Հարուստ և գունագեղ բառերով և մեծ վարպետությամբ է ներկայացրել Րաֆֆին իր ստեղծագործությունը: <<Դավիթ Բեկ>>-ում հրաշագեղ և բազմերանգ գույներով է ներկայացրել Սյունյաց աշխարհի չնաշխարհիկ բնությունն ու եղանակը: Հիասքանչ բառերով և արտահայտչական միջոցներով է ներկայացրել նրա ամեն մի անկյունը, ամեն մի քարը, ամեն մի ծաղիկը: Ճոխ և բազմազան բառերով է ներկայացրել Տաթևի վեհաշուք վանքն ու նրա շրջակայքը, նրա սաղարթախիտ անտառներն ու անդնդախոր ձորերը: Րաֆֆին հակադրությունների մի ամբողջ աշխարհ է համարում Սյունիքը: Րաֆֆին նաև մեծ ճշտգրտությամբ է նկարագրում սյունեցու կերպարը՝ նրա խրոխտ և անկոտրում ոգին, նրա անձնվիրությունը և հայրենասիրությունը: Իսկ սյունեցի կնոջը համարում էր խոհեմության ու հեզության խորհրդանիշ: Մեծ ուրախություն և բերկրանք եմ ապրում՝ տեսնելով այդ հոյակապ նկարագրությունները, քանի որ ես նույնպես սյունեցի եմ: Րաֆֆին վեպի սկզբում չի անդրադառնում Դավիթ Բեկին. նա ներկայացնում է հայոց աշխարհի ծանր և անտանելի վիճակը, հայ ժողովրդի տառապանքներն ու արյունալի ներկան: Պարսիկ բռնակալներից զատ երկիրը ավերում ու ժողովրդին հարստահարում էին <<հայ>> մելիքները՝ Դավիթ Ուրացողը ու Ֆրանգյուլը: Հային մարդ չէին համարում, նա դարձել էր ստրուկ, նրան անգամ դիպչելն էր մեղք համարվում: Հայը իրավունք չուներ իր երկրում ազատ ու խաղաղ ապրելու, հայը իրավունք չուներ իր երկիրը կառավարելու, հայը իրավունք չուներ իր կրոնն ազատ դավանելու:
Նա տեր չէր իր ունեցվածքին և իր ընտանիքին: Նրան թալանում էին, երբ ուզում էին, նրա զավակներին գերեվարում էին: Եվ այդ ընտանիքներից մեկն էլ Դավթի ընտանիքն էր,որ, չկարողանալով տանել այդ ծանր լուծը, ավելի հարմար գտավ իրեն ազատել կրակի բոցերում: Բայց Դավիթը Աստծո կամոք ողջ մնաց,ողջ մնաց, որպեսզի իրականացնի մի ողջ ազգի երազանք, երազանք որին երկար տարիներ ձգտել է հայ ժողովուրդը: Դավիթը, ազատվելով կրակի ճանկերից, ուղևորվեց Վրաստան: Նա, գալով Վրաստան, ծառայության անցավ մեծ պարոնի մոտ: Սկզբում հովիվ էր, իսկ հետո իր նվիրվածության ու անկեղծության շնորհիվ շատ սիրվեց բոլորի կողմից: Վրաստանում եղած ժամանակ նա սրռահարվել էր Թամարին: Դավիթը փրկում է Թամարի կյանքը և պատվի ու պաշտոնի է արժանանում արքունիքում: Վրաստանում փայլատակում են նրա ռազմական տաղանդը և միտքը, ու նա կանխում է Վրաստանի վրա լեզգիների հարձակումը և ռազմի դաշտում կոտորում նրանց: Դավիթ Բեկի հերոսությունների լուրը հասնում է Հայաստան: Ստեփանոս Շահումյանը, լսելով Դավթի քաջագործությունների լուրը, նրան է տեսնում հայ ազատագրական պայքարի առաջնորդի պաշտոնում և նամակով դիմում է նրան, որպեսզի նա վերադառնա հայրենիք ու ստանձնի ազատագրական պայքարը ղեկավարելու գործը: Շատ տարիներ մնալով հայրենիքից հեռու՝ նրան տանջում էր հայրենիքի ճակատագիրը: Նա երդվել էր ծնողների գերեզմանին, որ կվերադառնա ու վրեժ կլուծի, ծնողների, որոնք այրվեցին պարսկական լծից: Եվ կատարեց իր խոստումը:
Գալով Հայաստան՝ նա սկսեց ազատագրել Սյունիքը: Ժողովուրդը հենց այդպիսի հրաշքի էր սպասում, և այդ հրաշքը Դավիթն էր: Նա իր մեջ մարմնավորում էր հայ ժողովրդի ազատագրական պայքարի ոգին, որը արդեն վաղուց արթնացել էր ժողովրդի մեջ: Ժողովուրդը մի բռունցք էր դարձել: Դավիթ Բեկի հրամանատարությամբ կազմվեցին ռազմական գնդեր: Հայ զինվորները լցված էին հույսով ու հավատով դեպի իրենց առաջնորդն ու հայրենիքի անկախությունը: Նրանց հայրենասիրությանն ու անձնվիրությանը չափ չկար: Նրանք, առանց մի վայրկյան երկմտելու, միանում էին Դավիթ Բեկին և պատրաստ էին կյանքը տալ հայրենիքին: Ինչպես միշտ, հայ եկեղեցին աջակցում էր հայ ժողովրդին: Քահանաները, կտրվելով ավետարաններից ու առօրյա աղոթքներից, իրենց ձեռքն առան սուրն ու հրացանը և դիմեցին դեպի կռվի դաշտ: Նրանք քաջալերում և առաջնորդում էին հայ ռազմիկին:
Բայց ինչպես միշտ, թշնամին երբեք հանգիստ չի նստում և որոգայթներ է լարում: Մելիք Ֆրանգյուլը՝ այդ դավաճան ծերուկը, որ պաշտոնի համար զոհեց իր հավատն ու սրբությունը, որ իր հեղինակության համար զոհեց իր աղջկան, դավ էր պատրաստել հայ քաջարի մարտիկների դեմ: Այդ երկերեսանի ծերուկը, իր հավատարմությունը առաջարկելով Թորոս իշխանին, մարտի դաշտում անցավ թշնամու կողմը և այդ դավաճանի պատճառով հայ զորքը կրեց իր առաջին պարտությունը: Պարտություն, որ մեծ հետք թողեց ազատագրական պայքարի հետագա զարգացման վրա: Այդ դավաճանության պատճառով պատերազմի դաշտում ընկավ Թորոս իշխանն իր քաջարի մարտիկներով: Բայց թշնամին անպատիժ չմնաց: Թորոսի քրոջորդին՝ Ստեփանոսը, սպանեց Ֆրանգյուլին ու լուծեց քեռու և հայ մարտկների վրեժը:
Եթե ես ապրեի այդ ժամանակներում, ապա մեծ հպարտությամբ կմտնեի Դավիթ Բեկի հերոսների շարքերը և կմասնակցեի այդ սուրբ գործին: Կցանկանայի մասնակցել Զեյվու բերդի գրավմանը, որի ծրագիրը իրենից ներկայացնում է Դավիթ Բեկի ռազմական ճարպկությունը և հեռատեսությունը: Եվ եթե ընկնեի կռվի դաշտում,կտայի այն կյանքը,որը հայրենիքն է ընծայել ինձ: Եվ եթե հանդիպեի այդ մեծ հայորդուն, շնորհակալություն կհայտնեի նրան անձնվեր և հայրենասեր գործի համար: Նրա պայքարի արդյունքում է, որ Սյունիքը մասն է կազմում անկախ Հայաստանի: Ամեն ինչով նրան ենք պարտական ու նրա քաջերին՝Մխիթար Սպարապետին, Ստեփանոս Շահումյանին, Թորոս իշխանին, Բայինդուր իշխանին, Մելիք Փարսադանին, Բալի զորապետին և նրա մնացած քաջերին: Եվ թող նրանց հիշատակը միշտ վառ մնա հայ սերունդների մեջ:
Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի միջն. դպրոց.
10-երորդ դասարան.
Օրդյան Կարեն
Նյութը խմբագրված չէ
Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment