Մեզանից յուրաքանչյուրին այս կյանքում շատ բաներ են
հարկավոր`սիրել և սիրվել, օգնել դիմացինին և համոզված լինել,որ երբ պահը գա և մենք
օգնության կարիք ունենանք, կլինեն մարդիկ, որոնք մեզ կօգնեն: Պետք է հարգել և հարգվել:
Պետք է պայքարել երջանկության համար:Առհասարակ այս կյանքում ամեն ինչի համար պետք է
պայքարել, անկախ ամեն ինչից: Պետք է պայքարել անկախ նրանից, թե դու այդ պահին ապրում
ես,թե քեզ համար մահ ես ցանկանում, անկախ նրանից դու միայնակ ես,թե ունես շատ ընկերեներ
ու բարեկամներ,որոնք դժվարության պահին կարող են օգնել քեզ: Այսինքն այս կյանքում ամեն
ինչ փոխադարձ է, դու պիտի անդադար պայքարես քո երջանկության և հաջողության համար, բայց
չմոռանաս,որ այս մեծ աշխարհում դու մենակ չես,որ կան շատ մարդիկ,որոնք ևս ունեն իրավունքներ
և զգացմունքներ, որոնց ոչ մի դեպքում չի կարելի ոտնահարել:
Եթե անգամ հանդիպում ենք
անարդարությունների, իսկ դրանք հիմա շատ-շատ են, պիտի պայքարենք և արդարություն հաստատենք:
Իսկ եթե լինում են բաներ, որոնց դիմաց մենք անզոր ենք, հաստատ Աստված երկնքից տեսնում
է և թույլ չի տա, որ այս անարդարությունը շարունակվի:
Այն ինչ մենք միշտ պիտի
սովորենք և ամեն ինչից: Ես ինքս հեքիաթներ շատ եմ սիրում, միգուցե դուք նույնպես կարծում
եք, որ անհեթեթություն է ապրել, սովորել հեքիաթներից, կամ կիսում եք ինձ հետ այն կարծիքը, որ մարդիկ ապրել սովորում
են ամեն ինչից անգամ ամենաչնչին մանրուքից, անգամ այն ամենափոքրից,որ այլ հանգամանքներում
մենք կարող ենք անգամ չնկատել: Բայց նաև չի կարելի կյանքը ընկալել միայն հեքիաթներով,
քանի որ դա կյանքի միայն մի կողմն է, իսկ մյուս կողմում` մեզ համար ցավալի իրականությունը:
Ինչու եմ ասում ցավալի, քանի որ մյուս կողմում կան այնպիսի իրավիճակներ, ինչպիսին օրինակ
Դերենիկ Դեմիճյանի ‹‹Ավելորդը›› ստեղծագործությունը:
Ավելորդը, ինչ ենք հասկանում այս բառն ասելով,սա այն բառերից է, որ երբ ասում ես մի բառ հասկանում ես մի ամբողջ պատմություն, հասկանում ես ցավ, դատարկություն, տխրություն, թախիծ , արցունքներ և այնքան շատ ցավալի խոսքեր, որոնք ես կցանկանայի, որ ջնջվեին իսպառ, վերանային , որպեսզի մարդիկ երբեք ստիպված չլինեին զգալ այն ամբողջ ցավն ու դատարկությունը , որ զգում էր Սրբունը: Այնքան ցավալի է զգալ ,որ դու ավելորդ ես, որ քո ողջ կյանքը իզուր ես աօրել: Միշտ մարդիկ ասում են գիտակից եղեք,գիտակցեք ձեր տեղն ու դերը այս կյանքում: Բայց որքան ցավալի է գիտակցել, որ դու ավելորդ ես , հասկանալ , որ դու միայնակ ես , որ քեզ ոչ մեկ չի սիրում , չկա ինչ-որ մեկը, որ կարող է քեզ ասել այնքան ասված խոսքեր. ‹‹ես սիրում եմ քեզ›› , ‹‹դու ինձ համար թանկ ես››, ‹‹հույսդ ինձ վրա դի'ր›› և նման շատ խոսքեր: Խոսքեր, որոնք Սրբունին այնքան շատ էին անհրաժեշտ, առանց այն էլ նա լիարժեք մարդ չէր համարում , քանի որ անդամալույծ էր: Նա անդամալույծ էր ֆիզիկապես ,իսկ Հաճի աղան փոխարենն իր քրոջն օգնելուն,որ նա իր ֆիզիկական անլիարժեքությունից չտառապի և իրեն հոգեպես այդպիսին չզգա , նա ինքն իր քայլերով ապացուցում է , որ եթե քույրն անդամալույծ էր ֆիզիկապես, ապա նա անդամալույծ էր անձնապես: Քանի որ մարդը չի կարող իր քրոջը թողնել միայնակ, այն էլ այդ վիճակում, երբ նա անգամ չի կարող իր կարիքները հոգալ միայնակ , այդպես թողնել ու հեռանալ միայն այն բանի համար , որ սայլակը չէր տեղավորվում, եթե նրա կարծիքով քրոջը չէին կարող տանել , որովհետև նրա համար տեղ չկար,փաստորեն եղբոր սրտում էլ քրոջ համար տեղ չկար: Ամենացավալի բանն է գիտակցել , որ դու ավելորդ ես, ավելորդ ես քո իսկ հարազատ եղբոր համար: Այնինչ Սրբունն ամեն կերպ փորձում էր իր եղբոր ուսերին բեռ չդառնալ , նա գործում որ գուլպաներ իր եղբոր համար, որպեսզի ճանապարհին իր եղբոր ոտքերը չսառեր , այն նույն ճանապարհին որն անցնելիս նա ավելորդ եր համարում իր քրոջը:Ճիշտ է նրա ոտքերը տաք էին, բայց նրա սիրտն էր վաղուց սառել ու քարացել:
Զոհաբերություն,-ահա այն հատկանիշը, որ հակադրում է քրոջն ու եղբորը: Հաճի աղան և իր նմաններն անընդունակ են զոհաբերության , մինչդեռ անդամալույծն իր կյանքն իմաստավորում է մարդկանց օգտակար լինելու մղումով:
Ահա այս բոլորն ինձ սովորեցնում է կյանքն ապրել,լինել և ընթանալ նրա բնականոն հունի մեջ: Եվ այս բոլորի հետ մեկտեղ , անկախ ամեն ինչից մնալ մարդ:

Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց.
11-րդ դասարան.
11-րդ դասարան.
Անուշ Ներսիսյան
Նյութը խմբագրված չէ
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
An jan hrashq a
ReplyDelete