Ես բացեցի կյանքիս համար չափազանց կարևոր այդ գիրքը։
Բացեցի ու սկսեցի թերթել այն՝ վերհիշելով ապրածս յուրաքանչյուր օրը։

Ամենևին... ես միշտ եմ հիշել այդ գրքի մասին, միշտ եմ տոնել այն բազմաթիվ հաղթանակները, որոնք նվաճել եմ այդ գրքի շնորհիվ... միշտ... Ու այդժամ դա իմ ձեռքերում էր, իմ՝ արդեն մաշված, դողացող ու սառը ձեռքերում, կյանքի դաժան օրենքների դեմ պայքարող այդ ձեռքերում։ Դանդաղ թերթում էի գիրքը։
Ամեն անգամ էջերը փոխելիս քամին քշում–տանում էր նախորդ էջը՝ գրքի վրա թողնելով հավիտենական սպիներ, ճիշտ այն սպիներից, որոնք կային սրտիս վրա։ Ու յուրաքանչյուր էջի պոկվելու հետ հիշողությանս միջից կարծես համապատասխանաբար ջնջվում էին կյանքիս ապրած տարիները։ Իսկ այդ տարիներն անգին էին։ Հիշում եմ, երբ առաջին անգամ ձեռքս վերցրի այդ գիրքը, բացեցի ու երեխայական հրճվանքով սկսեցի զննել նկարները, ուրախանալ, քանզի գտել էի մեկին, ով կլիներ իմ անբաժան զրուցակիցը, կպատասխաներ իմ՝ անվերջ հնչող, թեկուզև դիմացինին համբերությունից հանող, սակայն ինձ համար շատ կարևոր հարցերին։ Այո՛, գտել էի։ Եվ այդժամ ժպտում էի անդադար, կարծես փնտրածս էլ հենց դա էր, կարծես երջանկության մի փոքրիկ կաթիլ ավելացել էր իմ մեջ։ Հիշում եմ՝ ինչ խորասուզված էի ընթերցում այդ գիրքը, ինչպիսի ներքին ուժ էր իմ մեջ արթնանում ամեն անգամ այն բացելիս, և թե որքան հստակ էին նրա միջի տողերը բնութագրում իմ զգացումները։ Ես այդ պահերը չէի մոռացել...
Շարունակում էի թերթել գիրքն ու զարմանալ, թե ինչու էին էջերը պոկվում հատ առ հատ, հաջորդաբար, այլ ոչ միանգամից, ինչպես սովորաբար լինում է ուժեղ քամու ժամանակ։ Զգում էի, որ իմ կյանքն էլ կամաց–կամաց նվազում էր, այն ժամերը, որոնք ինձ մնացել էին, առաջ էին շարժվում, և կյանքը կարծես կացնի պես ճոճվում էր մեջքիս հետևում։ Բայց չէ՞ որ ես դեռ շնչում էի... շնչում էի այդ նույն գրքի իմ սիրելի հերոսի հետ միասին։ Հաճախ էի մտածել այն մասին, թե ինչ կանեի, երբ հանդիպեի նրան կամ ապրեի այդ գրքում։ Սակայն երբեք, երբեք չէի գտել այդ հարցերի պատասխանը, քանի որ չէի պատկերացնում, թե ինչպես կարող էի լինել ինքս իմ ուսուցիչը։ Արցունքներս դանդաղ սահում էին այտերիս վրայով՝ հիշեցնելով այն հրաշալի պահերը, որոնք ունեցել եմ իմ կյանքում։ Եվ այդ պահերը ես ապրել եմ այդ գրքի շնորհիվ, այդ մեծ գիտակի, որ լուսավորել է կյանքս, ինձ համար գծել ճիշտ ճանապարհ՝ պահելով հոգիս ջինջ ու մաքուր։ Գիրքն ինձ համար կարծես հաց ու ջուր, լույս ու հույս լիներ, իմ փոքրիկ, փխրուն սրտի ընկեր ու բարեկամ, իմ հոգուն սպեղանի լիներ, ինձ հասկացող, զգացող ու օգնող մի ճրագ։ Այդ գիրքը շատ խորն էր անդրադարձել ինձ վրա, իմ զգացմունքի ու բանականության հայելիների վրա՝ ապացուցելով, որ ճիշտը կյանքի երազն է, որով պիտի ապրես ու հրճվես, և ոչ բուն կյանքը։
Այն ինձ սովորեցրել էր մի կողմ թողնել ցավերս, մոռանալ դրանց գոյության մասին, մոռանալ ճակատագրի դաժանության ու նենգության մասին և ուղղակի ապրել, վայելել կյանքը, քանզի այն այնքան կարճ է՝ արցունքներով ու ցավերով պարուրելու համար։ Իսկ ի՞նչ է կյանքը։ Այն մի օվկիան է, որը մերթ հանդարտվում է, մերթ փոթորկվում... Խենթ օվկիանում ոմանք խորտակվում են, ոմանք էլ նույն ջրում ձկներ են որսում։ Իսկ ես ո՛չ խորտակվել եմ, ո՛չ ձկնորս դարձել... Ես լող եմ տվել այդ օվկիանոսում այնպես, ինչպես ձուկը, լող եմ տվել անկախ ու անվախ և անհետացել նրա խորքերում՝ անգամ չերկյուղելով սուզվել...
Չեմ վախեցել, որովհետև միշտ զգացել եմ այդ գրքի ներկայությունն իմ մեջ։ Եվ ես թերթում էի գրքի էջերը, թերթում ու շնորհակալություն հայտնում Աստծուն, գրքի հեղինակին, հենց գրքին ու այդ գիրքը գետնին գցողին։ Չէ՞ որ նրանց բացակայության դեպքում ես կամ չէի լինի, կամ կապրեի սխալ, կամ էլ չէի վայելի ինձ հասանելի այս վերջին օրը... Ես զգում էի, որ վախճանը մոտենում էր... գրքի էջերն էլ սահմանված կարգով թռչում էին վեր՝ դեպի երկինք, դեպի ճշմարտություն։ Զգում էի, որ դա իմ վերջին նվաճումն էր։ Այդտեղից վերստին խորանում էր կյանքիս և այդ գրքի հանդեպ սերս, նրանցից բաժանվելու երկյուղը։ Մնացել էր վերջին էջը...
Հանկարծ օրը մթնեց, արևը մայր մտավ, և աչքերիս առաջ ժամանակը կանգ առավ։ Մի ակնթարթում հիշեցի ողջ կյանքս՝ մանկությունս, երբ շատերի կարծիքով երջանիկ, ուրախ, անհոգ ու անմիտ երեխա էի, մինչդեռ, ցավոք, ամեն ինչ հասկանում էի ու խորությամբ ընկալում, չէի կարողանում դիմադրել կյանքի անգութ հարվածներին, կոտրվում էի այդ հարվածների ուժգնությունից, փակվում ինքս իմ մեջ ու անդադար հուզվում։ Ես չէի վստահում մարդկանց, անկարելի էի համարում երջանիկ կյանքը, այն թվում էր գորշ ու կորցրել էր իմաստը։ Մի հսկայական խառնաշփոթ էր դարձել ու անսահման ցավ էր պատճառում։ Եվ մանկության այդ դառը գաղտնիքներն ամբողջ կյանքում ազդել են ինձ վրա։ Հետո հիշեցի պատանեկությունս՝ երևի թե կյանքիս ամենապայծառ տարիները։ Այդժամ փորձում էի հաղթահարել անցյալի ցավն ու մոռանալ ամեն ինչ։ Եվ եղավ ամենահրաշալին, ամենաազդեցիկն ու բաղձալին... ես գտա այդ գիրքն ու սովորեցի ճիշտ ապրել, ես սովորեցի հաղթահարել վախս, սկսեցի գնահատել կյանքն ու ժպտալ նրա ամեն քայլին։ Եվ վերջում հիշեցի ծերությունս, որը միշտ ապրել էի երախտագիտության զգացումով։ Ես ուրախ էի, որ չէի ընկճվել, առաջ էի շարժվել ու չէի կործանել կյանքս։ Այո՛, ես ուժեղ էի, ուժեղ էի այդ գրքի շնորհիվ։
Ու պոկվեց... պոկվեց նաև վերջին էջը... պոկվեց այն՝ վերցնելով նաև իր իսկ տված ուժն ու զորությունը։ Հայացքով հետևեցի օդի անսահմանության մեջ թեթև պար եկող այդ վերջին թերթին։ Ու մի պահ կորավ, չքացավ։ Կորավ նաև աչքերիս փայլն ու այն անսասան սերը, որը տածում էի այդ գրքի հանդեպ։ Դա արտակարգ բարդ, բազմաշերտ, գաղտնագրերով, ներքին իմաստային կապերով ու անցումներով հարուստ նրբագույն մի ստեղծագործություն էր, որը պահանջում էր նաև համապատասխան ընկալում։ Իսկ ես ընկալել էի գրքի խոսքը, միտքն ու փիլիսոփայությունը։ Այն խորապես ազդել էր կյանքիս հաջորդական քայլերի ու իմ ճակատագրական որոշումների վրա։
Հայացքս ուղղեցի ձեռքերիս մեջ՝ գրքի վրա, որն արդեն դատարկ էր, նայեցի այնքան ջերմությամբ, կարծես վերջին անգամ, այնուհետև աչքերս բարձրացրի դեպի երկինք՝ նայելով նույն ջինջ հայացքով, կարծես կրկին վերջին անգամ։ Եվ թուլացած ընկա գետնին։ Փակեցի աչքերս, և ձեռքերիս մեջ ինքնաբերաբար փակվեց ամուր սեղմած գրքի կազմը, այն գրքի, որը սովորեցրեց ինձ ապրել...
Քվանտ վարժարան.
11-րդ դասարան.
Նարե Հարությունյան
Նյութը խմբագրված չէ.
Rate this posting:
{[['
', '
']]}


{["Useless", "Boring", "Need more details", "Perfect"]}
Shaaat hetaqrqir mtqer, shaaat laver, havaneci))))
ReplyDeleteshaat lavner xosker chkan
ReplyDeletehiacac em.... shat gexecik dzevov er amen inch nerkayacrac)))
ReplyDeleteshaaat lavnerr......))))))shaaat
ReplyDeleteshaaat taxandavores apres shat shat! shat lav mitqer !!
ReplyDeleteշատ ապրես,,,, շաաատ սիրուն էր գրված....
ReplyDeleteshat sirun er grac .. :)
ReplyDeleteshat lavn er apres
ReplyDeleteShat lav sharadrutiun er, shat havaneci, inqnatip u tpavorich asxhatanq e, apres Nare jan...
ReplyDeleteapres shat,shat havanecii
ReplyDeleteshat apresssss vor karoxacel es senc xor@ sharadrutyun grel...shat lavn err...))
ReplyDeleteshaaaaaaaaaaaaaaaat shaaaaaaaaaat lavnerr shat zgacmunqayin er grvacc imastovv kardum eir u aprum gracovtt apress shattt apressssss NAre jann hianalii err uxxakii :** M
ReplyDeleteXosqer chkan.... parzapes hrashali er! !!?
ReplyDeleteJoxovurd, shaaat em havanel ais asxhatanqy, vonc karox em qvearkel es sharadrutiun ogtin? Karox eq ognel?
ReplyDeleteՔվեարկել կարելի է սեղմելով նյութի ներքևի դրված աստղիկների վրա / 1 աստղ շատ վատ, 5 աստղ- շատ լավ/
ReplyDeleteShaat shaaat lavn er Nar jan,,, uxxaki xosqer chkan... kardaluc et amenicnh@ achqeris dimacov ancav... aysinqn gracd hascrecir tex... Nar uxxaki HOYAKAP ban er.... APREsss
ReplyDeleteNaaaar jan shaaat lavn er shaaat apres,tox mtqit trichqner@ miiisht haxtanakner beren qez
ReplyDeleteկարդում ու մտածում եմ. որտեղից այսքան ասելիք 11-րդ դասարանցու հոգում... Շաաաաատ հետաքրքիր և ամենակարևորը ճիշտ էր ներկայացրել իր հոգում կուտակվածը... Եվ ճիշտա, գրեթե համոզված եմ, որ իր գրած մտքերից դեռ շատ-շատերը չի զգացել ու չի ապրել, հաշվի առնելով տարքը, բայց վստահ եմ, որ դեռ կապրի իր իսկ Կյանքի համար այդքան կարեոր Գիրքը...!!! Շաաաաաաատ ապրես Նարե ջան...!!!
ReplyDeleteHianali er, indz shaaaaaaaaaaaaaaaat dur ekav, apres. Sharunakir nuyn vogov! )))
ReplyDeleteshat hrashali sharadrutyun..mtqeri paylun trich...
ReplyDeletexory u veh mtqer, ansahman barutyun u chapazanc xelaci mtqeri sharadrum,,,
ReplyDeletegexecik mtqer,,shnorhavoranqners )))
ReplyDeleteHiasqanch er...iroq shat havaneci...apresss :)))
ReplyDeleteshat apres Nare jan,hetaqrqir mtqer ein
ReplyDeleteapres Narsss,,,,ahavor lavn er u hetaqrqirrrrr :**** haxtanaaak :***
ReplyDeletemaladec Nar jan :*:*:* shaaat lavner (Y)
ReplyDeleteanimast er
ReplyDeleteanimast er
ReplyDelete