Saturday, February 16, 2013

Անահիտ Խլղաթյան:Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


Մարդու կյանքը կարելի է փոխել անգամ երկու խոսքի միջոցով: Ես շատ եմ սիրում ընթերցել,և ընթերցել եմ բազում հանճարների ստեղծագործություններ: Սակայն այդ գրքերից և ոչ մեկում չէի գտնում այն, ինչ վերջերս գտա Նար-Դոսի <<Ես և Նա >> գրքը ընթերցելիս:
        Կյանք  մտնելու ճանապարհին  գիրքն ինձ օգնեց այն հասկանալ: Այժմ` հաճախ եմ ընթերցում այդ գիրքը և ամեն անգամ յուրովի եմ հասկանում գրված ամեն մի տողը, համեմատում իմ կյանքի հետ, վերլուծություններ անում:
        Այդ գիրքն ինձ սովորեցրեց հասկանալ կյանքը, գնահատել այն, չհուսահատվել և որ ամենակարևորն է`ներողամիտ ու հանդուրժող լինել: Կարդալով գիրքը հասկացա, որ բավարար է անգամ մի հարված և մարդու կյանքը կարող է ամբողջովին փոխվել: Այդպես էլ եղավ պատմության հերոսի հետ, ով իմանալով սիրած աղջկա դավճանության մասին, կործանեց իր կյանքը: Սկզբում սիրած էակի գոյությունը ուժ էր տալիս,նա ուրիշ կերպ էր նայում կյանքին :Որոշ ժամանակ անց, երբ լքում է իրեն իր սիրած էակը, սկսվում է նրա կյանքի վայրէջքը: Նրան պատում է մի դատարկություն, որը տանում է կործանման:       Այնուհետև նա ստանում է մի նամակ իր սիրելիից, ինչն ամբողջությամբ կոտրում է իր սիրտը:   Այլ կերպ չկարողանալով հաղթահարել իր ցավը, նա իրեն նվիրում է խմիչքի: Հերոսն ինքն էլ գիտակցում էր, որ գնում է կործանման, բայց իր մեջ ուժ չէր գտնում ետ կանգնելու: Որոշ ժամանակ անց փողոցում հանդիպելով աղջկան`շքեղ հագնված, իրեն զգում է ոչնչություն, ողորմելի արարած, ով գտնվում է անդունդի հատակին: Նա լուռ հեոանում է: Հեռանալով` փորձում է գտնել իր անկման պատճառը: Երկար փնտրտուքներից հետո իր անկման պատճառը գտնում է մի գրքի մեջ:
           Վեպի հերոսը լինելով ցածր դասի ներկայացուցիչ, սիրահարվել էր մի աղջկա, ով շատ հարուստ ընտանիքից էր: Աղջկա ծնողները թույլ չեն տալիս ամուսնանալ հասարակ երաժիշտի հետ: Աղջիկը ուղարկում է մի նամակ, որտեղ գրում է`
                <<Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա:
                Մենք վերևն ենք,դու`ներքևը: Էլ մի' գա: Մոռացին ինձ>>


Տղան վիրավորվում է, բայց ի տարբերություն նախորդ հերոսի` չի հուսահատվում և ավելին, սիրելիին ապացուցելու և նրանից վրեժ լուծելու համար հասնում է այն բարձունքին , որտեղ հասնելն անհնարին է թվում շատերին: Այդ միջադեպից հետո այլևս ո'չ ոք չի տեսանում հանրածանոթ  պատանի ջութակահարին:
Անցնում են տարիներ: Շուտով քաղաքի ամբողջ մամուլն ավետում է հռչակավոր ջութակահարի գալուստը,ով իր միակ կոնցերտը պիտի տար Մեծ Թատրոնում: Մարդիկ լսելով հռչակավոր ջութակահարի կայանալիք ելույթի մասին, բոլորը շտապում են ներկա գտնվել: Շուտով գալիս է երկար սպասված կոնցերտի օրը: Այնտեղ էր քաղաքի ամբողջ բարձր դասակարգը: Բեմից հնչելով հռչակավոր ջութակահարի անունը, բոլորը լռում են: Երբ վերջին հնչյունները թռվռալով մարում են գերեզմանային լռության մեջ, և արտիստը հեռանում է բեմից, ամբողջ դահլիճը դեռևս մի պահ նստում է լուռ ու անշարժ, կարծես անհունորեն  մի քաղցր երազանքի մեջ կախարդված: Նա հեռանալով բեմից փակվում է իր սենյակում և հայտնում, որ ոչ ոքի չի ցանկանում տեսնել: Սակայն որոշ ժամանակ անց սենյակ է մտնում մի կին և ընկնում երիտասարդի ոտքերի առջև: Այդ կինը իր սիրելին էր: Ջութակահարը հանում է իր գրպանից մի նամակ և տալիս նրան:
Կինը վեցնում է, նայում և կարմրում, կարծես ամաչում էր իր արարքից: Այսպիսով սկսում է կարդալ հազիվ լսելի ձայնով.
                <<Հայրս ասաց, որ իմ և քո միջև անանց անդունդ կա:
                Մենք վերևն ենք, դու`ներքևը: Էլ մի' գա: Մոռացին ինձ>>
 Ջութակահարը ետ է վերցնում  նամակը, խնամքով ծալում և ասում.
-Այն օրը, որ դուք ձեր բարձունքից արհամարհանքով  մերժեցիք ինձ-ներքև գտնվողիս, ես երդվեցի վրեժ լուծել: Այսօր ես հասա իմ նպատակին:Բայց նորից սիրել ձեզ ավաղ, սենյորա, ես չեմ կարող:
Սա այնպիսի գիրք է, որը կարող է փոխել շատեի կյանքը: Գիրք`որը սովորեցրես ինձ ապրել:

Վանաձորի թիվ 11 դպրոց,
10-րդ դասարան.
Անահիտ Խլղաթյան
Նյութը խմբագրված չէ.

Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

7 comments:

  1. լավնա շատ,ես այս գիրքը կարդացել եմ շուտ,,շարադրության միջոցով կարողացա վերհիշել այն,

    ReplyDelete
  2. Arjania haxtanaki,shat chisht tema es @ntrel Anahit jan

    ReplyDelete
  3. HETAQRQIR ER EV YURORINAK,QEZ HAJOXUTYUN EM CANKANUM

    ReplyDelete
  4. Ան բայց լավա ստացվել...(K)

    ReplyDelete
  5. շատ ապրեք երեխեք ջան

    ReplyDelete