել այնպես,որ ճակատագիրը գնահատի քեզ:
 Այս գրքում նկարագրվում է կյանքը` <<ինչպես որ է>>:Ես Անտոնիոյին համարում եմ <<մեծատառով մարդ>>,ով իր մեջ ուժ գտավ պայքարելու կյանքի հորձանուտների դեմ:Նրա փոթորկող ապագան հանգցրեց անցյալի կրակները,և սկսեց սուլել փառքի քամին:Այնպես սուլեց,որ անդունդի պատերն ընդարձակվեցին,և նվաստ մեկն ընկավ անդունդը:

 Այս դեպքում համեմատելով այս երկու հերոսներին` մեծ անդունդ ենք նկատում,որտեղ Անտոնիոն վերևում է,<<ես>>-ը` ներքևում:Ես ինձ թույլ եմ տալիս շարունակել այս հանճարեղ ստեղծագործությունը և <<ես>>-ին ևս մեկ հնարավորություն տալ,որպեսզի նա ևս փորձի <<անդունդից բարձրանալ>>:<<Ես>>-ը,կարդալով Անտոնիոյի պատմությունը,կշարունակի իր ուսումը և մեծ բարձունքների կհասնի իրավաբանության մեջ:Նա շատ առաջ կգնա և կապացուցի,որ ինքը ոչինչ չէ,այլ  մեծ կամքի տեր մարդ,ով իր մեջ ուժ գտավ թողնելու <<Դիոգենեսի պարտականությունը>> և ամուր ապագա կառուցեց իր համար:
 Բարձր եմ գնահատում ձգտումը մարդկանց մեջ:Դժվար է այս կյանքում պայքարելը,և երբ հասնում ես հաղթանակին,որ ամբողջ կյանքիդ իմաստն էր դարձել,քեզ այս աշխարհում ամենաերջանիկ մարդն ես զգում:Եվ այս զգացումը տևում է մի պահ,հաշվելի րոպեներ,և դու զգում ես,որ դատարկ ես,էլի սկսում ես պայքարել,ոչնչից պատերազմ ես սարքում և այդպես շարունակ հետաքրքրություն ես փնտրում կյանքում:Եվ այդպես բարձրանում ես վեր ու էլի վեր:<<Ես>>-ը պետք է առաջնորդվի հենց այս սկզբունքով,որպեսզի հասնի նպատակակետի գագաթին:
 Եվ պայքարեց <<ես>>-ը և հասավ ամեն ինչի,ապացուցեց,որ ինքն էլ է ուժեղ,որ կարող է ապրել առանց այդ անարժան օրիորդի և կառուցել սեփական երջանկությունը մեկ այլ օրիորդի հետ,ով նյութապաշտ չէ և գնահատում է առաջին հերթին մարդկային արժեքները,հարգում և սիրում է նրան և Աստծո առաջ երդվել է հնազանդ լինել,մինչև մահը չբաժանի նրանց:

Եղեգնուտի  միջն. դպրոց.
11-րդ դասարան.
Ավետիքյան Գևորգ.
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment