Ճայերի մեծ մասը չի ձգտում թռիչքներից որևէ բան հասկանալ, բացի ամենաանհրաժեշտից՝ ափից հասնել մինչև կերը և վերադառնալ։
Մարդկանց մեծ մասն էլ ձգտում է կյանքից բան հասկանալ , չէ , չի ձգտում այլ վստահ է որ ինքը կյանքը հասկանում է լիարժեք «ամենակարեւորով» ` ափից հասնել մինչև կերը և վերադառնալ։
Առանջինը Ռիչարդ բախի խոսքերն են , իսկ երկրորդը ՝ հենց այն խոսքերը որ ինձ ստիպեցին կարդալ այդ Գիրքը , իսկ երկրորդը ՝ իմ եզրահանգումն է , որը ստիպեց ինձ հարգել այդ գիրքը ու վերաբերել նրան որպես ԿՅԱՆՔԻ ԴԱՍԱԳՐՔԻ:
Առաջին հայացքից հասարակ ճայերի հասարակ առօրյայի մասին պատմող այդ գրքույկը կարող է մանկան հեքիաթ թվալ , եւ գուցե այդպիսին էլ կա՞,չգիտեմ,բայց այն ինձ սովորեցրեց մենակ չլինել:
Ես երկա՛ր ժամանակ մտածել եմ .
-Արդյոք ճի՞շտ եմ ես վարվում , մի՞թե առավելություն է տարբեր լինելը , արդյոք դա եսմոլություն կամ դրա նման մի բան չէ՞ , ինչպես պնդում են շատերը , որն է պատճառը,ինչու եմ հաճախ մենակ զգում մարդաշատ վայրերում կամ ծանոթների մի որոշ շրջապատում ?
Եվ ահա , պատասխանը չուշացավ: Գրեթե պատահականորեն ձեռքս ընկավ Բախի վերոնշյալ գիրքը ու ես գտա իմ հարցերի պատասխանները:
Ճիշտ է , տարբեր ճամբարների եմ մասնակցել ու շաաաաաաատ ԻՍԿԱԿԱՆ ընկերներ ունեմ որոնցից յուրաքանչյուրը ինձ շաբաթներով կարող է հյուր ընդունել եւ միշտ էլ միասին խոսելու ու քննարկելու բան կունենանք , չնայած ընդամենը երեք կամ չորս օր ենք իրար տեսել , ԲԱՅՑ Ջոնաթանը դարձավ իմ առաջին ու միակ ԻՍԿԱԿԱՆ ընկերը ով այսուհետ կուղեկցի ինձ ցանկացած պահի՝ գեթ ոչ մի պահ չհեռանալով ինձնից:
Նա ինձ սովորեցրեց որ երամից տարբերվելը ամենեվին էլ բացարձակ չէ , առավել եւս բացարձակ վատ :
Ճիշտ է չի նշանակում որ պետք է տարբերվել ուղակի տարբերվելու համար: Ընդհակառակը;պետք է լինել այնպիսին ինչպիսին էությունդ է , իսկ երկրագնդում կրկնվող էություններ չկան: Հետեւաբար .պետք է լինել այնպիսին ինչպիսին քո էությունն է , որովհետեւ մնացած բոլոր տեղերը ՝ էությունները զբաղված են:
Վերջնականապես համոզվեցի , որ ստեղծարար միտքը , նորամուծությունը երբեք չի ընդունվի երամիս կողմից , որովհետեւ երամն ընդունում է այն ինչ համարում է գեղեցիկ , իսկ գեղեցիկ համարում է այն ինչ սովոր է նրա աչքին , դե իսկ ստեղծարար բառն արդեն հուշում է որ այն գեղեցիկ լինել չի կարող:
Ջոնաթանը ինձ սովորեցրեց նաեւ առաջնորդել երամիս:
Ինչքան էլ որ երամս իմ սրտով չէ , ինչքան էլ որ նա գեղեցիկ կոչվածը բացարձակ ճշմարտություն է ընդունում , նրան պետք է հասկանալ :
Մինչ Ջոնաթանի հետ ծանոթանալը ես համոզված էի որ եթե ինձ վատ շրջապատ է հանդիպում , ապա ես պիտի փոխեմ այն , նրանցից ուղակի հեռանալով , իսկ հիմա ես այդ կարծիքին չեմ:
Միշտ չէ որ կարելի է փոխել շրջապատը ու նոր շրջապատ ընտրել , ու եթե դա նույնիսկ միշտ հնարավոր լիներ ապա դու կլինեիր շարքային երամի շարքային անդամ եթե այդպես վարվեիր ու կհնազանդվեիր գեղեցիկին:
Բայց ոչ:Պետք է փոխել շրջապատին եւ ոչ շրջապատը:Եթե բոլորը փոխեյին շրջապատը եւ ոչ շրջապատին ապա Ջոնաթանը չէր լինի այն Ճայը որը է , Ես չէի ունենա իմ ջոնաթան ընկերոջը ու կլինեի մի այլ մարդ , գուցե այլ մադր կլիներ նաեւ այն ըմբոստը , ում բախտ կունենամ փոխել ես…
Ես մի քիչ լավ եմ մաթեմատիկայից ու գրեթե ոչ մի օլիմպիադա բաց չեմ թողնում , բայց ընկերոջս հետ ծանոթանալուց հետո հիմա մաթեմատիկան ու թվերը համարում եմ մի բան , որը ստեղծել է մարդու կողմից իր գործը հեշտացնելու համար ու որը պարտադիր է իմանալ գիտակցական աշխարհում գոյատեւելու համար ու պարտադիր է կարողանալ վայրկենապես մոռանալ դա երբ գործ ունես ենթագիտակցության ,մարդու հոգեվիճակի կամ այլնի հետ:
Մարդու կյանքում թվերի ու ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ներառումը միայն հեռու կտանի կատարելությունից: Այդտեղ կատարյալին հասնելու համար սահմաններ օգտագործելը նույնն է ինչ մարմինը կատարյալ թուլացման հասցնելու համար ուժ գործադրելը…իսկ դու՞,փորձե՞լ ես: Հապա փորձիր.:Սա հասկանալու մեջ ինձ նաեւ օգնեց մյուս ընկերս ՝ Փոքրիկ Իշխանը:
Ես էլ ,Ջոնաթանի նման, ձգտում էի սահմանների որոնք ինքս ինձ համար էս սահմանում ու մենք բոլորս մեր առորյայում ամեն վայրկյան (կրկին սահման) սահմանում ենք սահմաններ:
...այսօր պիտի 100 էջ կարդամ...........գրել...800-900 բառ...............արագությունը..80-ից...
ԵՒ սա էր այն ամենակարեւորը որով ես առաջնորդվում եմ ու կառաջնորդվեմ իմ ողջ կյանքում ու կփորձեմ տանել նաեւ երամիս:
Սահման գոյություն չունի՞, Ջոնաթան, ֊ ուրեմն սահման գույություն չունի՛՛՛՛՛
Ահա իմ ու ընկերոջս պատմությունը:Հույսով եմ որեւէ ազդեցություն ունեցա Քեզ վրա,այո,այո հենց քեզ վրա որ հենց հիմա կարդում ես սա ու եթե որոշես ծանոթանալ ընկերոջս հետ , ուրեմն ես հանգիստ կքնեմ ու կիմանամ որ կարողացա երամիս օգտակար լինել ու կհուսամ , որ հասարակ ճայ չեմ :
Բայց դու հանկարծ չտխրես եթե հանկարծ ընկերս քեզ վրա որիշ տպավորություն թողնի:Մեջբերածս դսերից որոշները ես ստացել եմ նրա շնորհիվ բայց ոչ անձամբ նրանից , էնպես որ փնտրիր եւ ,վստահ եմ,որ կգտնես:Իսկ եթե չգտնես , մի տխրիր,այլ հիշի՛ր , որ բոլոր մարդիկ տարբեր են ու բոլորը ՝ յուրահատուկ:
Ու ամենակարեւորը , հիշիր,
ՍԱՀՄԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Ու անընդհատ ձգտիր կատարելության ու չնայած վստահ լինելով որ երբեք կատարելության չես հասնի,նաեւ աղոթիր որ հանկարծ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅՈՒՆԸ վրա չհասնի:
Որովհետեւ այդ ժամանակ կյանքը կկորցնի իր իմաստը , կատարելությունը կդառնա մի հասարակ սահման ու դա կլինի աշխարհի վերջը…
գ. Արաքս /Արմավիր մարզ/, Արաքսի միջն. դպրոց
11-րդ դասարան
Գալստյան Նարեկ
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Մինչ հաղթանակի մասին մտածելը պետք է մտածեք, թե ինչպես անեք, որ մարդիկ շահագրգռվեն Ձեր հաղթանակի համար: Իսկ կարդալով Ձեր շարադրությունը ՝ հասկացա, որ եթե Դուք հաղթեք, շատ անարդար կլինի: Որովհետև այնպիսի սխալներ էիք թույլ տվել, որ պարզապես ամոթ է: Որից և թեից առաջ ստորակետ է դրվում,փոխեյին չէ, այլ փոխեին է, ստորակետից հետո մեծատառով չեն գրում,առորյա չէ, այլ առօրյա է, հույսով եմ չէ, այլ հուսով եմ …Եվ վերջապես, երբ գրում եք, գոնե մեկ անգամ կարդացեք, որ կուլ տված տառեր չլինեն, և այնպես արեք, որ Ձեր մտքերը հասկանալի լինեն մարդկանց:
ReplyDeleteԵվս մեկ ուղղում ՛՛Եթե բոլորը փոխեյին շրջապատը եւ ոչ շրջապատին ապա Ջոնաթանը չէր լինի այն Ճայը որը է ...՛՛ ոչ թե որը է, այլ որն է, ոչ թե փոխեյին, այլ փոխեին...ԱՄՈԹ Է, մի աղավաղեք հայոց լեզուն... ուզում եք հաղթե՞լ...Մի՞թե նման սխալներից հետո չեք ամաչի և չեք համարձակվի խոստովանել, որ ձեր ընկերներն են ձեզ համար քվեարկում ... Իրոք որ անարդար է:Ոչ շարադրանքն է շարադրանք, ոչ ընդհանուր միտքը ,,,Էլ անգրագետ սխալների մասին չեմ խոսում:Այն աշխատանքները որոնք իսկապես հաղթանակի են արժանի առջևում չեն, իսկ այս խայտառակությունը առայժմ առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Սա նաև այս սայթի աշխատակիցների անհետևողականության արդյունքն է: Կխնդրեյի բոլոր աշխատակիցներին մի փոքր լուրջ վերաբերվել այս ամենին այլ ոչ թե աչք փակելով առաջ շարժվել ,իբրև ամեն ինչ նորմալ է...Այնպես արեք, որ հաղթանակին արժանի աշխատանքները չանտեսվեն, իսկ այս շարադրության հեղինակը զուտ մեծ ընկերական շրջապատ ունենալու շնորհիվ չհաղթի...Հուսամ այս մեկնաբանությունս որևէ բան կփոխի, իսկ եթե ոչ, ապա առավել լուրջ քայլերի կդիմեմ
ReplyDeleteԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ: Այն ընթերցողները և մասնակիցները, ովքեր կվիրավորեն միմյանց, դուրս կմղվեն մրցույթից և նրանց համակարգչի IP-ն կարգելափակվի:
ReplyDeleteՆախևառաջ, ընթերցողները չեն կարող իմանալ, թե որ ստեղծագործությունն է առաջին տեղում, երկրորդ հերթին հաղթողին որոշելու է ՊՐՈՖԵՍՍԻՈՆԱԼ ԺՅՈՒՐԻՆ:
Խնդրում եմ կարդացեք մրցույթի պայմանները
http://armolimp.blogspot.com/2012/11/blog-post.html
http://armolimp.blogspot.com/2013/02/blog-post_5455.html
ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԽՈՒՍԱՓԵՔ ՄԻՄՅԱՆՑ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ ՎՒՐԱՎՈՐԵԼՈՒՑ:
Գլխավոր մրցանակակրին որոշելիս հանրության ձայնը հաշվի չի առնվելու:
Շնորհակալություն
This comment has been removed by the author.
ReplyDeleteստեղծագո՛րծ միտք:
ReplyDeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteՆախ շնորհակալ եմ որ կարդացել եք գրածս ու հայտնել ձեր կարծիքները:
ReplyDeleteԻնչ վերաբերում է տառասխալներին ապա վստահ եմ որ դուք էլ երբեմն վրիպումներ թույլ եք տալիս ու եթե ես էլ ցանկանամ , նույնիսկ ձեր մեկնաբանություններում շատ սխալներ կգտնեմ:
Ասեմոր այս շարադրությունը 40 րոպեում եմ գրել ու մանրամասն վերընթերցելու ու ստուգելու ժամանակ չէմ ունեցել:Բացի այդ ես հիմա դասական ուղղագրություն եմ ուսումնասիրում հաճախ սխալվում եմ ու դասական ուղղագրության համաձայն եմ գրում:
Podosyan jan համարյա համոզված եմ որ ոչ մեկդ ճայը չեք կարդացել , հակառակ դեպքում գոնէ առողջ քննադատության կարժանանայի ոչ թե կգրեիք ":Ոչ շարադրանքն է շարադրանք, ոչ ընդհանուր միտքը ":
Իրականում ես իմ շարադրությունը ուղարկել եմ մի մրցույթի որտեղ պիտի գնահատեն իմ արտահայտած մտքերն ու իմ մտածելակերպը , ոչ թե ստորակետներն ու վրիպակները
Իսկ ինչ վերաբերում է դիտումներով հաղելուն ապա հույսով եմ , որ Երիտասարդ լրագրողների առցանց ակումբը կհաստատի , որ առաջինը այդ հարցը հենց ինձ է հետաքրքրել , թե ինչպես կարելի է հաղթողին որոշել դիտումների քանակով :Իսկ շարադրության դիտումներն ու rating-ը կարծում եմ այդքան էլ կապ չունեն վերջինիս լավ կամ վատ լինելու հետ:
Վերջում ուզում եմ ավելացնել , որ ի սկզբանե մասնակցել եմ որ հաղթեմ բայց իմ համար ես արդեն հաղթել եմ ու իմ հաղթանակը այն արձագանքն ու քննարկումներն էին որոնք կատարվեցին ֆեյսբուքում ու այս գրառման շնորհիվ 5 մարդ որոշեց կարդալ այս գիրքը:Փորձեք եւ դուք կարդալ: