Գրադարանը մի
առանձնահատուկ տեղ է,
որտեղ մարդ կարողանում
է ազատվել առօրյա
հոգսերից և իրեն
նվիրել ընթերցանության:
Ես սիրում
եմ , կարելի է
ասել խենթանում հին
գրքերի բույրի համար:
Խենթանում եմ
գրադարանների, գրքերի ծովի
համար: Կարող եմ
ժամեր շարունակ նստել
գրադարանում, գրքերի ընկերակցությամբ:
Գրքերն ինձ
համար նոր դռներ
են` կյանքի նոր
ակնկալիքներով: Եթե ինձ
համար գոյություն ունի
վիրտուալ կյանք, ապա
դա գրքերն են:
Գիրք, որտեղ կա
նոր կյանք, նոր
զգացմունքներ, նոր մարդիկ
ու էմոցիաներ… որտեղ
կամ նոր ես:
Վերջերս շատ
ենք միմյանց հարցնում.
<< Ո՞րն է ձեր
սիրած գիրքը , գրական
հերոսը, հեղինակը>>, <<Փոքր ժամանակ
ի՞նչ գիրք էիր
կարդում>>,
<< Ին՞չ սովորեցիր
այդ գրքից>>:
Անկեղծ ասած,
ես, որ շատ
նույնօրինակ հարցեր եմ
տվել և ավելի
շատ հարցերի եմ
պատասխանել, արդեն ունեմ
անկեղծ կեղծելու իմ
գաղտնիքը: Ես իմ
մտքի գրադարանի մի
անկյունում մի պահարան
եմ դրել:
Այնտեղ են բոլոր
այն գրքերը, որ
գեղեցիկ շապիկ ունեն:
Մանուկ հասակում
շատ եմ սիրել
հանելուկներ: Երևի այդ
պատճառով էլ վատ
սովորություն ունեմ. Հանելուկներով խոսել:
Համ էլ այդպես
ավելի խելացի եմ
երևում: Բայց այսօր
անկեղծության կարիք ունեմ:
Տարօրինակ է…
Գիտե՞ք՝ այս
գրքում <<ճոխ>> մենախոսություններ չկան,
ոչ էլ <<մոդայիկ>> սիրո խոստովանություններ: Պարզապես կա խելացի
միտք ու շատ
բարի հոգի: Այս
գիրքը կարդալով հասկանում
ես աստվածաշնչյան <<սիրի’ր քո
թշնամուն>> տողերը: Այս
գիրքը բոլոր քարոզներից
էլ ազդեցիկ է:
Ձեզ ոչ ոք
չի ստիպում բարի
կամ ներողամիտ լինել,
չի համոզում դառնալ
վեհանձն կամ մեծահոգի:
Ոչ էլ թաքուն
ներշնչում վերից վար
նայել բոլորին: Պարզապես հետևելով
գլխավոր հերոսուհուն և
նրա աչքերով նայելով
կյանքին՝ հասկանում ես,
որ կարելի է
արհամարհել բոլորի <<հեղինակավոր>> կարծիքը,
լինել բարի, բարկանալ,
բայց ներել, հիանալ
թշնամով, ընդունել նրա
գերազանցությունը, բայց արդյունքում հաղթող
դուրս գալ:
Այս
գրքից հետո
ինչ-որ բան հաստատ
փոխվել է, բայց
այ թե ի՞նչ,
չեմ կարող ասել:
Այս
գիրքը իմ մտքի
գրասեղանին է, այնտեղ,
ուր միշտ կարող
եմ նորից ու
նորից այն կարդալ…
Գյումրու համար 33 ավագ դպրոց.
10-րդ դասարան.
Զոբյան Անահիտ
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment