Saturday, February 16, 2013

Լիլյա Արզումանյան: Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին


Գրքերում  առանձնահատուկ  հմայք  կա. նրանք  խոսում  են մեզ հետ , մեզ բարի խորհուրդ  են տալիս և դառնում մեզ համար  կենդանի բարեկամներ: Գիրքը լուսավորում  է  մարդուն  և  բացահայտում տիեզերքի գաղտնիքները:  Կարդալով լավ գիրքը՝ մարդը իրեն զգում է  ավելի ուժեղ,  խելացի ազնիվ: Որքան շատ եմ կարդում, այնքան ավելի են գրքերն ինձ հարազատացնում աշխարհի հետ, այնքան կյանքն ինձ համար հետաքրքիր ու հաճելի է դառնում:
Ժամանակին կարդացած լավ գիրքն  ընդունակ է փոխելու կյանքը այնպես, ինչպես չեն կարող փոխել լավագույն  բարեկամն ու դաստիարակը: Լավ գիրքը կարդալուց հետո ցանկանում ես նմանվել այդ  գրքում  տեղ  գտած  հերոսներին, ապրում  ես  նրանց հետ, ցանկանում  մտովի  նմանվել  նրանց : Կարդում  եմ,  հուզվում  և  նույնիսկ  հաճախ  արտասվում :


Հաճախ ուզում եմ մտնել գրքի իրադարձությունների հորձանուտը և լինել սիրելի հերոսներիս կողքին: Իսկ հանդիպե՞լ..... Շատ եմ ցանկանում: Այ, առիթը բաց չէի թողնի՝ հանդիպելու  զորավար Մախլուտոյին Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վեպից, որովհետև ուզում եմ ունկնդրել նրա ու իր ընկերների քաջագործությունների մասին անվերջ պատմությունները, մտքի թևերով շրջել պատմական Հայաստանի առասպելական անտառներով ու դաշտերով, որոնք հայի ըմբոստ ոգու և քաջության համր վկաներն են:
Շատ եմ ուզում հարցնել զորավարին, թե գտնվեց արդյոք բրաբիոն ծաղիկը, որ այդպես գորովանքով ու երկյուղածությամբ փնտրում էին վեպի հերոսները, և հույս կա արդյոք այն գտնելու: Ի՞նչ էր մտածում իր սերունդը, որ կռվում էր անձնուրացաբար հանուն այդ բրաբիոն ծաղկի, որն այն ժամանակ ավելի իրական էր ու մոտիկ, քան հիմա: Չգիտեմ, կպատասխանի՞ զորավարը իմ հարցերին, թե՞ մեղմիկ կժպտա՝ լսելով երազ ծաղկի մասին: Չէ՛, երևի կասի. «Փնտրեցեք բրաբիոն ծաղիկը. նա ձեզ է սպասում»:
Փնտրենք ուրեմն....      



Տավուշի մարզ, Բերդի ավագ դպրոց
12-րդ դասարան.
Լիլյա Արզումանյան
Նյութը խմբագրված չէ.




Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment