Գրքերը մտքի նավերն են,որոնք թափառում են ժամանակի ալիքների վրա և իրենց <<թանկարժեք խորհուրդը>> փոխանցում սերնդից սերունդ: Լավ գիրքը իսկական զրույց է խելացի մարդու հետ: Նրանից ընթերցողը ստանում է կյանքը հասկանալու ունակություն և նույնիսկ կյանքի որոշակի փորձ: Գրքերը իմ հավատարիմ և անբաժան ընկերներն են, որոնք ինձ ուղեկցում են ամբողջ կյանքի ընթացքում, և ես նրանց հետ շփվում եմ միշտ և ամենուրեք: Նրանք ինձնից վերցնում են անգործության ձանձրալի բեռը և հնարավորություն են տալիս ազատվելու տաղտկալի առօրյայից:
Գիրքն ընթերցելն ինձ համար ուղղակի հաճույք է կամ պարզապես միջոց, որը ստիպում է անտեղի տեղը չվատնել օրվա մեջ ունեցած փոքրիկ ժամանակս:
Ամենասիրելի գրքերիցս մեկը Ալեքսանդր Շիրվանզադեի <<Քաոսն>> է: Գիրք, որը սովորեցրեց ինձ ապրել, որը ցույց տվեց ինձ կյանքի ճիշտն ու սխալը,սևն ու սպիտակը, որը ստիպեց ինձ ճանաչել մարդկանց մեջ լավն ու վատը, չարն ու բարին…Գրքի ամեն մի բառը մեծ տպավորություն էր գործել ինձ վրա: Գրքի յուրաքանչյուր հերոսն իր յուրովի ազդեցությունն էր թողել իմ ներաշխարհի, հոգեբանության և մտածելակերպի վրա: Նրանք սովորեցնում էին ինձ ապրել հնավորինս ճիշտ և անսխալ: Բայց, բնականաբար , չեմ կարող համեմատել գրքի բոլոր հերոսներին: Նրանք բոլորը տարբեր էին թե' իրենց տեսակետներով, թե' իրենց բնավորություններով, թե' իրենց ապրելակերպով: Եվ եթե առանձնացնելու լինեմ իմ սիրելի հերոսին, միանշանակ կառանձնացնեմ Միքայելին: Գիրքն ընթերցելիս անընդհատ սևեռում էի ուշադրությունս նրա յուրաքանչյուր խոսքի, արտահայտության, շարժուձևի վրա:
Նրա կերպարը հենց սկզբից էլ հետաքրքրել էր ինձ: Գուցե տարօրինակ թվա, բայց ամեն ինչ կտայի, որ գոնե մի անգամ հանդիպեի նրան, խոսեի նրա հետ: Ես շատ անպատասխան հարցեր ունեի, որոնց պատասխանները ակնկալում էի նրանից:
Ընդամենը մի քանի օրում վերջացրի գիրքը: Շատ մեծ տպավորություններ էի ստացել նրանից: Գիրքը տարա գրադարան, հանձնեցի այն, հետո էլ որոշեցի զբոսնել` ստացած տպավորություններս վերլուծելու համար:
Երկար ժամանակ էր, ինչ քայլում էի, երբ հանկարծ մոտեցավ մի անծանոթ, ջերմորեն բարևեց ու հարցրեց անունս: Ես բարևեցի նրան, փորձեցի առաջ անցնել ու չշարունակել խոսակցությունը. չէ՞ որ ես չէի ճանաչում նրան: Սակայն նա չթողեց, որ հեռանամ, փոխարենը խնդրեց` ծանոթանալ: Ես ստիպված էի ասել նրան անունս, իսկ հետո խնդրել, որ ինքը նույնպես ներկայանա: Նա ժպիտով նայեց աչքերիս ու ասաց, որ իր անունը Միքայել է: Ես մի պահ շփոթվեցի, մտածեցի, որ սխալվել է կամ ինձ մեկ ուրիշի հետ է շփոթել: Մի քանի րոպե քարացած կանգնել էի ու անթարթ աչքերով նայում էի նրան: Հանկարծ սթափվեցի. արդեն հասկացել էի, թե ինչ է կատարվում: Նա իրոք ոչինչ չէր շփոթել: Վազեցի ու ամուր գրկեցի նրան: Այդ նա էր` Միքայելը: Նա, ում այդքան երկար էի սպասել…Ես շարունակեցի քայլել, բայց արդեն Միքայելի հետ: Ես նրան անընդհատ պատմություններ էի պատմում ու նույնիսկ իրեն հերթ չէի տալիս խոսելու: Պատմում էի նրան իմ առօրյայի, իմ սովորությունների, իմ նախասիրությունների մասին: Իսկ նրան տալիս էի այն բոլոր հարցերը, որոնք ինձ հետաքրքրում էին: Ես շատ էի ուրախանում, երբ ստանում էի նրանից անկեղծ պատասխաններ(ես հենց այդպիսիք էլ ակնկալում էի): Մենք ամբողջ օրը զրուցեցինք: Ես գիտեի նրա մասին գրեթե ամեն ինչ: Նա արդեն ինձ համար հարազատ մարդ էր դարձել: Այնպիսի տպավորություն էր, որ ես արդեն մի քանի տարի էր, ինչ ճանաչում էի նրան:
Հանկարծ հեռվից լսվող մի տարօրինակ ձայն խանգարեց մեր խոսակցությանը: Ես ուզեցի հետ շրջվել` տեսնելու, թե ինչ է կատարվում, բայց Միքայելը թույլ չտվեց: Նա անընդհատ խնդրում էր, որ հետ չշրջվեմ, այլապես ամեն ինչ կկորցնեմ: Ինձ տարօրինակ թվաց այդ ամենը, բայց հետաքրքրությունս թույլ չտվեց ինձ` լսել Միքայելին: Ես շրջվեցի…Շատ էի փոշմանել, որ չեմ լսել Միքայելին: Ես,իրոք, չպիտի հետ նայեի: Բայց արդեն ուշ էր: Միքայելն այլևս չկար: Նա որպես երազ մի ակնթարթում հայտնվեց ու մի ակնթարթում էլ չքացավ: Փաստորեն այս ամենն իրոք երազ էր: Երևի այդ երազը գրքից ստացած տպավորությունների արդյունքն էր:
Միևնույն է, ես երջանիկ էի, որ հանդիպեցի իմ սիրելի հերոսին, թեկուզ երազում…
Կարմիր գյուղի N1 միջն. դպրոց
11-րդ դասարան,
Ռուզաննա Խաչատրյան
Նյութը խմբագրված չէ.
{[['', '']]}
{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
shat lavn er. iroq mec hachuyqov kardaci. shat hetaqrqir mtqer ein....
ReplyDeleteՇատ հետաքրքիր էր,շատ օգտակար էր ինձ համար,հիանալի նկարագրված էր:
ReplyDeleteBravoooo Ruzannaaaa jaaaan!!!!!:)
ReplyDeletelike shat havesiner
ReplyDelete