Գիշերները պատռվում են,և արևի ամեն ծնունդի հետ աշխարը լուսաբացվում է՝ ընծայելով նոր օր, նոր հնարավորություն կիսատությունը ամբողջացնելու,վերստին ոտքի կանգնելու,ապրելու և արարելու համար:Օրվա ընթացքում մենք մերթ բախվում ենք հիասթափությունների ու հուսահատությունների վիթխարի ալիքների,մերթ ամենափոքր ուրախություններում գտնում ենթ երջակության մեր նշխարը:Երբեմն էլ տագնապներով պաշարված,կանգնում ենք չմեկնված <<ինչու>>-ների առջև կամ արժևերում ու գնահատում այն,ինչին երբեք ուշադրության չենք արժանացրել:Եվ շատ հաճախ,թերթելով ակնթարթները,մեր օրը գրքանում է,մենք էլ ակամա դառնում ենք գրքի հերոսներ,ովքեր չգիտեն,թե հաջորդ ճերմակ թուղթը ինչ գույնով պիտի լցվի,և վերջաբանը ինչով պիտի նշանավորվի:
Ինչքան մեծանում են,այնքան հասկանում եմ,թե ինչպիսի արագությամբ է կեղծիքն ու խաբեությունը խեղդամահ անում ճշմարտությանը.ոգեղենը հոշոտում հոգեղենը,և ավելանում են լույսի մուտքը փակողները:Իսկ մենք՝ <<լույս>>աշխար եկածներս ներքին պահանջով լույս ենք փնտրում թե մարդկանց մեջ,թե մարդկանցից դուրս:Հաճախ լույսի որոնումները տանում են դեպի գրքերի աշխարհ,որտեղ մենք թորձում ենք հանդիպել մեզ նման մտածողների,գտնել մեզ մտատանջող հարցերի պատասխանները:Բայց ոչ բոլորնեն գտնում իրենց հուզած հարցերի պատասխանները:
Կա այսպիսի տեսակետ,որ բոլոր գրքերը կամ գագալիս են հերքելու Աստվածաշունչը,կամ հաստատելու այն:Նույնիսկ եթե այդ գրքերում որևէ բառ չկա կապված հավատքի Աստծո,և կրոնական մտածողության հետ:Աստվածաշունչը գիրք է,որ,դարերի ճանապարհ կտրելով,չի հնացել:Այն կարդում են ջերմեռանդ հավատացյալներից մինչև մոլի անհավատները:Գիրքն ուսումնասիրում են թե նրանք,ովքեր չեն հավատում Աստծո գոյությանն ու փորձում են նրա հերքումը հենց այդ գրքում գտնել,թե նրանք,ում կյանքի իմաստի որոնումները,լույսի փնտրտուքները բերեի դեպի այս գիրքը…
Հիմա,երբ առավել քան երբևէ յուրաքնչյուրիս գլխին կաղված է հոգևորսության ենթարկվելու և որպես հոգևոր պիտակվելու վտանգը,դժվար է խոսել այս գրքից,սակայն հանուն լույսի հետ վերստին առնչվելու հաճույքի պիտի խոսեմ:Պիտի պատմեմ այն ամենի մասին,ինչից հետո իմ կյանքը լիովին փոխվեց և ես ինքսել սկսեցի աշխատել ինձ վրա,որպեսզի փոխեմ իմ մեջ հին ու զզվելի մարդուն և դառնամ նոր մարդ:Եվ չնայած մեծ դժվարությունների,դա ինձ մոտ ստացվեց,ինչի համար ես պարտական եմ այդ Սուրբ գրքին՝Աստվածաշնչին:
Դեռ բավականին փոքր էի,երբ ինձ Աստվածաշունչ նվիրեցին:Ես այնքան էլ ուրախ չէի,որովհետև այդ տարիքում բոլորն են ցանկանում ստանալ ավելի հետաքրքիր ու գեղեցիկ նվերներ,բայց ես սիրով ընդունեցի այն:Մի օր,երբ վախերն ու տագնապները սարդոստանել էին հոգիս,և ես ոչ մի բանում չէի գտնում իմ կորուսյալ խաղաղությունը,հարաբերական անդորրն ինձ դրդեց մոռացության դարակից հանել Ասվածաշունչը և ընթերցել այն:Նախկինուն երբեք չէի կարդացել,բայց ծանոթ էի նրա պատումներին:Եվ այդ էր պատճառը,որ չէի ցանկանում ընթերցել այն,մտածելով,որ ես ամեն ինչ գիտեմ:Գիրքը գրված էր գրաբարով,և ես այնքան էլ շատ բան չէի ընկալում,բայց մի բան հաստատ էր՝տագնապներս խլացել էին իմ մեջ:Եվ այդ ժամանակից հասկացա թե ինչը կարող է ինձ օգնել ամեն վայրկյան,ամեն գործի մեջ,թե ուրաղությունների, թե տխրությունների...Հետո,ամեն փորձության,փոքրիկ տխրությունների մեջ ես կարդում էի այն:Նա դարձել էր իմ տխրության ընկերը:Հասկացա,թե որքան մեծ է կրոնի ու հավատքի տարբերությունը,որ առաջինը ձևն է,երկրորդը՝էությունը:Հասկացա,որ Աստվածաշունչն իրականում ոչ թե մի ժողովրդի պատմություն է.կամ հրաշքների մասին պատմող անհասկանալի քարոզների կուտակում,այլ մթամած ամպերով պատված երկնքի վրա մի փոքրիկ ճեղք,որից լույս է ծորում ամեն ակնթարթ:Ես հասկացա,որ Աստվածաշունչը մի ճանապարհ է դեպի մեր որոնումների գագաթը՝լուսաթաթախ ու լուսահորդ Սերը,և ցավոք այս գիրքը ամեն ոք իր կրքերի ու մտածողության եզրագծերում է մեկնում,մինչդեռ այն մի գիրք է,որ Սեր,Լույս ու խաղաղություն է արարում:Այդ գրքի մեջ այնքան սեր,այնքան ջերմություն ու հոգատարություն կա,որ ես նույնիսկ մեկ վայրկյան չէի ցանկանում բաժանվել նրանից:Այն սերը որ մենք ցանկանում ենք փնտրել և գտնել ուրիշների մեջ,կարողենք գտնել այս գրքում:
....Ամենուր,ամեն մեկի մեջ մենք մի ափ սեր ենք որոնում:Բոլորս:Նախքան մեր մարմին առնելը մենք ապրում ենք երկնքում՝սիրո հետ և սիրո մեջ...Երիցուկի դաշտեր են,որտեղ բոլորը սիրո տավիղահարներ են...հետո գալիս ենք աշխարհ,քանզի աշխարհը մեր կարիքն ունի,և մենք առաքելություն ունենք կատարելու:Մեր հոգիները պոկվում են սիրուց,ահա թե ինչու երեխան ծնվելուց ամնիջապես հետո լալիս է.պոկվելու ցավն է:
Ամեն ինչի մեջ սիրո հատիկ կա՝բոլոր մարդկանց մեջ,բոլոր գրքերում...Անհրաժեշտ է գտնել այն,ջրել ու խնամել,որպեսզի հետո ճաշակել դրա պտուղները՝երջանկություն,խաղաղություն,լույս ու ժպիտներ...Սա է սովորեցրել ինձ Աստվածաշունչը՝փոխելով իմ կյանքը նա ինձ սովորոցրել է,որ Աստված ապրում է թե խնկաբույր շինության ներսում,որի գմբեթին խաչ կա,թե իմ ներսում,որտեղ Աստված դրել է իմ մի մասնիկը՝հոգիս:Նա ամեն ակնթարթ թրծվում է <<կյանքի փորձ>>կոչվածում,փոխվում օրվա ամեն վայրկյանի թերթվելու հետ,ծնվում ամեն նոր բացահայտումի,ապրումի ու արժևերումի հետ,մինչև այն պահը,երբ առաքելությունը կատարած,կվերադառնա երիցուկի դաշտ՝ձուլվում սիրո հետ:
Այս գիրքը կարդալուց հետո ես սկսեցի ուրիշ տեսանկյունից նայել կյանքին,կյանքի ամեն մի մանրուքին ու իրադարձությանը:Այն սովորեցռեց ինձ ապրել:Բայց ոչ այնպես, ինչպես ապրում էի անցյալում,այլ ուրիշ կերպ...Կարելի է ասել նոր կյանք սկսեցի՝ գիրքն ավարտելուց հետո:Այս ամենից հետո ես սովորեցի ապրել մի նոր ու հրաշալի կյանքով,ես չէի հասկանում այն կյանքի իմաստը,որով որ ապրում էի նախկինում,և այն բանի իմաստը,թե ինչու եմ ես աշխարհ եկել,բայց այց գիրքը կարդալուց հետո ես գտա եվ հասկացա իմ բոլոր հարցերի պատասխանները: Չնայած ես շատ գեղարվեստական գրքեր եմ կարդացել,բայց ոչ մեկի մեջ չէի գտել այսքան սեր,հոգատարությոն եվ ջերմություն:
Սա է այն գիրքը,որը ինձ սովորեցրեց ապրել...
Հրազդանի հ. 10 ավագ դպրոց,
12-րդ դասարան,
Սրբուհի Ղուլյան
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment