Տխուր ու թախծոտ երեկո էր, հիշել էի անցյալս:
Դարակիս վրա դրված էր Հ. Թումանյանի հեքիաթների ժողովածուն, վերցնելով գիրքը, սկսեցի թերթել այն: Հիշել էի իմ երազանքներն ու նպատակներս, որոնք, ավա~ղ, այդպես էլ մնացին անցյալում:
Կուզենայի հետ բերել ամեն ինչ, բոլոր նրանց, ովքեր եղել են իմ կողքին ու հիմա չկան: Բայց գիտեմ, որ կյանքում ամեն ինչ հաղթահարելի է, միայն պետք է կարողանաս հաղթահարել ամեն ինչ ու, այդ թվում, նաև կարոտը: Կարոտ, ականջին հաճելի, սրտին տհաճ ու ցավոտ հինգ տառ:
Գիտեմ նաև, որ, այս կյանքում չկա մեկը, որ ինչ-որ մեկին չկարոտի: Կուզենայի ապրել այն գրքում, որտեղ երջանկություն կա, սեր ու բարություն, որտեղ կարոտ բառը հարաբերա-կան է: Կուզենայի ապրել հեքիաթում, հեքիաթի պես, որտեղ մարդիկ բարի են ու ներող, ինչը, ավաղ, չեմ կարող:
Ապրել այն հեքիաթում, որտեղ հերոսը ապրում է սիրելով ու հավատացնելով, որ ամեն ինչ լավ է լինելու: Անցավ 2 տարի, դարակիս վրա դրված էր Շիրվանզադեի պատմվածքների ժողովածուն: Բացելով գիրքը` սկսեցի թերթել այն, կանգ առա իմ ամենասիրելի ու ինձ համար չբացահայտված <<Արտիստ>>-ին: Կարդալով պատմվածքը` հասկացել եմ, որ ոչ կյանքն է խաղ, ոչ էլ աշխարհն է բեմ: Արտիստ ծնվում են, ոչ թե դառնում, ինչի վառ ապացույցը Լևոնն էր: Կուզենայի ապրել արտիստի կյանքով, լինել դերասան, ապրել թատ-րոնում:
Սակայն չէի ուզենա ունենալ նման դաժան սեր, նման անհույս ու միակողմանի սեր, ինչին արժանացավ արտիստը:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ն. Գետաշեն գյուղի №1 միջն. դպրոց.
9-րդ դասարան.
Մարտիկյան Անի
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
No comments:
Post a Comment