Sunday, February 17, 2013

Անահիտ Գարգցյան: Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել


Կեսգիշեր էր:
Հոգնած, ծանրացած կոպերս հուշում էին քնելու մասին, բայց կարդում էի .և թերթեցի գրքի վերջին էջերը,այն գրքի, որ երկու շաբաթ շարունակ իմ զգացմունքների, իմ տխրության և ուրախության, իմ մտքի և հոգու հետ պայքարում էր, ստիպում ինձ տխրել  և ուրախանալ, հուզվել ու բարկանալ, ամաչել և հպարտանալ:
Կարդացի և...վերջ ի վերջո ուժերի գերագույն լարումով ավարտեցի:
Ավարտեցի մեր նախնիների դառը պատմության էջերից մեկի ընթերցումը և աչքիս առաջ եկավ Մխիթար Սպարապետի վեհանձն պատկերը, բայց այն հանկարծ փոխվեց, դարձավ մի գլխատված, անկենդան մարմին, որի գլխավերևում կանգնած էր դավաճանը՝  իր սուրը ձեռքին, բթացած հայացքով, արնակալած աչքերով, որոնք ողողված էին դառն արցունքով: Բայց արդյո՞ք իր սև գործի հաղթական ավարտի, թե ամոթի, դավաճանությա՞ն, կորստի ցավի՞ արտասուք էր:
Կոկորդս սեղմվում էր. ականջներիս մեջ լսվում էին Մխիթարի հուժկու ձայնը, ձիերի սմբակների դոփյունը, բարուրում խեղդվող մանկան ծանր հևքը, ցավից խելագարված հպարտ, հայրենասեր մոր սրտի ցավագին բաբախյունը, կարծես զգում էի վառոդի հեղձուցիչ ծուխը, որը պարուրել էր դավադիրների ձեռքով հանձնված բերդը և թաքցնում էր տառապած հայրենիքիս վիշտը: Աչքերս մշուշվել էին, և արցունքները թերևս միակ բանն էին, որ կարող էին թեթևացնել ծանրացած սրտիս սուր ցավը, սանձել փոթորկված հոգուս ալեկոծումը:
Ես շատ եմ սիրում քեզ, իմ տառապած հայրենիք, ոչ մի երկիր չունի քո ցավագին պատմությունը,ոչ մի երկիր չի անցել այն քարքարոտ,դժվարին ճանապարհով,որով անցել ես բաց ճակատով՝ հաղթանակած,վաստակած:Որքա՜ն մեծ դժվարություններով է հայ ժողովուրդը պահել իր հողը,որքա՜ն հերոսներ են ընկել հանուն հայրենիքի ազատության և վաղվա օրվան:
Ինչպիսի՜ վեհանձն ու առնական քաջեր է ծնել հայ մայրը՝Վասակ,Սամվել,Վարդան,Սմբատ,Դավիթ-Բեկ,Տեր-Ավետիս, Փարսադան, Թորոս,Աբրահամ սպարապետ,Ավան Երփարյան,Եսաի Հասան Ջալալյան,Մխիթար,ովքեր իրենց կյանքը զոհել են հանուն հայրենի հողի:
Այո՛,վախկոտ թշնամին,տեսնելով հայ քաջասիրտ այրերին,միշտ դիմել է նենգ,խարդախ քայլերի:

Ծանրացած գլուխս վերջապես թեքեցի բարձին և չգիտեմ երազում,թե արթուն աչքերիս դեմ բացվեցին սարսափելի և սահմռկեցուցիչ տեսարաններ:
Եվ ես մտովի գնացի դեպի պատմության խորքերը,աչքիս առաջ ծավալվեցին չորրորդ դարի դեպքերը.նորից դավաճանություն,երկպառակություն,խաբեություն:Հայը հային դեմ է կանգնում,եղբայրը եղբորն է դավաճանում,որդին հիասթափվում է հարազատ հորից,մայրը ազգին դեմ է գնում,նախարարը նպաստում է թագավորի բանտարկմանը:Բայց միաժամանակ մոլեռանդ ու հայրենասեր երիտասարդը հանուն հայրենիքի պատրաստ է ամեն ինչի:Զարհուրելի և անհավանական է թվում ամեն ինչ:Եթե դու հայրենասեր ես կարող ես հասկանալ,կարող ես զգալ և վերապրել այդ իրողությունները,սակայն երբեմն էլ կարդալիս մարմնովդ սարսուռ է անցնում,դու չես ուզում վերապրել և զգալ այդ ամենը:Չես ուզում պատկերացնել,թե ինչպես են վեհանձն սպարապետին տիկ հանել և պաճուճապատանքը լցրել հարդով  ու այդ ամենից չբավարարված՝անշարժ մարմինը տարել ու դրել այն թագավորի դիմաց,ով վստահում,սիրում և հավատում էր իր սպարապետին:Այս ամենը չի կարող անտարբեր թողնել նույնիսկ քար սիրտ ունեցող մարդուն:Սա չունի նկարագիր և բացատրություն:Չունի բնութագիր նաև այն քաջարի մարդու արարքը,ով հրաժարվեց հպարտությունից,ապահով կյանքից և ցանկացավ տեսնել իր սիրելի թագավորին,ծառայել նրան թագավորավայել,սակայն բերդում թագավորը չէր կարող իրեն թագավոր զգալ:
Անկարելի է շրջանցել ուղեղիս մեջ շրջագծված այն տեսարանը,երբ հայրենասեր հայորդին սպանում է հարազատ ծնողին:Նրա դաժանությունը ավելին է,քան դահճինը:Բայց հանուն հայրենիքի նա պատրաստ է անել ամեն ինչ՝ հանուն իր հոգու լուսավոր կետի,որը հայրենիքն է,պատրաստ է գնալ ամեն տեսակ զոհաբերության:Նույնը չի կարելի ասել այդ հիասքանչ զավակի հոր մասին,ով դավաճանեց,ուրացավ ազգը,եղբորը,թագավորին,բայց հանուն ինչի՞,հանուն` փառասիրության:Նույն վարքագիծն է դրսևորում նաև նրա մայրը՝պարսկասեր,կրակապաշտ,շահամոլ տիկինը,ով կարողանում է լավ խաղալ իր` իբր հայրենասեր կնոջ դերը:
Իսկ նախարարնե՞րը...Նրանք ասես ազգակից չլինեին,յուրաքանչյուրը իր սեփական շահի համար էր գործում,շատերը դավաճան էին,Հայաստանը մենակ էր,Տարոնը՝ ևս:Որքա՜ն դժվար էր ժողովրդի համար, երբ չկար առաջնորդ,ով կհամախմբեր և կառաջնորդեր թեկուզ պատերազմի:
Սիրտս ճմլվեց,ուղեղս ալեկոծվեց,մարմինս ասես թուլացավ խառնիճաղանջ մտքերից:Ես կորցրի քունս:Պետք էր քայլել:Հագնվեցի և սկսեցի քայլել սենյակի երկայնքով:Խառնիխուռն մտքերս ինձ տարան դեպի ամենասոսկալին,ամենաանմարդկայինը՝ հայոց մեծ Եղեռն:Մտովի տեղափոխվեցի Ծիծեռնակաբերդ և ասես շուրջս տարածվեց տխու՜ր- տխու՜ր մեղեդու ելևէջները,աչքերիս արաջ ուրվագծվեցին Արևմտյան Հայաստանի տասներկու նահանգները՝ խոնհարված հավերժական կրակի վրա...Որքա՜ն սարսափելի է,ես կխելագարվեմ:Միլիոն ու կես անմեղ հայեր:Նրանք,բոլորը զոհ գնացին թուրքական դաժան ու բարբարոս,արյունարբու իշխանություններին և մարդակեր ելուզակների յաթաղանին:Հայրենիքիս անցած փշոտ,արյունոտ ուղին այս գիշեր աչքիս առաջ էր,արդեն ուժասպառ էի լինում ծանր խոհերից:Հարկավոր էր սթափվել ու չհուսահատվել,հույսը չկորցնել և լավատեսորեն տրամադրվել,պետք էր առաջ գնալ,ազատվելով ծանր ու տխուր մտքերից՝հիշել լուսավոր ու հուսադրող էջերը,որտեղ ամեն ինչ պայծառ է,որտեղ կան միայն քաջեր,ազատագրական պայքար,հաղթանակներ և վերջապես խաղաղություն:Սկսեցի մտածել Անդրանիկի,Գարեգին Նժդեհի,Աղբյուր Սերոբի,Թաթուլ Կռպեյանի,Սոսեի մասին:Հայրենասիրական խենթ ոգին սկսեց վառվել իմ երակներում:Մեր հերոսներ,մեր երջանկահիշատակ ու քաջասիրտ հերոսներ:Որքա՜ն հպարտ եմ ես,որքան լա՜վ է խորհել Ձեր մասին:Թող հիմա սիրտս բաբախի ինչքան կուզի,թո՛ղ անհատում հույս և ոգևորություն ներշնչող մտքերը պարուրեն էությունս և ինձ հանգիստ չտան,թո՛ղ չքնեմ,թո՛ղ գիշերը երկարի,Փա՜ռք Ձեր ազգանվեր գործին,Դուք հավերժ կհիշվեք,Դուք անմեռ եք:Ձեզանով իմ փոքրիկ Հայաստանը կարողացավ պայքարել բազմաթիվ մարդակեր գազանների ու արյունախում թշնամիներիդեմ,կարողացավ դիմակայել իր մշակույթով ու արարումով ծաղկել ու բարգավաճել:Անկախ ինձանից սկսեցի երգել.
-Արդյոք ովքեր են՞ հե՛յ,ինչ կտրիճներ են...
Ես շատ եմ սիրում մեր հայրենասիրական երգերը,որոնք երգում է հայ ժողովուրդը դարեր ի վեր:
Մեր հայրենիքի անցած դառնագին ուղին փառքով պսակվեց հազար ինը հարյուր իննսունմեկ թվականի հռչակված անկախությամբ:Արդեն ազատվել էի խառը մտքերից:Ամեն ինչ լավ էր,խաղաղ,կարող էի հանգիստ ննջել, սակայն դեռ չէի հասել մեր օրերը,չէ՞ որ մի կարևոր փաստ ևս կար դա՝ Արցախի ազատագրական շարժումն էր:Հիշեցի Եռաբլուրը և այցելությունս Մոնթե Մելքոնյանի շիրիմին:Որքա՜ն երիտասարդներ իրենց կյանքը տվեցին հանուն մեր ժողովրդի ու հայրենիքի ազատության:Այսօր դեռևս չի լուծվել Ղարաբաղի հիմնախնդիրը,բայց հավատում ենք,որ դա էլ կլինի և կգա այն օրը,որին վաղուց հույսով ու հավատով սպասում է հայ ժողովուրդը:
Այո՛,ինչու՞ մտածել դավաճանների մասին,երբ կարող ես հիշել բազմահազար քաջասիրտ,հայրենանվեր մարդկանց,որոնք իրոք արժանի են հիշվելու,չէ՞ որ ի փառս մեր քաջազունների՝ մենք ապրում ենք ազատ,անկախ երկրում,մենք ուժեղ ենք,միավորված,մենք ունենք մեր լեզուն,կրոնը,մենք հզոր ենք,ազատ և անկախ:Այս ամենից հետո վերջապես փոթորկված հոգիս խաղաղվեց և ես նկատեցի,որ այդքան ժամանակ քայլում էի «Մխիթար Սպարապետ»վեպը ձեռքիս:Ակամայից մի ժպիտ առաջացավ դեմքիս,մի կողմ դրեցի գիրքը և վերջապես զգացի քնելու ցանկություն:Առավոտյան արթնացա մայրիկիս ձայնից:Նա կամաց թակում էր սենյակիս դուռը,քանի որ ուշանում էի դասից:Մայրիկս զարմացած էր,երբեք ինձ չէր տեսել, որ այսքան քնեմ:Նայելով կարմրած ,ուռած աչքերիս՝մայրս անհանգիստ ձեռքը դրեց ճակատիս,բայց ես հիվանդ չէի:Նա տեսավ անկողնուս կողքը  դրված գիրքը և բազմանշանակ  ժպտաց,նա հասկացավ,որ ես գիշերվա ընթացքում անհամբերությամբ եմ կարդացել և ավարտել  գրքի ընթերցումը,ունեցել եմ ծանր ապրումներ,բայց ամեն ինչ հաղթահարել եմ այնպես, ինչպես վայել է իսկական հայուհուն:Ես գորովանքով գրկեցի մայրիկիս պարանոցը և երջանկությունից արտասվեցի:Մայրս հրճվում էր,որ ինձ պես հայրենասեր ու ընթերցասեր աղջիկ ունի,որը միշտ հետաքրքրվում է իր նախնիների տառապալից,բայց փառաբանության արժանի անցյալով,մտահոգված է ներկայով և պատրաստ է հայ ազգի նվիրյալ հերոսների նման պայքարել նոր ու ծաղկուն հայրենիքի՝ Ծովից ծով Հայաստանի համար:
-Մայրի՛կ,ես կարդացի,կարդացի և...



ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Սարուխան Հ. Խաչատրյանի N 3 միջն. դպրոց.
9-րդ դասարան.
Գարգցյան Անահիտ    
Նյութը խմբագրված չէ.        



Rate this posting:
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}

No comments:

Post a Comment