Sunday, February 17, 2013

Հենրիկ Սաղաթելյան:Եթե հանդիպեի իմ սիրելի հերոսին



Ես սիրում եմ գիրք կարդալ…   Սիրում եմ հատկապես պատմավեպեր, որոնց միջոցով նորից ու նորից շփվում եմ իմ սիրելի հերոսների հետ :  Նրանցից առանձնանում   է  Վարդան Մամիկոնյանը՝   լուսեղեն մի կերպար, որ մեր պատմական հաղթանակների հիմքը դրեց Ավարայրիճակատամարտով:
Ինձ համար նա հին աշխարհի խոհեմ,  պերճախոս,  դիվանագետ այրերից մեկն  է:  Նրա կենսակերպը ազատասիրությունն ո ւհայրենասիրությունն  է:
Եթե այս ձիգ ու երկար դարերը հետ նահանջեն,  դառնամ ՎարդանՄամիկոնյանի ժամանակակիցը,   հանդիպեմնրան,  ասելու,  պատմելու,  խորհրդածելու շատ բան կունենամ…   Եթե հանդիպեմ,  բնական  է, որ մեր զրույցը պիտի սկսվի Հայրենիքից  և  վերջանա Հայրենրքով…
Սիրելի՛  Սպարապետ,  դու ապրեցիր դժվար մի ժամանակահատվածում՝ 5-րդ  դարի կեսերին, երբ պետականությունից զրկված քո հայրենիք շնչահեղձ էրլ ինում պարսիկների հարկերից ու ճնշումից:  Ավելին՝  արդե ն այնքան սանձարձակ էին դարձել,  որ իրենց կրոնն էին պարտադրում.  Ուզում էին ձուլել,  ու ծաղրել հայ ժողովրդին:
Բարձրանում էր փոթորիկը,  և  հայոց աշխարհին ավըմեն-մենակ օրորվում էր սաստկացող ալիքների վրա:  Նավաբեկությունն անխուսափելի էր, եթե քո զորավարական հանճարը,  հզոր միտքը չհրաշագործեին:  Դու գիտեիր, որ կռիվ լինելու  է,  և  այդկռիվըլինելու  է օրհասական.  վճռվելու  է  հայ ժողովրդի բախտը,  միջին վիճակ չկա:   Բայց դու խորհում էիր կյանքի,  ապրելու մասին, ազատության ուղիների մասին:  Ժողովուրդը պետք  է  կռվի ոչ թե մեռնելու,  այլ ապրելու համար:  Ու ժողովրդի ապրելու համար դու դիմեցիր անգամ Հազկերտի թշնամիներն՝ <<իմ թշնամու թշնամին բարեկամս  է>> սկզբունքին հետևելով,  քո ժողովրդի համար պատրաստ էիր <<անապատի քամու հետ էլ դաշինք կնքել>>:  Դու դա քո անձի համար երբեք չէիր անի,  քո դիրքի, պաշտոնի համար երբեք չէիր անի,  բայց դու այդ արեցիր քո ժողովրդի,  քո <<հող հայրենիի>> համար:  Հայրենիք փրկելու համար ուրացողի խարան էլ կրեցիր,  իսկ մտքումդ այս էր՝  <<ապրենք,  ապրեցնենք>>:  Երկրին նվիրվեցիր անմնացորդ.  Ողջ ընտանիքդ <<զինվորյալ>> էր:    Ավարայրում ամենադժվար տեղն ուղարկեցիր որդուդ՝  Զոհրակին,  և զորականին հատուկ զսպվածությամբ ընդունեցիր նրա մահվան բոթը:  Իսկ հետո դու տվեցիր հայրենիքին ամենաթանկը՝  կյանքդ,  որոհետև <<դժվար բան  է  Հայրենիքը. Ամեն մարդ չի կարող ունենալ>>:   Ունեցողն էլ պիտի կարողանա պահել…
Գիտակցված մահով մահացար  և  անմահացար…  Եվ ժողովուրդը գնահատեց քեզ,  եկեղեցին սրբերի շարքը դասեց  և  Վարդանանց տոն սահմանեց…  Սրբացրեց, որ հավերժորեն լինես ժողովրդիդ հետ,  դժվար պահերին նեցուկ լինես:  Եվ եղար.  Սարդարապատի ճակատամարտից առաջ Գարեգին Հովսեփյանը քո՝  Ավարայրի ճակատամարտից առաջ ասած խոսքերով դիմեց կռվի դաշտ մեկնող հայ զինվորին:  Էլի օրհասական պահեր,  և…  հաղթեց հայզինվորը:
Դու,  սիրելի՛  զորավար,  մասնակցեցիր նաև արցախյան հերոսամարտին.  Հայրենիքի այդ չքնաղ կտորի ազատագրմանը մասնակցող կամավորները հենց քո մասին եղած գրքերով ու երգերով էին դաստիարակվել,  քո արձանի մոտ էին երդվել՝  կռվել,  հաղթել,  ապրել  և  ապրեցնել…
Դու,  Ամենայն Հայո՛ց Սպարապետ,  հիմա էլ անելիքներ ունես.  Կիսատ  է մեր տունը… Քո ոգեղեն հզոր շնչով ոգևորի՛ր,  զորացրո՛ւ մերօրյա վարդաններին,   որ ոտքի ելնեն ,  դարավոր թշնամուց վերցնեն մեր պատմական Հայրենիքը՝  դրախտավայր երկիրը…


Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոց
11-րդ դասարան.
Հենրիկ Հարությունյան 
Նյութը խմբագրված չէ. 






Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

1 comment: